10 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի ընդունել «Կարգին Հայկոյի» հրաժարականը. Իրատես

Ասում են, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը. Նա հրաժարական կտա, հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ստիպված կլինի ընդունել («Կարգին Հայկոն» երկու անգամ արդեն հրաժարական է ներկայացրել, Նիկոլը չի ընդունել):

Քաղաքային տնտեսության, տրանսպորտի ու աղբահանության անմխիթար վիճակն այլ ելք չի թողել Փաշինյանին՝ դառնալով նրա վարկանիշի անկման լուրջ պատճառներից մեկը:

Սցենարը, ասում են, կզարգանա հետևյալ կերպ. Երևանի ավագանին երկու անգամ չի կարողանա քաղաքապետ ընտրել իր կազմից, որովհետև եղածների մեջ չկա տնտեսության կազմակերպիչ, ապա «Իմ քայլը» ներսից կքանդվի (շատերը «կզբաղվեն» այդ գործով), Փաշինյանն էլ այլևս չունի այն հեղինակությունը, որ քաղաքապետ դարձնի հերթական «պոլի փետ» թեկնածուին:

Ելքը կլինի մեկը` քաղաքապետի նոր ընտրություններ, որոնք հաղթական ավարտ չեն ունենա «Իմ քայլի» համար, որովհետև Փաշինյանի վարկանիշն այդ ժամանակ, Երևանի ավագանու ընդդիմադիր աղբյուրների համոզմամբ, արդեն քսան տոկոս էլ չի լինի:

Այս եւ այլ հրապարաումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ