16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԱԺ-ում ազատվում են անցանկալի կադրերից. բաժնի ղեկավարը սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց. Հրապարակ

Չնայած արձակուրդային սեզոնին, Ազգային ժողովում աժիոտաժ է։ Հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա փոփոխություններն են մեկնարկել։ Միավորվում են բաժիններ, նոր հաստիքացուցակ է կազմվում, որի քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելն է։ Երեկ այս հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի […]

Մրցակցային անհավասար պայմաններ, կողմնակալ քաղաքակա­նություն: Ռուսական ավիաընկերությունը որոշել է հեռանալ Գյումրիից և առհասարակ՝ Հայաստանից. Հրապարակ

Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկե­րության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք. հրապարակված պատճառն այն է, որ ինքնա­թիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք բանակով չեն ստացել: Իրականում պատճառնե­րը մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի: ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» […]

Հարությունյան-Բաբայան զույգի նպատակը մեկն է. 168.am

168.am-ը գրում է․ «Արցախի քաղաքական օրակարգը, չնայած ամռան արձակուրդային շրջանին, ներկայումս բավականին խառը ներկապնակ ունի և բնավ պակաս չէ ինտրիգներով ու համակարգային լուրջ զարգացումներով։ Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ մենք ականատես ենք լինում լուրջ վերադասավորումների ու քաղաքական «ռասկլադի» վերաբաշխման։ Հետաքրքրական է, որ հայաստանյան քաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Արցախում նույնպես տեղի են ունենում կտրուկ ու անկանխատեսելի ռևերանսներ։ Ներկայացնենք […]

Սամվել Ալեքսանյանը մուծել է 10 մլրդ դրամի չափով հարկ, Վարդանյան եղբայրները՝ ավելի քան 45 մլրդ. Իրավունք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցուցակը: Համաձայն պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին վճարել են 510 մլրդ 792 մլն դրամի հարկ: Սրանից 413 մլրդ 923 միլիոնը հավաքվել է հարկային մարմինների կողմից, մնացածը՝ մաքսային: Հարկային մարմինների հավաքագրածից 208 մլրդ 763 միլիոնը եղել […]

Շուրջ 5 միլիոն դրամ է հատկացվել Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168 Ժամ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն։ Ըստ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության՝ միջոցառումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ով, ինչպես հետո մամուլում գրվեց, ընդամենը մի քանի րոպեով էր մասնակցել իր իսկ նախաձեռնած միջոցառմանը։ 168.am-ն  Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, […]

Այսօրվանից ԱԺ-ում 54 հոգի գործազուրկ կդառնա. 168.am

168.am-ը շուրջ 20 օր առաջ հրապարակում էր կատարել այն մասին, որ Ազգային ժողովում պատրաստվում են կառուցվածքային փոփոխությունների, և, որ դրանք հնարավորինս գաղտնի են պահվում աշխատակիցներից։ Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունը խիստ վտանգավոր մի քանի տարր է պարունակում իր մեջ: Խոսքը, մասնավորապես, երկու հիմնական բաղադրիչների մասին է՝ ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ պիտի չունենա, կամ ներկայիս 230 պետծառայողի փոխարեն՝ 100 […]

Իջևանում խախտվում է օրենքը․ Փաշինյանի հորդորով՝ ընտրությունները հետաձգվել են, պատճառը նրա սասանված հեղինակությունն է. Առավոտ

2015 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզում համայնքի ղեկավար են ընտրել Տավուշի մարզի Խաշթառակ (սեպտեմբերի 20-ին) եւ Իջեւան (սեպտեմբերի 13-ին) համայնքներում: Այս համայնքներում հերթական ընտրությունն այս տարի է: ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ,  քան 70 օր առաջ:  Տավուշի մարզպետը […]

Գաղտնալսել են. Ժողովուրդ

Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը շարունակում է գերծանրաբեռնված աշխատել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում որքան անձի բնակարան է խուզարկվել, քանի անձի հեռախոսային խոսակցության վերծանման համար են հետաքննական եւ նախաքննական մարմինները միջնորդություն ներկայացրել դատարան: Այսպիսով, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն […]

ՀՔԾ-ն այս իրավիճակում ունի երկու ելք. Արփինե Հովհաննիսյան

Երեկ ողջ օրը հայ հասարակական-քաղաքական բոլոր շրջանակները քննարկում էին բրիտանական BBC լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգորի Աթանեսյանի աղմկահարույց հոդվածը, որում հոդվածագիրը, հղում անելով անանուն աղբյուրներին ու վկայակոչելով նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերը, հայտարարում էր, թե 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ Արցախից 20 հոգանոց զինված խումբ է բերվել Երևան, որը տեղակայվել է Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական նստավայրի […]

Նոնսենս: «Նոր Հայաստանում» գործազրկությունն աճել է. Առավոտ

«Հայաստանում աշխատանք փնտրող քաղաքացիների մեջ կանանց թիվը բավականին գերազանցում է տղամարդկանց թվին։ Դա փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ զբաղվածության վերաբերյալ 2018-2019 թթ․ 1-ին նեռամսյակի ցուցանիշները։ Ըստ կոմիտեի հրապարակած վիճ-ակագրության, ՀՀ-ում այս տարվա 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս ներկայացված է 2 մլն 65 հազար 600 մարդ, որից 1 մլն 115 յազաչ 900-ը կին է, 949 հազար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի