04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանը կցրի՞ Ազգային ժողովը: Վարչապետը դժգոհ է իր թիմից. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության ներ­կայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կար­ծես թե, իշխանական վերնախավը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ և դանդաղում է:

Ավելին՝ Ն. Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարևոր իրադարձությունները «ականջի հետև» գցելու հա­մար: Ըստ մեր տեղեկությունների՝ նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է: Եվ գաղտնիք չէ, որ արդեն բավական երկար ժամանակ է՝ քն­նարկվում է այն հարցը, որ Ն. Փաշինյանը նպատակ ունի ցրել ներկայիս խորհրդարանը

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ