10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Հովհաննես Իգիթյանին կփոխարինե՞ն այլ պատգամավորով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը:

Մեր տեղեկություններով՝ դրա պատճառը հունիսի 24-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում տեղի ունեցած դեպքն էր, երբ պատգամավորը չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկությանը, եւ դա պատճառաբանվեց այնպես, որ ուկրաինացի պատգամավորների հետ պայմանավորվածություն է եղել:

Այդ շրջանում հնարավոր եղավ հարթել հարաբերությունները ռուսական կողմի հետ, եւ Իգիթյանը մնաց պատվիրակության կազմում, սակայն վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտուալ են դարձել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այդ հարցով մեկնաբանություն ստանալ հենց Հովհաննես Իգիթյանից, սակայն նա այդ պահին չցանկացավ մեկնաբանություն տալ իր հնարավոր փոփոխության վերաբերյալ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ