22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ե­թե քեզ թվում է, որ կող­քիդ եր­կու ա­հա­բե­կիչ պա­հե­ցիր ու մեզ դրա­նով կա­րող ես վա­խեց­նել, թյու­րի­մա­ցու­թյան մեջ ես. Իրատես

Ա­մուլ­սա­րը դար­ձել է այս իշ­խա­նու­թյան «ճի­տին պարտ­քը», չգի­տեն ինչ­պես վար­վել, ինչ ո­րո­շում ըն­դու­նել: Ե­րեկ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ Ա­մուլ­սար տա­նող ճա­նա­պարհ­նե­րը պետք է ա­պաշր­ջա­փա­կել, իսկ մինչ այդ մեզ հետ զրույ­ցում ՀՀԿ խոս­նակ, ԱԺ նախ­կին փոխ­խոս­նակ

Է­ԴՈՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈ­ՎԸ վս­տա­հեց­րել էր, որ վաղ, թե ուշ այս իշ­խա­նու­թյու­նը հան­քը շա­հա­գոր­ծե­լու թույ­լտ­վու­թյու­նը տա­լու է:

-Ա­մուլ­սա­րը, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի թե­մա­նե­րը մաս­նա­տում են «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը։ ՔՊ-ի նիս­տերն անպ­տուղ են անց­նում, ին­չու՞ է այս­քան ա­րագ քայ­քայ­վում մեկ տա­րին նոր բո­լո­րած, ժա­մա­նա­կին 80 տո­կոս վս­տա­հու­թյուն ու­նե­ցող քա­ղա­քա­կան ու­ժը:
 
-Մեծ ցան­կու­թյան դեպ­քում ան­գամ դժ­վար է «իշ­խա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյուն» եզ­րույ­թը գոր­ծա­ծել, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում կա մեկ ան­ձի պաշ­տա­մունք, ինչ­պես անգ­լիա­ցի­ներն են ա­սում՝ մի դե­րա­սա­նի թատ­րոն կամ շոու: Այդ մեկ մարդն ինչ ու­զում, ա­նում է և իշ­խա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյունն էլ բու­տա­ֆո­րիա­յի, ֆա­սա­դի դեր է կա­տա­րում, ըն­դա­մե­նը կնոպ­կա սեղ­մող­ներ են: Ինչ­պես Կա­լի­գու­լան իր ձիուն դարձ­րեց սե­նա­տոր, ո­րո­շա­կի բա­ցա­ռու­թյամբ էլ, Փա­շի­նյանն իր հետ քայ­լող­նե­րին կամ ծա­փա­հա­րող­նե­րին բե­րեց խոր­հր­դա­րան: Այս խոր­հր­դա­րա­նի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րը քա­ղա­քա­կան ան­մեղ­սու­նա­կու­թյան կրող­ներ են: Չկա քա­ղա­քա­կան հա­մա­կարգ, մե­ծա­մաս­նու­թյուն խոր­հր­դա­րա­նում, կա Փա­շի­նյա­նի ցան­կու­թյուն:
 
-Սա­կայն մենք խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգ ու­նե­ցող եր­կիր ենք, և վար­չա­պե­տի ցան­կու­թյու­նը չպետք է ա­ռաջ­նա­յին դի­տարկ­վի, ո­րո­շողն ԱԺ մե­ծա­մաս­նու­թյունն է:
 
-Երբ ա­սում եմ, թե եր­կի­րը ող­բեր­գա­կան վի­ճա­կում է, նկա­տի ու­նեմ հենց այն, որ երկ­րի խոր­հր­դա­րա­նից ո­չինչ կախ­ված չէ: Փա­շի­նյա­նը մեկ ո­րո­շում է դա­տա­րան­ներ շր­ջա­փա­կել, ու իր պատ­գա­մա­վոր­նե­րը չգի­տեն ինչ­պես ար­ձա­գան­քել, Ա­մուլ­սա­րի հար­ցում մեկ շա­բա­թում 3 ան­գամ կար­ծիք փո­խեց, նրա թիմն այս ռե­ժի­մին չի կա­րող դի­մա­նալ, դրա հա­մար, շա­ռից հե­ռու, ոչ մի բան չեն ա­սում: Խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նից այս ըն­թաց­քում մի քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն լսե՞լ եք: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նախ և ա­ռաջ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է, սրանք չեն հաս­կա­նում, որ պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրե­լը քա­ղա­քա­կան գործ­չի հա­մար ա­ռաջ­նա­յին է: Նի­կոլ Փա­շի­նյանն ան­կան­խա­տե­սե­լի գոր­ծիչ է, մի շա­բաթ­վա ըն­թաց­քում Ա­մուլ­սա­րի հետ կապ­ված 7 ան­գամ տե­սա­կետ է փո­խում: Հա­մոզ­ված եմ, որ այս հար­ցում նրա վրա ճն­շու­մը մե­ծա­ցել է, և հան­քը միան­շա­նակ աշ­խա­տեց­նե­լու է: Մյուս կող­մից էլ գրան­տա­կեր կամ արևմտյան ու­ժե­րի հո­վա­նա­վո­րու­թյունն ու­նե­ցող ու­ժե­րի հետ գոր­ծար­քի է գնում, «Սաս­նա ծռեր»-ից սկ­սած մինչև իոան­նի­սյան­ներ և սա­նա­սա­րյան­ներ: Նրանց, ով­քեր բնա­պահ­պա­նա­կան դաշ­տում ակ­տիվ են, կա­շա­ռում է, 34 մլն դրամ է տա­լիս՝ Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը դի­տար­կե­լու հա­մար: Հա­մոզ­ված եմ` Դա­վիթ Սա­նա­սա­րյա­նին «հե­տո­ղոր­մյա» է ա­նե­լու, բայց այս­տեղ այլ հարց կա: Մենք չենք մո­ռա­ցել դա­տա­խա­զու­թյան և ԱԱԾ-ի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Ընտ­րու­թյու­նը Սո­րո­սի և ու­ժա­յին կա­ռույց­նե­րի միջև այս փու­լում Փա­շի­նյա­նը հօ­գուտ սո­րո­սա­կան­նե­րի է լու­ծում, ո­րով­հետև Ա­մուլ­սա­րի հար­ցում աղմ­կող­նե­րը սո­րո­սա­կան­ներն են: Դրա հա­մար վեր­ջին­նե­րիս սի­րա­շա­հում է: «Սաս­նա ծռե­րին» էլ կան­չել, խո­սել է: Փա­շի­նյա­նը որևէ ռազ­մա­վա­րա­կան, հա­մա­կար­գա­յին լուծ­ման չի գնում: «Մու­տի­լով­չիկ» լրագ­րո­ղից, որ ի­րա­վի­ճա­կա­յին գոր­ծեր է միշտ ա­րել և «իզմ»-եր չու­նի, չի կա­րե­լի հա­մա­կար­գա­յին լու­ծում­ներ պա­հան­ջել: «Իզմ»-եր չու­նե­ցող մար­դը նման է նրան, ով հայ­տա­րա­րում է, թե կրոն չու­նի, կարևորն Աստ­վածն է, այ­սօր բուդ­դիստ եմ, վա­ղը` քրիս­տո­նյա, մյուս օ­րը՝ մու­սուլ­ման: Նրա թի­մը մեծ «դիա­պա­զոն» ու­նի՝ տրանս­գեն­դեր­նե­րի և գո­միկ­նե­րի քա­րո­զիչ Լա­րա Ա­ռա­քե­լյա­նից մինչև ա­վան­դա­պաշտ Սա­սուն Մի­քա­յե­լյան: Հի­մա այս թի­մի «իզ­մը» ո՞րն է:
 
-Ան­գա­ղա­փար ու ա­ռանց հա­մա­խո­հու­թյան այս թի­մը որ­քա՞ն կա­րող է մնալ իշ­խա­նու­թյան:
 
-Գու­ցե ի­րա­վի­ճա­կա­յին ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­ներ լի­նեն, բայց Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյունն ա­մե­նա­խայ­տա­ռակ ձևով է իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­նա­լու: Նա հան­րու­թյան մեջ մեծ սպա­սում­ներ է ստեղ­ծել, բայց ի­րա­վի­ճա­կը չի փոխ­վում: Գա­գիկ Խա­չատ­րյա­նի ձեր­բա­կա­լու­մը, Սա­շի­կին բռ­նե­լը էլ չեն աշ­խա­տում: Նա ու­նի մեկ «փամ­փուշտ» ՝ Սերժ Սարգ­սյա­նին ձեր­բա­կա­լել: Մենք գի­տեինք, որ սրա հա­մար քա­ղա­քա­կան ո­րո­շում կա­յաց­վել էր, այդ մա­սին հայ­տա­րա­րե­ցինք, և հան­կար­ծա­կիու­թյան գոր­ծո­նը չաշ­խա­տեց: Մենք նաև հայ­տա­րա­րել էինք, որ նույ­նիսկ այդ ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում ՀՀԿ-ն պատ­րաստ էր աշ­խա­տե­լու, պայ­քա­րե­լու: Ցույց տվե­ցինք, որ ե­թե ու­զում ես դրա­նով մեզ վա­խեց­նել, մենք վա­խե­ցո­ղը չենք: Մի օր բռ­նե­լու էիր, մի օր էլ ու­զած-չու­զած բաց էիր թող­նե­լու: Ե­թե քեզ պես ան­հա­ջող քա­ղա­քա­կան գոր­ծի­չը նս­տել, դուրս է ե­կել, հաս­տատ Շար­մա­զա­նո­վը, Ա­շո­տյա­նը, Սերժ Սարգ­սյա­նը կնս­տեն ու դուրս կգան, ա­մեն ինչ տղա­մար­դու հա­մար է: Ե­թե դու «իզմ»-եր չու­նե­նա­լով ես պայ­քա­րում, մենք ու­նենք ու այդ «իզմ»-ե­րի հա­մար ենք պայ­քա­րում: Հի­մա Փա­շի­նյա­նի առջև եր­կու կարևոր հարց է դր­ված՝ Ա­մուլ­սա­րը և Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, եր­կուսն էլ ի­րա­գոր­ծե­լու է, բայց միա­սին չի կա­րող մար­սել, դրա հա­մար ստամ­բու­լյանն ա­ռայժմ հետ է գցել: Բայց այս­քան ժա­մա­նակ դուք լսե՞լ եք Փա­շի­նյա­նից մի խոսք այդ կոն­վեն­ցիա­յի դեմ, հա­կա­ռա­կը. Հա­յաս­տա­նի միակ կա­ռա­վա­րու­թյունն է, ո­րի ան­դամ­նե­րից ո­մանք բա­ցա­հայտ կողմ են խո­սել այդ կոն­վեն­ցիա­յին: Ա­ռայժմ Ա­մուլ­սա­րի շա­հա­գոր­ծու­մը թույլ կտա, բայց այդ խն­դիրն իր հա­մար տրո­յա­կան ձիու պես մի բան է լի­նե­լու: Նա իր ողջ քա­ղա­քա­կան ար­շա­վը կա­ռու­ցել է նախ­կին­նե­րի վար­կա­բեկ­ման վրա, Ե­թե Ա­մուլ­սա­րը բա­ցում է, նշա­նա­կում է, փաս­տում է՝ կո­ռուպ­ցիոն ոչ մի սկան­դալ չի ե­ղել: Ի­րեն էլ պի­տի հարց­նել. «Այ, խե­լոք վար­չա­պետ, էդ որ ավ­տոդ ծա­խում ես ու փո­ղը դրա­մով ես պա­հում բան­կում, լավ ես ա­նում, բայց ժա­մա­նա­կին մեզ մե­ղադ­րում էիր, ա­սում էիր «նի­սյա» ու­նե­ցող տա­տիկ-պա­պիկ­նե­րին օգ­նեք, բա ին­չու՞ դու չես օգ­նում»: Մեզ ա­սում էիր, թե ամ­բողջ օ­րը հար­սա­նիք­նե­րի եք, ու­տել-խմե­լու, բայց հի­մա ոնց որ դու ես ամ­բողջ օ­րը դրա­նով զբաղ­ված, թե մենք մեկ հո­գով էինք գնում, դու՝ 6: Փա­շի­նյանն ուշ, թե շուտ հն­ձե­լու է այն, ինչ ցա­նել է: Ա­մուլ­սա­րը հո­րով-մո­րով ա­նե­լուց հե­տո կանց­նի Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յին, սա է նրա ծրա­գի­րը: Նիկոլը պատ­մու­թյան մեջ մնա­լու է որ­պես պե­տա­կան հա­մա­կար­գը քան­դող մարդ: Այ­սօր պե­տա­կան հա­մա­կար­գում աշ­խա­տող շատ մար­դիկ էլ փաս­տում են, որ Փա­շի­նյա­նի մի ժամ ա­վե­լի իշ­խա­նու­թյան մնա­լը սպառ­նա­լիք է պե­տու­թյան հա­մար: Ե­թե պե­տու­թյան ղե­կա­վա­րը բա­նու­գոր­ծը թո­ղած, սել­ֆի­ներ է ա­նում, տու­րիստ­նե­րի է ման տա­լիս, լայ­վեր ա­նում, ու­զում ես հաս­կա­նալ՝ այդ­քան պա­րա՞պ է: Չի կա­րող հաց տալ, տե­սա­րան­ներ է ա­պա­հո­վում, բայց ան­վերջ տե­սա­րան­նե­րով չես կա­րող ժո­ղովր­դին զբա­ղեց­նել: Տե­սա­րան­ներն ար­դեն չեն աշ­խա­տում, Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը կտ­րուկ նվա­զել է:
 
-Ա­սում եք, թե քան­դում է պե­տա­կան հա­մա­կար­գը, մինչ­դեռ վեր­ջերս Փա­շի­նյա­նը խո­սեց 2014-ին պատ­րաստ­ված գաղտ­նի զե­կույ­ցի մա­սին՝ վս­տա­հեց­նե­լով` դա փաս­տում է, որ Հա­յաս­տա­նում ոչ մի ինս­տի­տուտ չի աշ­խա­տել: Սա ի՞նչ է նշա­նա­կում:
 
-Ես չգի­տեմ, թե դա ինչ փաս­տա­թուղթ է, հնա­րա­վոր է դա փոր­ձա­գի­տա­կան որևէ խմ­բի կազ­մած փաս­տա­թուղթ է, ո­րը վեր­ջին ճշ­մար­տու­թյու­նը չէ: Փաստն այն է, որ այ­սօր էլ Հա­յաս­տա­նը ի­ներ­ցիոն գո­յատևում է դեռ մեր ստեղ­ծած հա­մա­կար­գով: Նույ­նիսկ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան քիչ թե շատ լա­վա­գույն կադ­րե­րը մեր իշ­խա­նու­թյու­նից «ժա­ռան­գած» կադ­րերն են: Բա ե­թե մեր ժա­մա­նակ կաթ­վա­ծա­հար էին ինս­տի­տուտ­նե­րը, ին­չու՞ ես հեն­վում մեր իշ­խա­նու­թյան կադ­րե­րի վրա: Տա­րիու­կես է ար­դեն վար­չա­պետ է, բա­ցի քան­դե­լուց ոչ մի բան չի ա­րել: Կանգ­նում, ա­սում է, թե տն­տե­սու­թյու­նը թռիչ­քա­յին զար­գա­ցում է ապ­րե­լու, ա­ռա­ջին կի­սա­մյա­կում 6,8 տն­տե­սա­կան աճ է ե­ղել, իսկ մեր ժա­մա­նակ ե­ղել է 8,7: Սրա ի՞նչն է թռիչ­քա­յին, բո­լոր ցու­ցա­նիշ­նե­րով այս կա­ռա­վա­րու­թյու­նը զի­ջում է մեզ: Մեր միջ­նա­ժամ­կետ ծրագ­րե­րը նա­յեք ու ի­րե­նը: Դու ա­սել ես քիչ-քի՞չ պի­տի լավ լի­նի, ա­սել ես՝ ՀՀԿ-ն չլի­նի, շատ լավ է լի­նե­լու: Շոու­ներ է ա­նում, հե­սա մի շոու էլ Լոս Ան­ջե­լե­սում կա­նի: Նժ­դեհն ա­սում էր, թե ա­մե­նա­վատ բա­նը գի­նետ­նա­յին հայ­րե­նա­սի­րու­թյունն է: Էն որ հայ­րե­նի­քի հա­մար ոչ մի բան չեն ա­նում, ԱՄՆ-ում բա­ժակ են վերց­նում ու ա­սում, թե ա­մեն ինչ հայ­րե­նի­քի հա­մար է: Ինձ հա­մար հայ­րե­նա­սե­րը նա է, ով այս­տեղ ապ­րում է, ով իր գե­րեզ­մա­նին տեր է կանգ­նում, ով իր զա­վա­կին ծա­ռա­յու­թյան է ու­ղար­կում, ով կռիվ է տա­լիս, պայ­քա­րում է, քրտ­նում է ու այս­տեղ է մնում: Գնա­ցել եք մոսկ­վա­ներ, լո­սան­ջե­լես­ներ ու այն­տե­ղից մեզ խելք եք սո­վո­րեց­նում, թե այս­տեղ ոնց ապ­րենք:
 
Ինչ վե­րա­բե­րում է այդ զե­կույ­ցին, այդ տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի վար­կա­նի­շը տար­բեր մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րով բարձ­րա­ցել է: Ճգ­նա­ժամն այն ժա­մա­նակ­վա ընդ­դի­մու­թյան մեջ է ե­ղել, որ այդ­պի­սի պո­պու­լիստ լի­դեր է ու­նե­ցել և հի­մա իշ­խա­նու­թյուն է վերց­րել: Սա միայն հայ­կա­կան երևույթ չէ: Արևմտյան հա­մա­պա­տաս­խան կենտ­րոն­նե­րը ներ­մու­ծում կամ ար­տա­հա­նում են նման հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը: Ե­թե Եվ­րո­պա­յի ա­մե­նա­մեծ երկ­րում՝ ՈՒկ­րաի­նա­յում, նման բան է լի­նում, մեզ մոտ դա ա­վե­լի հեշտ է ստաց­վում: Մենք շատ վտան­գա­վոր փու­լի մեջ ենք: Ես ընդ­հան­րա­պես հե­ղա­փո­խու­թյուն­նե­րին դեմ եմ, իմ ար­ժե­քա­յին հա­մա­կար­գով ա­վե­լի մոտ եմ նա­րոդ­նիկ­նե­րին, ո­րոնք ա­սում էին, որ պետք է մտ­նես ժո­ղովր­դի մեջ, ժո­ղովր­դին կր­թես, հե­տո փո­փո­խու­թյուն­ներ ա­նես: Իսկ Կանտն ա­սում էր. «Ժո­ղովր­դա­վա­րու­թյուն պետք է տալ այն հա­սա­րա­կու­թյուն­նե­րին, որ­տեղ կր­թու­թյան և բա­րո­յա­կա­նու­թյան մա­կար­դա­կը շատ բարձր մա­կար­դա­կի վրա է»: Ամ­բո­խի հո­գե­բա­նու­թյամբ պե­տու­թյուն չեն կա­ռու­ցում, այ­սօր դժ­բախ­տա­բար մենք ամ­բո­խի հո­գե­բա­նու­թյուն ու­նենք: Քա­ղա­քա­ցի լի­նե­լը միայն գո­ռա­լը չէ, քա­ղա­քա­ցի լի­նե­լը նախ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է են­թադ­րում: Նի­կո­լի ա­մե­նավ­տան­գա­վոր հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը դե­պի քաոս է տա­նում, այն է, թե բո­լո­րը վար­չա­պետ են: Բա ե­թե 3 մլն վար­չա­պետ կա, ին­չու միայն ինքն է ուղ­ղա­թի­ռով ֆռֆ­ռում, թան­կա­նոց շո­րեր հագ­նում, այս ու այն եր­կիր տու­րիս­տա­կան այ­ցե­րով գնում, բայց մնա­ցած­նե­րը վատ են ապ­րում: Նա իր պո­պու­լիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի գե­րին է լի­նե­լու: Բայց մեր խն­դի­րը Նի­կո­լի ան­ձը չէ, այլ երևույ­թը: Յու­րա­քան­չյուր իշ­խա­նու­թյուն իր ժո­ղովր­դի հա­յե­լին է:
 
-Պո­պու­լիզ­մը մի կող­մից, մյուս կող­մից էլ ա­նի­րա­զե­կու­թյունն այս իշ­խա­նու­թյան ա­մե­նա­մեծ թշ­նա­մի­ներն են: Այս խնդ­րին առ­նչ­վե­ցինք, զո­րօ­րի­նակ, երբ ԽՍՀՄ-ը փլու­զող­նե­րի շար­քում նա աշ­խար­հով մեկ հն­չեց­րեց նաև Նա­զար­բաևի ազ­գա­նու­նը։ Գո­նե լավ է` վեր­ջինս բա­վա­կա­նին բա­րե­կիրթ էր, չա­սաց` տղա ջան, գո­նե ոչ հե­ռա­վոր պատ­մու­թյու­նը սեր­տիր։ Նրա ա­նի­րա­զե­կու­թյա­նը, ա­վե­լի ճիշտ` ան­տե­ղյա­կու­թյա­նը բախ­վե­ցինք նաև օ­րերս, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ֆեյս­բու­քյան իր է­ջում շնոր­հա­վո­րե­լով Ար­ցա­խի ան­կա­խու­թյան օ­րը, գրեց. «Այ­սօր Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նից Ար­ցա­խի ան­կա­խու­թյան հռ­չակ­ման օրն է»: Որ­պես պատ­մա­բան, ինչ­պե՞ս եք գնա­հա­տում նման «շնոր­հա­վո­րան­քը»:
 
-Խայ­տա­ռա­կու­թյուն է, որ երկ­րի վար­չա­պե­տը տե­ղյակ չէ, թե Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նից 1988-ի փետր­վա­րի 20-ի և հու­լի­սի 12-ի ո­րո­շում­նե­րով ան­ջատ­վել ենք: Ին­քը տե­ղյա՞կ է, որ հու­լի­սի 12-ին Ար­ցա­խը դար­ձել է ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյուն՝ Ադր­բե­ջա­նից ան­կախ, տե­ղյա՞կ է փետր­վա­րի 20-ի ո­րո­շու­մից: 1991-ին մենք ան­կա­խա­ցել ենք Խոր­հր­դա­յին Միու­թյու­նից, այ ըն­կեր: Ի՞նչ Սո­վե­տա­կան Ադր­բե­ջան:
 
-Մեկ տաս­նյակ խոր­հր­դա­կան և օգ­նա­կան­ներ ու­նի։ Մի՞­թե մեկն ու մե­կը չկա­րո­ղա­ցավ զգու­շաց­նել, որ պատ­մա­կան փաս­տեր է խե­ղա­թյու­րել:
 
-Այ­սօր Հա­յաս­տա­նում այն­պի­սի ի­րա­վի­ճակ է, որ ոչ մե­կը չի հա­մար­ձակ­վում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձեռ­քը բռ­նել ու թույլ չտալ, որ նման բա­ներ ա­նի: Ինձ մոտ այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ մար­դիկ ա­սում են` շա­ռից-փոր­ձան­քից հե­ռու: Նի­կո­լի մոտ նար­ցի­սիզմն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի վրա է: Իմ մեջ եր­բեմն այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ կա­րող է մի օր ֆուտ­բո­լի խա­ղը միաց­նենք ու վա­րո­ղը լի­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ա­մեն տեղ ինքն է:
 
-Իշ­խա­նա­վո­րը, որ հայ­տա­րա­րում է, թե վատ ժա­ռան­գու­թյուն է ստա­ցել, կու­նե­նա՞ այն­քան ժա­մա­նակ, որ սել­ֆի­նե­րով ու տու­րիստ­նե­րով զբաղ­վի: Դուք լավ կի­մա­նաք, Դուք էլ եք իշ­խա­նու­թյան ե­ղել:
 
-Խոր­հր­դա­րա­նա­կան աշ­խա­տան­քը ժա­մա­նա­կի ա­ռու­մով հա­մա­կարգ­ված չէ, ա­ռա­վո­տյան 8-ին դուրս եմ ե­կել, գի­շե­րը 2-ին տուն եմ մտել, այդ­քան գործ ենք ու­նե­ցել, բայց սրանք խա­լի լվա­նա­լով են զբաղ­ված: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նում կարևորն ար­դյու­նա­վե­տու­թյունն է: Այս իշ­խա­նու­թյու­նում մե­կը վեր­ջերս հայ­տա­րա­րեց, թե թույլ չի տա, որ Ադր­բե­ջա­նը դառ­նա ՀԱՊԿ-ում դի­տորդ: Գլխ­նե­րիդ ձյուն գա, ար­դեն դրա­նի՞ց եք ու­րա­խա­նում: Ա­սեմ` ի­մա­ցե՛ք. երբ ՀԱՊԿ պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար էի, ՀՀ պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րով 2 ան­գամ մեր­ժել ենք մեր ռուս գոր­ծըն­կեր­նե­րի ա­ռա­ջար­կը, ա­տո­մա­յին տե­րու­թյուն հա­մար­վող Պա­կիս­տա­նի ա­ռաջ էլ վե­տո ենք դրել: Բայց եր­բեք այդ մա­սին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ գլուխ չենք գո­վա­ցել:
 
-Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րարն օ­րերս խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը դրա­կան գնա­հա­տեց, Դուք ի՞նչ կար­ծիք ու­նեք:
 
-Ընդ­հան­րա­պես Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան մեջ նա­խա­րարն ի՞նչ է ա­րել, որ մի հատ էլ դրա­կան գնա­հա­տա­կան է տա­լիս խոր­հր­դա­րա­նին: Չենք հեր­քում` Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը լավ դես­պան է ե­ղել, բայց նա չի կա­րող սաս­տել, որ վար­չա­պե­տը հի­մար հայ­տա­րա­րու­թյուն­ներ չա­նի: Նա­խա­րա­րը թող կանգ­նի ու ա­սի, թե Ժնևի, Սանկտ Պե­տեր­բուր­գի, Վիեն­նա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նից հրա­ժար­վելն ի՞նչ էր նշա­նա­կում, ար­դյոք Դու­շան­բեում Փա­շի­նյա­նը չըն­կա՞վ Ա­լիևի թա­կար­դը: Դուք բե­րել եք Մի­լա­նի հայ­տա­րա­րու­թյուն, որ­տեղ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման փո­խա­րեն գր­ված է ար­դար լու­ծում: Թուր­քի հա­մար ար­դար լու­ծու­մը մի բան է, ինձ հա­մար՝ մեկ այլ: Ո՞րն է ար­դար լու­ծու­մը: Իբր ի­րա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը ո­րոշ ար­դյունք է գրան­ցել, հի­մա էլ խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյունն են գո­վում: 6 ամ­սում այս խոր­հր­դա­րանն ի՞նչ է ա­րել: Ո՞ր ձեռք­բեր­ման մա­սին է խոս­քը, որ Լավ­րո­վը կանգ­նեց ա­սաց` Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րը մի բան ա­սում է, հե­տո մեկ այլ բան ա­նում: Որ Մի­քա­յել Հա­րու­թյու­նյա­նի հե­տա­խու­զու­մը չե­ղյա՞լ են հա­մա­րել, որ Միհ­րան Պո­ղո­սյա­նին չե՞ն տա­լիս, որ գա­զը թան­կաց­նե­լու՞ են: Փա­շի­նյա­նը մեզ մե­ղադ­րում էր, թե կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի մեջ ենք ե­ղել, գազն էլ թանկ է, բա հի­մա ին­չու՞ չի է­ժա­նաց­նում: Ո­րով­հետև նա քա­ղա­քա­կան իմ­պո­տենտ է կամ էլ խա­բե­բա: Պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում եմ, թեև այ­սօր մենք խոր­հր­դա­րա­նում չենք, բայց մեր գոր­ծըն­կեր­նե­րը մեզ հետ ա­վե­լի շատ են կապ հաս­տա­տում, քան այս իշ­խա­նու­թյան հետ: Ներ­կա­յիս իշ­խա­նու­թյու­նը քա­նի՞ օ­տար եր­կր­նե­րի պատ­գա­մա­վոր է բե­րել Ար­ցախ, միայն ես 4 երկ­րի պատ­գա­մա­վոր եմ բե­րել:
 
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում նշեց, որ այ­սօր Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ո­րո­շա­կի խն­դիր­ներ կան, ո­րոնք ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո կհարթ­վեն: Երևի սպա­սում են հարթ­վեն, հե­տո՞ բե­րեն:
 
-Երկ­րոր­դեմ` Փա­շի­նյա­նը ե­կել է քան­դե­լու մեր բո­լոր ինս­տի­տուտ­նե­րը: Ին­չու՞ մեր արտ­գործ­նա­խա­րա­րը չի կանգ­նում ու ա­սում, որ ե­թե Ար­ցա­խի նա­խորդ ընտ­րու­թյուն­նե­րի ժո­ղովր­դա­վար լի­նե­լը կաս­կա­ծի տակ ես դնում, նշա­նա­կում է ա­նում ես այն, ինչ Ադր­բե­ջա­նը: 25 տա­րի է մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում պայ­քա­րել ենք ու ա­սել, որ Ար­ցախն ի տար­բե­րու­թյուն Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­վար պե­տու­թյուն է, դր­սից պատ­գա­մա­վոր­ներ ենք բե­րել, ով­քեր փաս­տել են այդ ի­րո­ղու­թու­նը: Հի­մա այդ ողջ գոր­ծըն­թա­ցը վար­կա­բե­կու՞մ եք: Ար­ցա­խում գո­ռում ես` միա­ցում ու ա­սում. «Ար­ցա­խը Հա­յաս­տան է ու վերջ», հե­տո … հետ ես կանգ­նում խոս­քե­րիցդ… Ռու­սաս­տանն էլ Մա­րիա Զա­խա­րո­վա­յի դեմ­քով ապ­տա­կում է` հայ­տա­րա­րե­լով, թե դա ներ­քին օգ­տա­գործ­ման հա­մար էր աս­ված:
 
-Նա­խօ­րեին «Սաս­նա ծռե­րի» ան­դամ­նե­րը հան­դի­պե­ցին Փա­շի­նյա­նի հետ և հայ­տա­րա­րե­ցին, որ ռևան­շիստ­նե­րին թույլ չեն տա վե­րա­դառ­նալ: Դուք ինչ­պե՞ս եք հաս­կա­նում «Սաս­նա ծռե­րից» հն­չող նման սպառ­նա­լի­քը:
 
-Դժ­բախ­տա­բար Նի­կոլ Փա­շի­նյա­նի դեմ­քով ռևան­շիստ­ներտն են ե­կել իշ­խա­նու­թյան, ի­մա` Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի և, այս­պես ա­սած, խա­ղա­ղու­թյան կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: 2018-ին մերժ­վել է ոչ թե Սերժ Սարգ­սյա­նը, այլ Վազ­գեն Սարգ­սյա­նի, Սերժ Սարգ­սյա­նի, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի տե­սա­կե­տը Ար­ցա­խի հար­ցում: Քիր­վա­յու­թյուն, տա­րածք­նե­րի զի­ջում քա­րո­զող­նե­րը ե­կան իշ­խա­նու­թյան, ու այ­սօր Նի­կո­լը դա հա­ջո­ղու­թյամբ ա­նում է: Հայ­րե­նա­սի­րու­թյու­նը ստա­հակ­նե­րի վեր­ջին հան­գր­վանն է: «Սաս­նա ծռե­րի» հետ հան­դի­պե­լով Նի­կոլն ու­զում է ցույց տալ, որ իր կող­քին միայն սո­րո­սա­կան­նե­րը չեն, այլ ու­ժեղ, խփող տղերք: Բայց ով ու­զում է լի­նի, մենք նրան­ցից չենք վա­խե­նում: Մենք մեր երկ­րում քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­ներ թույլ չենք տա: Հա­յաս­տա­նում ցան­կա­ցած քա­ղա­քա­ցիա­կան բա­խում Հա­յաս­տա­նի կոր­ծան­մա­նը կհան­գեց­նի:
 
Մենք չգ­նա­ցինք բախ­ման, ու դու իշ­խա­նու­թյան ե­կար մի պատ­ճա­ռով, որ չցան­կա­ցանք բա­խում լի­նի: Հի­մա կող­քիդ 7 «Սաս­նա ծռեր» էլ լի­նեն, բա­խում թույլ չենք տա­լու: Բայց ե­թե քեզ թվում է, որ կող­քիդ եր­կու ա­հա­բե­կիչ պա­հե­ցիր ու մեզ դրա­նով կա­րող ես վա­խեց­նել, թյու­րի­մա­ցու­թյան մեջ ես: Իսկ «Սաս­նա ծռե­րին» մի քա­նի հարց ու­նեմ. երբ ԱՄՆ        դես­պա­նը՝ Միլ­զը, հայ­տա­րա­րեց , թե խա­ղա­ղու­թյուն տա­րածք­նե­րի դի­մաց, 800 հեկ­տա­րը հետ բե­րող տղերք եք, ին­չու՞ «Սաս­նա ծռե­րով» չար­ձա­գան­քե­ցիք: Երբ Բոլ­թո­նը ե­կավ Հա­յաս­տան ու ա­սաց, թե ժո­ղո­վուր­դը իր պատ­մա­կան կա­ղա­պար­նե­րից պի­տի ա­զատ­վի, ո­րի մեջ մտ­նում էին ցե­ղաս­պա­նու­թյու­նը և մեր ըն­կա­լու­մը Ար­ցա­խի հար­ցում, ին­չու՞ ծպ­տուն չհա­նե­ցիք: Դուք ի­րա­կա­նում 5-րդ շա­րա­սյուն եք ե­ղել: Հի­մա մեր խն­դի­րը ռևան­շիստ­նե­րին օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով պատ­մու­թյան աղ­բա­նոց ճա­նա­պար­հելն է:
 
Այս եւ այլ հրպարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ