Մանդատն անպայման վայր եք դնելու. Փաշինյանը սպառնացել է նրանց, ովքեր Ամուլսարի հարցում կընդդիմանան. Հրապարակ
Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել` արագացնել ընտրական և կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը: «Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ` մինչև տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլև բուն Երևանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երևանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ: […]





































