05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

«Ստամբուլը» կարող է դառնալ թավշիստների «գերեզմանափոս». Իրավունք

Այն, որ ստամբուլյան ծագումնաբանություն ունեցող որեւէ բան լավը լինել չի կարող, թերեւս հասկանալի է ցանկացած հայի։ Այդ պատճառով է, որ տխրահռ­չակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում ինչպես սորոսական գրանտակերները, այնպես էլ տարատեսակ դեգեներատիվ տարրերը։ Բայց միաժամանակ նկատելի է, որ այդ պիղծ փաս­տաթղթի քարոզչությանն է լծված ամբողջ իշխանական, եւ մերձիշխանական քարոզչամեքենան։ Նիկոլական քարոզիչ­ները […]

ԼԳԲՏ համայնքին իրավական դաշտում արտոնություններ կտա՞ն: Փորձում են «Խտրականության մասին» օրենքի դրույթներն անցկացնել. Ժողովուրդ

Մի կողմից՝ ողջ երկիրը քննարկում ու վերլուծում է հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է հիմնականում խտրական վերաբերմունքին, մյուս կողմից՝ նմանատիպ մի օրինագիծ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել։ Խոսքը «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նա­խագծերին է վերաբերում, որոնք ներկայացվում են որպես ազգային փոքրամասնությունների խտրականությունը արգելող եւ դատապարտող նախագծեր։ Սակայն […]

Հայկոյից դժգոհությունները հասել են ծայրահեղության: «Սանիթեքի» սպառնալիքը շոկային է եղել իշխանության համար. Իրավունք

Սանիթեքի» սպառնալիքը՝ Երեւանի աղբահանության թեմայով ասուլիս անցկացնել Թբիլիսիում, ըստ մեր արժանահավատ աղբյուրի, շոկային է եղել ՀՀ իշխանա­կան վերնախավի համար։ Աղբյուրը տե­ղեկացրել է, որ իշխանական վերնա­խավը եւ անձամբ Փաշինյանը բավա­կանին հստակ հասկացել են, որ քաղա­քական առումով նման քայլը եթե ոչ մահացու, ապա առնվազն ծանրագույն հետեւանքներ կունենա։ Այսինքն, «Սա­նիթեքը», լինելով միջազգային կազմա­կերպություն, եթե Թբիլիսիում ասուլիս անցկացնի եւ […]

Աշնանը հրաժարական կպարտադրվի. Իրատես

Աշունն արդեն թակում է Նիկոլի դուռը։ Քաղաքական աշունը։ Այն ջրբաժանն է լինելու Նիկոլի համար ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական ուժերը հավուր պատշաճի պատրաստվում են աշնանային զարգացումներին, այլև մեկ այլ պարզունակ պատճառով։ Լրանում է Նիկոլի վարչապետության մեկ տարին, ինչն ինքնին նշանակում է՝ կարելի է նրան հրաժարականի պահանջ ներկայացնել։ Ըստ Սահմանադրության։ Սրան դեռ կանդրադառնանք, առաջ գնալով […]

Եկեղեցու դեմ նոր հարձակումներ կլինեն. Փաստ

Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները անցած շաբաթ հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Եկեղեցականները մասնավորաբար հորդորում են հայրենի իշխանության պատասխանատու մարմին­ներին՝ զերծ մնալ փաստաթղթի վավերացումից։ Այս հայտարարությու­նից հետո որոշակի շրջանակներ ագրեսիվ պահվածք դրսևորեցին ՀԱԵ դեմ։ Ի […]

Տնտեսվարողներին կանգնեցրել են փակուղու առաջ և մի կողմ քաշվել. 168 Ժամ

Հայաստանում ՀԴՄ սարքեր չկան, կամ առաջարկը չի բավարարում պահանջարկը։ Ու եթե մարդ ուզում է բիզնես սկսել` չի կարող, որովհետև ՀԴՄ չկա, իսկ առանց դրա աշխատելու դեպքում ՊԵԿ-ը սպառնում է տուգանք կիրառել։ «Ով որ հսկիչ-դրամարկղային մեքենա չունի և իրականացնելու է գործունեություն, այո՛, տուգանվելու է»,- ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Իհարկե, Դավիթ Անանյանը ճիշտ է ասում։ […]

«Գազպրոմ Արմենիա»-ի 1500-2000 աշխատակից կդառնա գործազուրկ. Փաստ

Թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկե­րությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։ Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխա­տակիցները մինչև այս տարի եռամսյա­կը մեկ պարտադիր ստանում էին պարգևավճարներ։ Ընկերության՝ մեր աղ­բյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն […]

Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. դրանք ձեռք բերելու համար 85 մլն դրամ է հատկացվել. Ժողովուրդ

Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, եւ մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաեւ Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարու­թյունը նոր սարքավորումներ ձեռք բե­րելու որոշում էր կայացրել դեռեւս մա­յիսի 28-ի նիստում եւ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոն­դից հատկացրել 85 մլն դրամ։  Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, […]

Աննա Հակոբյանը պետք է հարցաքննվի. Իրատես

«Իրատեսի» նախորդ համարում տպագր­ված «Պարտադրում են «մուծվել»» վերտա­ռությամբ լուրը, որն առնչվում էր Աննա Հակո­բյանի հիմնադրամներին, վերջինիս շատ է հուզել։ Այնքան, որ ունենալով բարձրաստի­ճան պաշտոնյայի տիկնոջ կարգավիճակ Ան­նա Հակոբյանը փոքր-ինչ զսպվածություն անգամ չի դրսևորել, լրատվական ողջ համ­քարությանը զրպարտել է անհիմն մեղադ­րանքներ հնչեցնելով։ Ահա Աննա Հակոբյանի գրասենյակի արձագանքը. «Մեր տեղեկու­թյուններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կոռումպացված համակարգի […]

Լուլուն Ստամբուլյան կոնվենցիան կարդացել` բան չի գտել, Եկեղեցու հայտարարությունը լսել՝ չի հասկացել

«Հայոց լեզվի ուսուցչուհի ունեի, որն ինձ  անվանում էր «մարտնչող ապուշ», – այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նույն ինքը՝ ԼՈՒԼՈՒՆ: Այս արտահայտությունը, ցավոք, յուրաքանչյուր անգամ կրկին շրջանառվում է, երբ հերթական հարցազրույցն է տալիս Լ. Բադալյանը: Վարդավառին նվիրված նրա վերջին հարցազրույցը եւս կարելի է դասել այդ շարքում: Այսօր Ազգային ժողովի դիմաց իմքայլականների նախաձեռնած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի