16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մի սպառնացեք, հանգիստ թողեք լրագրողներին ու լրատվամիջոցներին. Իրատես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան, խաթարելով արձակուրդն ու, ըստ երևույթին, սրբագույն պարտքի զգացումով, անդրադարձել էր «Իրատես» թերթում տպագրված` «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել» լուրին, որ հրապարակվել ու մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել մոտ 10-ն օր առաջ:  Նախքան նրա գրառմանն անդրադառնալը` ցանկանում եմ փոքրիկ խորհուրդ էլ հղել լրատվական հոսքերը կառավարել ցանկացող ու լրագրողներին դասեր տալու փորձեր […]

Ալավերդիում 600 մարդ գործազուրկ է: Դժգոհությունները խորանում են. Փաստ

Ալավերդի քաղաքում ու մերձակա տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանալու փոխարեն շարունակում են կուտակ­վել։ Մասնավորաբար, պղնձաձուլարանի վերագործարկման հարցը դեռևս մնում է չլուծված, իսկ գործարանում աշխատող 600-ից ավելի ալավերդցիներ ներկայումս գործազուրկ են։  Թերթի լրագրո­ղի հետ զրույցում նրանք նորից իրենց դժգոհությունը հայտնեցին՝ կապված թե՛ աշխատանքի բացակայության, թե՛ նաև իշխանություն­ների կրավորական կեցվածքի հետ, քանի որ խնդրի հստակեցման առումով գրեթե […]

Գործազուրկ կդառնան. Ժողովուրդ

Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառա­յությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտ­նում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարու­թյան միջոցով։  Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայու­թյունների կենտրոն»-ը […]

7 տոկոսի սինդրոմը հետապնդում է Փաշինյանին: Խղճացեք ձեզ. Փաստ

Քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելուց հետո շարունակում է մնալ աղճատված: Բոլոր նրանք, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեխանիկորեն որակվում են որպես ՀՀԿ-ական կամ քոչարյանական, իսկ որ ավելի վատ է` ՀՀԿ-ին ու Քոչարյանին ծախված: Եվ դա՝ անկախ նրանից, որ քննադատությունը անկեղծ մտահոգություն կարող է լինել, որը միտված է կողքից հուշելու իշխանությանը ավելի ճիշտ գործելու […]

Ովքե՞ր են անելու վեթինգը․«Սորոսը» վերցնում է դատաիրավական համակարգը. Փաստ

ՀՀ դատաիրավական ոլորտում շարունա­կում են անհասկանալի գործընթացներ տե­ղի ունենալ։ Օրեր առաջ շրջանառվում էր այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարա­րած վեթինգի գործընթացը կիրականացվի ԲԴԽ կողմից, իսկ մինչ այդ խոսվում էր հա­տուկ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս թեմայով «Փաստ» թերթին նոր տեղեկու­թյուններ են հայտնի դարձել։ Ըստ թերթի աղ­բյուրների, այդ գործընթացը, որն իրակա­նում չի կոչվելու վեթինգ (հատկապես Վենետիկի հանձնաժողովի […]

«Այ քեզ բան, ինչի մի թեմա եք գտել մի կտոր տարածք ա … ». 300.000 դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի զգալի մաս հատկաց¬վել է Ռուստամ Գասպարյանին. Իրավունք

Թերթի հավաստի տեղե­կությունների համաձայն, «Հայավտոկայարան ՓԲԸ»-ի տնօրինությունն ընդամե­նը մի քանի օր առաջ 300 հազար դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի տա­րածքի մի զգալի մաս հատկաց­րել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին այն շահագործելու նպատակով։ Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և եթե իրականում այդպես է, ապա ի՞նչ հիմունքներով է այն տրվել նախկին պատ­գամավորին, ի՞նչ բիզնես է փորձում […]

Ո՞վ պետք է պատասխան տա պետբյուջեից միլիոնավոր դրամների փոշիացման համար. 168 Ժամ

Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին Հայաստան էին տեղափոխվել արտասահմանյան ավիաընկերության միջոցով։ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասել էր, որ արտասահմանյան փոխադրողին այլընտրանք չկա, քանի որ «տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս […]

Իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի մթնոլորտ ապահովելու համար. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի, համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։ Հանձնարարվել է նաև այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու […]

«Ստամբուլը» կարող է դառնալ թավշիստների «գերեզմանափոս». Իրավունք

Այն, որ ստամբուլյան ծագումնաբանություն ունեցող որեւէ բան լավը լինել չի կարող, թերեւս հասկանալի է ցանկացած հայի։ Այդ պատճառով է, որ տխրահռ­չակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում ինչպես սորոսական գրանտակերները, այնպես էլ տարատեսակ դեգեներատիվ տարրերը։ Բայց միաժամանակ նկատելի է, որ այդ պիղծ փաս­տաթղթի քարոզչությանն է լծված ամբողջ իշխանական, եւ մերձիշխանական քարոզչամեքենան։ Նիկոլական քարոզիչ­ները […]

ԼԳԲՏ համայնքին իրավական դաշտում արտոնություններ կտա՞ն: Փորձում են «Խտրականության մասին» օրենքի դրույթներն անցկացնել. Ժողովուրդ

Մի կողմից՝ ողջ երկիրը քննարկում ու վերլուծում է հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է հիմնականում խտրական վերաբերմունքին, մյուս կողմից՝ նմանատիպ մի օրինագիծ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել։ Խոսքը «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նա­խագծերին է վերաբերում, որոնք ներկայացվում են որպես ազգային փոքրամասնությունների խտրականությունը արգելող եւ դատապարտող նախագծեր։ Սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի