15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դու Նիկոլի շիշը բռնողն ես եղել․ Աննա Հակոբյանը՝ պատգամավորին. Իրատես

Դեռ մեկ տա­րին չբո­լո­րած՝ խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյու­նը ծվեն-ծվեն է լի­նում։ Սա կան­խա­տե­սե­լի էր հենց ա­ռա­ջին օ­րից։ Ո՞ւմ պարզ չէր, որ ա­ռանց գա­ղա­փա­րի, ոչ մի հար­ցում հա­մա­խո­հու­թյուն չու­նե­ցող, օ­րեն­սդ­րա­կան աշ­խա­տան­քից գլուխ չհա­նող մար­դիկ չեն կա­րող միա­սին եր­կար աշ­խա­տել, թիմ ձևա­վո­րել։ Այ­սօր ան­գամ զա­վեշ­տա­լի է հետևել, թե ինչ տեմ­պով ու ա­րա­գու­թյամբ են խմ­բակ­ցության նիս­տե­րը հա­ջոր­դում մի­մյանց, բայց է­լի […]

Նիկոլ Փաշինյանի խոստացած էժանացումներն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ: Փոխարենը՝ պասվում են նոր թանկացումներ. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանի խոստացած էժանացումներն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ: Փոխարենը՝ սպասվում են նոր թանկացումներ, որոնց առաջիկայում կբախվեն սպառողները: Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում ապրանքների գները բարձր են, որովհետև չկա մրցակցու­թյունը: Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տա­լիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահ­մանել: Իշխանափոխությունից […]

Կանգնած ուղեւորներ ինքնաթիռում, իսկ պաշտոնյան շարունակում է վոյաժները. Հրապարակ

Քաղավիացիայում օրերս հերթական դեպքը գրանցվեց. օդանավը հարկադիր վայրէջք կատարեց Թբիլիսիում: Թեև «Արմենիա» ավիաընկերությունը հայտնեց, որ Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն, սակայն, մեր տեղեկություններով, օդանավը եղել է գերծանրաբեռնված, ուղևորները մեկնել են կանգնած: Մարդիկ փորձում են կապվել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ, տեղեկացնել՝ ապարդյուն: Նա ոլորտի խնդիրներով զբաղվելու փոխարեն […]

Փաշինյանը կցրի՞ Ազգային ժողովը: Վարչապետը դժգոհ է իր թիմից. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության ներ­կայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կար­ծես թե, իշխանական վերնախավը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ և դանդաղում է: Ավելին՝ […]

Նորույթ. վարորդներն իրեն ենք միմյանց խախտումները նկարահանելու եւ հանձնելու ոստիկանություն. Ժամանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են […]

Արմեն Սարգսյանը վախենո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի ստվերից. Հրապարակ

Լեհաստանում սեպտեմբերի առաջին օրերին 2 կարևոր միջոցառում էր նախատեսված՝ սեպտեմբերի 1-ին Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառում և սեպտեմբերի 3-5-ը Կրինիցա Զրդույ քաղաքում 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը։ Տնտեսական ֆորումին Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր, իսկ 80-ամյակին՝ ոչ։ Հրավիրված չէր նաև Պուտինը։ Եվ որպես բողոքի նշան՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց չմասնակցել նաև ֆորումին։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ևս հրաժարվեց այցից։ […]

Առանձին հաստիքներ կան «ֆեյք» աշխատելու համար. Փաստ

  Վերջին շրջանում գնալով շատանում են ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի կողմից այս կամ այն քաղաքական զարգացումների վերաբերյալ կատարվող մեկնաբանությունները։ Ընդհանրապես, ֆեյք «ունենալը» նախկինում էլ էր «մոդա», իսկ այժմ պարզապես դարձել է զանգվածային։ Թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը բավականին առանցքային է հատկապես գործող իշխանությունների շրջանում, որոնց ներկայացուցիչները, ընդհանուրի թիմից զատ, առանձին-առանձին ֆեյքերի մի ամբողջ […]

Ուշագրավ մանրամասներ նախարարի կենսագրությունից: Ո՞ւմ մարդն է Արսեն Թորոսյանը. Հրապարակ

Հեղափոխությունից հետո «ծովը ծնկներից էր թվում» ու ինչ բարձր պաշտոնյա էր նշանակում վարչապետը, որևէ մեկը չէր հետաքրքրվում նրա կենսագրությամբ։ Այն ժամանակ, երբ ասեին, որ այսինչը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, հեղափոխականները միաբերան կգոռային՝ հակահեղափոխական սուտ է, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նրա բոլոր կադրերը նոր են, մաքուր, ազնիվ և կապ չունեն նախկինների […]

Վարչապետին կփոխեն: Մյուս տարի կապրենք առանց Նիկոլ Փաշինյանի. Իրավունք

Խորհրդարանի պրոֆեսիոնալիզմը եւս կապված է նրանից, թե ինչ համակարգերով են իրենք ընտրվում: Խորհրդարանական համակարգում ամենամեծ թերությունն այն է, որ կուսակցությունները ընտրվում են ցուցակներով, բայց օրենքով թույլատրվում է, որ, ենթադրենք, այդ խմբակցությունից անցած պատգամավորը դուրս գա խմբակցությունից եւ միանա այլ խմբակցության, ինչն անթույլատրելի է: Ժամանակին այդպես վարվեց ՀՀՇ-ն, եւ այդ ժամանակվանից երկրի քայքայման հիմքը դրվեց,այսինքն` ճամբարափոխությունը […]

Սևանից առնվազն 100 մլն խմ ջուր է «կորել». Իրավունք

Այսօր շրջանառության մեջ հայտնվեց տեղեկատվություն, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ 1 սմ-ով պակաս է: Մինչդեռ օրերս վարչապետ Փաշինյանը գլուխ էր գովում, թե անցած տարվա համեմատ Սևանից 51 մլն խմ-ով պակաս ջրառ է իրականացվել: Ջրային տնտեսության կոմիտեն որոշեց օգնության նետվել Փաշինյանին, թեև լավ կաներ, որ ծպտուն չհաներ, ավելի խստացրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի