02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան. 168 Ժամ

«Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել:

Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել Ա. Վանեցյանի այս հայտարարությունը՝ ասելով, թե ինքը սովոր է մեկնաբանել բաներ, որոնք կարդացել է:

Ակնհայտ էր, որ Ն. Փաշինյանի համար անակնկալ էր հենց ասուլիսում տեղեկանալ, թե ինչ է հայտարարել Ա. Վանեցյանը, հատկապես, երբ այն լուրջ մեղադրանքներ է պարունակում: Վանեցյանը, փաստորեն, Փաշինյանի «Քայլ արա»-ին ի պատասխան՝ ասում է՝ «Կա՛նգ առ»։ Երկրի համար ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում  երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան, ով վստահաբար տիրապետում է նաեւ Փաշինյանի անցյալի ու ներկայի մասին ողջ տեղեկատվությանը։ Ի՞նչ պահանջ է դրվել նրա առջեւ, որ «սպայի պատիվը» հիշեցնելով՝ Վանեցյանը հրաժարվել է անել եւ մերժել է Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելով։

Իշխանական եւ հատկապես իշխանության «Սորոս»-ական թեւը գործի է անցել՝ Վանեցյանի դեմ կարծիքներ գեներացնելով։ Իսկ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը՝ ասել էր.

«Պետք է պարզել, թե ով է գրել Ա. Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։ Այսինքն՝ իշխանությունները տեղի ունեցածը դարձյալ փորձում են կապել նախկին իշխանությունների հետ՝ փորձելով ռեւանշիստական թեմաներով քողարկել կամ ներկայացնել այն սուր քննադատությունները, որոնք իրենց իսկ նշանակած պաշտոնյայի կողմից ուղղված են իրենց։

Ի դեպ, երեկ համացանցում նաեւ ակտիվ քննարկվում էր Ա. Վանեցյանի հրաժարականի թեման, եւ զարմանալիորեն գերակշռող էր Ա. Վանեցյանին սատարողների թիվը:

Հիշեցնենք, որ տարբեր սոցհարցումներով, որոնց պատվիրատուն հենց իշխանությունն էր, Ա. Վանեցյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող պետական պաշտոնյան է: Նա իր վարկանիշով գերազանցում է նույնիսկ հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչեւէ, Արթուր Վանեցյանը՝ իր հրաժարականով, ապա՝ դրան հաջորդած քաղաքական հայտարարությամբ, կարծես թե ակնարկում է քաղաքական դաշտ մուտք գործելու իր հետագա ծրագրերի մասին: Նրա հայտարարությունը, որն անուղղակիորեն կարելի է համարել նաեւ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում, կարող է իրականում լուրջ գործընթացների սկիզբ դառնալ: Ո՞վ կլինի հաջորդ հրաժարական ներկայացնողը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ