16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նոր հարձակում՝ եկեղեցու վրա․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայ առաքելական եկե­ղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում: Իշխանություննե­րին խիստ զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայաստանի եպիսկո­պոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը, և առա­ջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար կաթողիկոսին պատժել՝ կրկին ակտի­վացնել «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը:  Առաջին «դաստիարակչական ապտակը» եղավ համահայկական խաղերի հանդիսավոր բացման միջոցառմանը, երբ կաթողիկոսին չհրավիրեցին: Կոնվենցիան չընդունելու կոչը հոգևոր […]

ՍԴ դատավորները մերժում են Փաշինյանի առաջարկը․ Հրապարակ

Սահմանադրական դատարանի շուրջ թնջուկը չի հանգուցալուծվի նաև իշխանության առաջարկած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Հիշեցնենք․ իշխանությունը,  հրաժարականի դիմաց, առաջարկել է ցմահ աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև սպառնալիք՝ հրաժարական չտալու դեպքում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարով։ Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել այդ առաջարկը, քանի որ, նախ, նման օրենքն ապօրինություն է, և եթե անգամ իրենց փոխարեն եկած նոր […]

ԱԺ ղեկավարության խայտառակ պահանջը՝ դեկրետում եղած աշխատակցից․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «ԱԺ աշխատակազմի կրճատումների շարքում հերթական խայտառակ դեպքն է գրանցվել նախօրեին: 168.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ ղեկավարությունը պահանջել է, որպեսզի  դեկրետում գտնվող տնտեսական բաժնի մասնագետն ազատման դիմում գրի: Աշխատակազմի ղեկավարի հորդորով քարտուղարությունից զանգել են նորածնի մորը և կանչել խորհրդարան՝ հրահանգելով, թե՝ «արի ազատման դիմումդ գրի, գնա երեխա պահելու»: Նշենք, որ ԱԺ աշխատակազմի կողմից այս օրերին արձանագրված […]

Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են վարչապետն ու վիճակագիրները տարբեր թվեր հրապարակում. 168.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով. «2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու […]

Իշխանությունն՝ ինքն իր դե՞մ. 168 Ժամ

Դեռևս 2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել էր քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։ Եվ ահա ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշերի և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային […]

Մարտի մեկին «քաղաք մտած տանկերի» սուտը. Politik.am

Մարտի մեկի գործը շարունակում է շատ դեպքերում հենված մնալ կեղծ պատմությունների և միֆերի վրա, որոնք այս տարիներին քաղաքակն տարբեր խմբերի կողմից դրվել են շրջանառության մեջ։ Մարտի մեկի ամենահայտնի միֆերից մեկը «տանկերի քաղաք մտնելու» պատմությունն է։ Սրա մասին վերջերս նաև վարչապետ Փաշինյանը խոսեց։ Փաշինյանը սպառնաց նաև, որ ինքը ևս կարող է տանկեր մտցնել քաղաք, եթե իր […]

Զբոսաշրջիկները, բացի Երևանի գեղատեսիլ և պատմական վայրերից, նաև նկարվում են աղբի հետ. Իրավունք

Ամառային այս տապին երևանյան թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ աղբահանության հարցը: Մարդիկ արդեն հույսները կտրել են քաղաքապետարանից և այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնությամբ հանդես եկել, որի հիմնադիրներից Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ հերթական բողոքի ակցիան իրականացրեց Երևանի քաղաքապետարանի մոտ` քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջելով զբաղվել աղբահանության խնդիրներով։ Ստեղծված իրավիճակի, մայրաքաղաքի առաջ ծառացած այլ խնդիրների մասին […]

Հայաստանը ձախողել է երկու միջազգային նախագիծ. Ո՞վ է պատասխանատու. analitik.am

Վերջին շրջանում «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում դատական գործընթացի և Ախուրյան գետի վրա գտնվող ՀԷԿ-երի դժգոհության պատճառով: Ի դեպ, «Ջրաձոր» ՀԷԿ-ը կապվում է գեներալ Մանվելի անվան հետ և արդեն որոշակի ենթատեքստը ակնհայտ է: Ընդամենը 2 տարի առաջ էր, որ կառավարության որոշմամբ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ջրաձոր ջրանցքի օգտագործման ու […]

Ո՞վ և ինչո՞ւ է վարկաբեկում հաղթանակի գեներալներին. Գոլոս Արմենիի

Գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական ձերբակալությունը զինվորական օրապահիկը գողանալու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով, գեներալ Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու հետախուզում հայտարարելը, գեներալ Յուրի Խաչատուրովին 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելը, մարտական գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրելը, մարտական գեներալ Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելը… ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ՀԱՐՑ ՏԱԼԻՍ. ո՞վ է լինելու հաջորդ գեներալը, որին Նիկոլը արտաքին […]

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանի ընկերոջ արարքը հանցանք, իսկ վարչապետի կնոջ ազգական Ռաֆիկ Մաշադյանի ընկերոջ արարքը` ոչ

168.am-ը գրում է: Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ, օգնական և ընկեր Արամ Բարսեղյանը, ով մեղադրվում է վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու մեջ: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի