16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տգետների իշխանություն: Ո՞վ է պատասխան տալու. Հրապարակ

Ազգային ժողովի նախագահը երեկ իր կարգադրությամբ փաստեց, որ ԱԺ աշխատակազմի կրճատման գործընթացն  ապօրինի է։ Շուրջ 2 ամիս է՝ մենք անդրադառնում ենք այդ գործընթացին, ներկայացնում իրավաբանների տեսակետները, որ հուլիսի 12-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված որոշման հիման վրա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում իրականացվող կադրային ջարդը, մասնավորապես՝ պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկելու որոշումը, հակաօրինական է։ Նախ՝ որովհետև, ըստ օրենքի, […]

ԱԺ-ում 15 միլիոն դրամի գույք է անհետացել: Ականջակալները տարել է Սերժ Թանկյանը. Հրապարակ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունը Գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրա­մի գույքի պակասորդի վերաբերյալ: Աշխատակազմի ղե­կավարի հրամանով այս տարվա մայիս ամսին իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ, բացակայում են 22 համակարգիչ, 2 արտաքին կոշտ սկավառակ, ականջակալներ և այլն: Դա­տախազությունում փաստի առթիվ գործ է հա­րուցվել: Որոշ տեղեկություններով՝ կոնկրետ ականջակալները […]

Սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը: Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ է խոսել. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է իրենց թիմի այն անդամների և հատկապես պատգամավորների վրա, որոնք Ամուլսարի թեմայով հակադրվեցին իրեն։ Ծաղկաձորում հանդիպման ժամանակ նա բավականին կոշտ է խոսել, ասել է՝ սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում և այլն։ Հիմա մտածում են՝ ինչպես պատժեն դեմ դուրս եկածներին։ Թեև […]

Էժան գնով՝ Միլան. Վրաստանը մեզնից առաջ ընկավ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի կառավարությունը բանակցում է իռլանդական «Ryanair» ցածր բյուջետային ավիաընկերության հետ՝ խոստոնալով, որ մի օր այդ ավիաընկերությունը կարող է թռիչքներ իրականացնել «Զվարթնոցից», վրացական իշխանությունները պայմանագիր են ստորագրել ընկերության հետ Թբիլիսիից եւ Քութայիսիից եվրոպական 12 քաղաքներ թռիչքներ իրականացնելու վերաբերյալ: Նոյեմբերի 6-ին նախատեսված է Թբիլիսի-Միլան առաջին թռիչքի իրականացումը, տոմսի արժեքը 19,99 եվրո է»: […]

Աշոտ Ղուլյանը դրական ազդակներ է ստացել ՀՀ իշխանություններից.Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես տեղեկացրել ենք, քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, որի նպատակն իր շուրջ համախմբվածության ապահովումն է։ Միաժամանակ Ղուլյանը շրջանային այցերի մեջ է, տեղերում կուսակցական տոմսեր է բաժանում, խոսում երիտասարդների ակտիվացման ու դերի մասին։ Մեր տեղեկություններով՝ Ղուլյանը, լավ հարաբերություններ պահպանելով ՀՀ Ազգային ժողովի իր գործընկերների հետ, դրական ազդակներ է […]

Վովային այցելել են ու աշխատանքից զրկվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 3-4 օր առաջ պաշտոնից ազատել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար, «հայերեն» ասած՝ ՄՌՈՒ-ի պետ Արմեն Դավթյանին, թեեւ ձեւակերպվել է՝ «իր դիմումի» համաձայն։ Դավթյանի հետ մեզ չհաջողվեց խոսել, երկրում չէ։ Իսկ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ով համակարգում է այս ոլորտը, մեր հարցին, թե որն է Դավթյանի ազատման […]

Փնթի հետքայլ. Փաշինյանի զավեշտալի հանձնարարականը Ամուլսարի հարցում․ 168.am

Քանիցս նշվել է, որ վերջին շրջանում քաղաքական գործընթացներում գերակա են դարձել մանիպուլյատիվ հնարքներն ու հանրության կարծիքն իրականությունից խեղելու հստակ մշակված գործելաոճը։ Հայաստանյան վերջին զարգացումները կարծես ասվածի վառ ապացույցն են։ Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները ենթադրում են մարդկանց գիտակցության վրա ազդեցության մեթոդների հարուստ զինանոցի կիրառում: Զանգվածային լրատվության միջոցներն իրենց հասարակական-հոգեբանական ազդեցությունն իրականացնում են նախ և առաջ՝ տեղեկատվության կառավարման և […]

Նոր օրենքի ընդունումը թանկացումներ կբերի. Ժամանակ

Հայաստանի կառավա­րությունը երեկ շրջանառու­թյան մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություն­ներ և լրացումներ կատարե­լու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նա­խագծով նախատեսվում է ծխախոտի, սպիրտային խմիչքների, մեքենաների լից­քավորման համար սեղմված գազի և այլ ապրանքների ակցիզային հարկի էական և շարունակական թանկացում: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Վերնախավի վախկոտությունն ու ցինիզմը խնդիր է մեր հասարակության համար. Առավոտ

Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ջուր է աղ­տոտվելու, կամ հակառակը՝ որ մեր պետությունը փող է կորցնելու, առավել ևս՝ այն չէ, որ ինչ-որ կոնվենցիա է վավերացվելու (որի պահանջները, միևնույն է, չեն կատարվելու): Կա ավելի լուրջ վտանգ: Ավելի ճիշտ` երկու խնդիր, որի լուծումը ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսնում: 1/ Մար­դիկ շարունակում են ապրել […]

Երբ կառավարությունը պատրաստ չէ պատասխանատու որոշում կայացնել․ 168.am

Նիկոլ Փաշինյանի խոսքն այլևս չունի այն ազդեցությունը, ինչ ուներ երեկ, մյուս օրը կամ մեկ ամիս առաջ։ Վարչապետն օր ու գիշեր ֆեյսբուքյան գրառումներ է անում իր կառավարության արձանագրած աննախադեպ հաջողությունների վերաբերյալ` փորձելով հասարակության ուշադրությունը շեղել Ամուլսարից, բայց ոչինչ չի ստացվում։ Լարվածությունը ոչ միայն չի հանդարտվում, այլև երկփեղկել է հասարակությանը, ինչո՞ւ չէ, նաև իշխանությանը։ Հասարակությունը բաժանվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի