15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փակ նիստում զգուշացվել է՝ կիքսեր չանել, բայց խուսափել չի հաջողվել․ Փաստ

«Օրեր առաջ տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ իշխանական պատգամավորներն անընդհատ բարձրաձայնել են, որ հնարավոր չէ շրջանցել երկրում ստեղծված էսկալացիոն իրավիճակը եւ պետք է քայլեր ձեռնարկել այն մեղմելու համար։ Պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ լրագրողների հետ շփվելիս հանկարծ «լյապեր» չտան եւ հնարավոր բոլոր տարբերակներով շրջանցեն քաղաքական «ծանր» հարցերը՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Քոչարյանի գործ […]

Մեղադրանք՝ Ալեն Սիմոնյանի մերձավորներին․ Ժամանակ

«Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ ենթակապալառու «Պոլիտտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն եւ Գեւորգ Վարդանյաններին, որոնք լիբանանահայեր են: Մեր տեղեկություններով՝ վերջիններս նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ են եւ ներկա են եղել նրա ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը»: […]

Վարչապետն ու կինն ապրում են Ֆեյսբուքում․ Հրապարակ

«Մեր ընթերցողներից ոմանք հետաքրքրվում են, թե Նիկոլ Փաշինյանը իր ստատուսների ու լայվերի տակ տեղադրվող քոմենթներին հետեւո՞ւմ է, կարդո՞ւմ է, եթե կարդում է՝ ինչու չի արձագանքում։ Մենք մի փոքրիկ հետաքննություն արեցինք ՔՊ-ական եւ Իմքայլական շրջանակներում եւ փորձեցինք գտնել այս հարցի պատասխանը։  Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակ դրված բոլոր քոմենթներն՝ առանց բացառության։ […]

Վանեցյանի իմունիտետը կդիմադրի՞ սորոսականներին. Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են «Իմ քայլի» թերթի աղբյուրները` սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում խմբակցությունում` կապված նոր ստեղծվող կոռուպցիոն խորհրդի հետ։ «ՀՔԾ-ի փոխարեն ստեղծվող այդ սուպերմարմնում են հավաքվելու բոլոր կառույցների` ՊԵԿ-ի, ՀՔԾ-ի, այդ թվում եւ ԱԱԾ-ի քննչական մարմինները: Կռիվը գնում է ԱԱԾ-ից այդ գործառույթն «առգրավելու» համար, որ Դավիթ Սանասարյանի եւ նման այլ գործերը ջրվեն։ Սորոսականներն […]

Պաշտոնանկություններ կլինեն. Ժողովուրդ

Այսօր Ազգային ժողովում կայանալու է 2016թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Օրաթերթի տեղեկություններով` քննիչ հանձնաժողովի նիստերը եւ դրանից հետո հնարավոր հետեւանքները լուրջ մտահոգություններ է առաջացրել ՊՆ-ում, ու շատ պաշտոնատար անձինք խառնվել են իրար: ՊՆ-ում արդեն իսկ խոսակցություններ կան, որ քննիչ հանձնաժողովի կողմից հնարավոր բացահայտումների արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկություններ կլինեն: Այս եւ այլ […]

Մեծ «վերբովկանների շրջան» է սկսվել: Փաշինյանի ֆրակցիան կպայթի. Իրատես

«Ասում են, թե «Իմ քայլի» բոլոր պատգամավորների նկատմամբ մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել. թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի կողմից: Հիմնականում ակտիվ են ԲՀԿ-ականները. արդեն իսկ կան պատգամավորներ, որոնք պատրաստ են հանուն ԲՀԿ-ի լքելու «ֆրակցիան», իսկ «Իմ քայլի» ակունքներում գտնվող, վարչության անդամ չդարձած Սասուն Միքայելյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն օր օրի ավելի են ջերմանում: Ի դեպ, […]

«Իշխանը մտածում է». ՀՀԿ-ն դեռ սպասում է. Իրատես

Ի հեճուկս թեժ քաղաքական աշուն կանխատեսողների, ՀՀԿ-ում դեռ չեն շտապում քաղաքական ակտիվ գործողություններ ձեռնարկել։ «Իշխանը մտածում է»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը։ Թե այդ մտածումների արգասիքն ինչպիսին ու երբ կլինի, ՀՀԿ-ից չեն շտապում գաղտնազերծել։ «Հետեւում ենք զարգացումներին»,-կարճ փոխանցեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, հավելելով, որ առանց իրենց էլ իշխանությունը քանդվում է, իսկ հիասթափության ալիքը` մեծանում։ Վստահեցրին, որ ՀՀԿ-ն […]

Սերժ Թանկյանի Հայաստանում բնակարան գնելը արկածային սերիալ է դառնում. Փաստ

Անցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել և ավելի երկար ժամա­նակ անցկացնել Հայաստանում: Թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայ­տարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել և բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում: Սակայն մեր աղբյուր­ները հավաստում են, որ խոսքն իրականում հազիվ թե «գնման» կամ ձեռքբերման մասին […]

Սեյրան Օհանյանը խոստացել է ասել, թե ովքեր են եղել նախկին իշխանության խառնակիչները. Իրատես

Երեկ մեկնարկեց «Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների» գործով առաջին դատական նիստը։ Սա բավական ուշագրավ դատավարություն է լինելու։ Դատարանում լսելու են նախկին բարձրաստիճան կարկառուն գործիչների, որոնցից ոմանք, ըստ թերթի տեղեկությունների, պատրաստվում են բացահայտ խոսելու որոշ խնդիրների մասին։ Մասնավորապես, ըստ թերթի աղբյուրի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր շրջապատում ասել է, որ հարմար առիթի դեպքում, օրինակ, […]

Հունվարից Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու. Փաստ

Ներկայումս հետհեղափոխական էյֆորիան արդեն անցյալում է, և իշխանությունները մնացել են խնդիրներին դեմ հանդիման։ Առանցքային նշանակություն ունեցող պրոբլեմներից ամենաակտուալն այս պահին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի վերջնական լուծումն այդպես էլ մնում է մշուշապատ։ Ամուլսարի խնդիրը լուծելուց որոշ ժամանակ անց կառավարությունն արդեն բախվելու է այլ խնդիրների: Մասնավորաբար, հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի