Գործազուրկ կդառնան. Ժողովուրդ
Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով։
Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնարարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ։
Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»-ը լուծարելու մասին որոշման նախագիծը, որը կառավարությանը կներկայացվի այսօր։
Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման եւ գրանցման միջոցառումներ եւ այլն։ Բնականաբար, լուծարման հետեւանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: