15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Կարգինհայկոների» Հայաստանը, կամ Փաշինյանի քավորը՝ Իջևանի քաղաքապետ. Ժամանակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։ Իջևանում քաղաքապետը հրաժարական էր տվել քրեական հետապնդման հետևանքով, ինչից հետո նշանակվել է քաղաքապետի ԺՊ՝ մինչև արտահերթ ընտրությունները։ Առանձին վերցրած մի քաղաքի տեղական ընտրություններին մեծ կարևորություն չէինք տա, եթե Իջևանում […]

Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը. Հրապարակ

Երեկ, Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր․ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է գրել այդ տեքստը։ Լավատեղյակ անձն ասաց, որ տեքստը գրել է ԱԱԾ արդեն նախկին տնօրենը՝ Արթուր […]

Ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան. 168 Ժամ

«Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել: Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել Ա. Վանեցյանի այս հայտարարությունը՝ ասելով, թե ինքը սովոր է մեկնաբանել բաներ, որոնք կարդացել է: Ակնհայտ էր, որ Ն. Փաշինյանի համար անակնկալ էր հենց ասուլիսում տեղեկանալ, թե ինչ […]

«Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում: Փաշինյանը կզրկվի՞ ԱԺ հենարանից. Իրատես

«Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի զայրույթն է առաջացնում արդեն։ Մենք գրել էինք, որ պայթյուններն անխուսափելի են, երեկվա իր ասուլիսում Փաշինյանը չբացառեց խորհրդարանը ցրելու հեռանկարը՝ ամեն ինչ հնարավոր համարելով։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը որոշ իմքայլականների շրջանում բուռն քննարկման հարց է դարձել։ Ոմանք, իրենց գլխի գալիքը կանխազգալով, արդեն վաղուց են նոր տերեր փնտրում (Փաշինյանը բաց […]

Նավակ Ճոճողը՝ ոստիկանապե՞տ: Ովքե՞ր կհետեւեն Վանեցյանին. Հրապարակ

Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժա­րականով մեկնարկելու է պաշտո­նանկությունների շքերթ: Ազատվե­լու են նաև Դավիթ Տոնոյանը, Վա­լերիյ Օսիպյանը: Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում: […]

Տհաճ անակնկալ. Գազի գինը կթանկանա նաեւ բնկչության համար. Ժողովուրդ

Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկա­կան կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաև ՀՀ բնակչության համար: Օրաթեր­թը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Եվ եթե ՌԴ նախագահ […]

Ամուլսարի հարցը «կկարեն» Ավինյանի վրա․ Հրապարակ

«Առաջիկա օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց կտա Հանրային հեռուստաընկերությանը։ Բնականաբար՝ առանցքում Ամուլսարի հանքի խնդիրն է։ Մեր տեղեկություններով, վարչապետն է փոխվարչապետին «գործուղել» Հ1, որ ներկայացնի իրենց դիրքորոշումը։ Բայց դրանով Ամուլսարի հարցն ամբողջությամբ «կկարեն» Ավինյանի վրա, ում առանց այն էլ ուղղված է հանրային պարսավանքի ու դժգոհության մեծ դոզան, անգամ կոռուպցիոն կասկածներ կան՝ Ամուլսարի հետ կապված։ Փոխվարչապետի գրասենյակի […]

Հովհաննես Իգիթյանին կփոխարինե՞ն այլ պատգամավորով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը: Մեր տեղեկություններով՝ դրա պատճառը հունիսի 24-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում տեղի ունեցած դեպքն էր, երբ պատգամավորը չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկությանը, եւ դա պատճառաբանվեց այնպես, որ ուկրաինացի պատգամավորների հետ […]

Փաշինյանի քաղաքական երկվությունը․ Փաստ

«Պատմությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի տալիս է իր գնահատականը՝ կախված նրանից, թե այդ գործիչներից յուրաքանչյուրը ինչքանով է սկզբունքային եղել իր դիրքորոշումներում և ինչքանով է կարողացել իրականություն դարձնել իր նպատակադրումները։ Եթե այս պրիզմայից ենք մոտենում Փաշինյանի քաղաքական կենսագրությանը, ապա շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, քանի որ թվում է, թե ընդդիմադիր Փաշինյանն ուրիշ անձնավորություն է, իսկ արդեն վարչապետ […]

Ձմեռային զորակոչը կես ամիս շուտ կսկսվի․ Ժամանակ

«Կառավարությունը որոշել է, որ ձմեռային զորակոչը տեղի կունենա ոչ թե 2020թ. հունվարի 1-ից 31-ը, ինչպես դա սովորաբար տեղի էր ունենում վերջին մի քանի տարիներին, այլ կսկսվի այս տարվա դեկտեմբերի 16-ից մինչև 2020թ. հունվարի 31-ը: Ինչով է պայմանավորված զորակոչի ժամկետը ավելացնելը, կառավարությունը չի պարզաբանում, կարող ենք ենթադրել, որ զինվորական կոմիսարիատներին ավելի մեծ ժամանակ է անհրաժեշտ իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի