23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ովքե՞ր են անելու վեթինգը․«Սորոսը» վերցնում է դատաիրավական համակարգը. Փաստ

ՀՀ դատաիրավական ոլորտում շարունա­կում են անհասկանալի գործընթացներ տե­ղի ունենալ։ Օրեր առաջ շրջանառվում էր այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարա­րած վեթինգի գործընթացը կիրականացվի ԲԴԽ կողմից, իսկ մինչ այդ խոսվում էր հա­տուկ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս թեմայով «Փաստ» թերթին նոր տեղեկու­թյուններ են հայտնի դարձել։

Ըստ թերթի աղ­բյուրների, այդ գործընթացը, որն իրակա­նում չի կոչվելու վեթինգ (հատկապես Վենետիկի հանձնաժողովի հայտնի կարծիքից հե­տո), այլ դատավորների բարեվարքության ուսումնասիրություն, ինչպես նաև գործըն­թացի նախապատրաստական աշխատանք­ներն իրականացվելու են հիմնականում մի­ջազգային տարբեր փորձագետների կողմից։Տեղեկություն կա, որ հայ փորձագետների մասնակցությունը այս թեմայի մեջ նվազագույն է լինելու, եղածներն էլ՝ խիստ որոշակի շրջանակների ներկայացուցիչներ կլինեն։

Թերթն իր հրապարակումներից մեկում ար­դեն նշել էր, որ այս գործընթացում ուրույն մասնակցություն են ունենալու Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի ներկայացուցիչները, սա­կայն կարծես «կենացները քաղցրանում» են։ Տեղեկությունների համաձայն, այս թեմայում խիստ ակտիվ են, այսպես կոչված, «սորոսական» թիմի փորձագետները, նրանք արդեն մի քանի հանդիպում են ունեցել ԲԴԽ կազմի հետ, ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ու բուն գործընթացի հիմ­նական թիրախներն ու ռազմավարությունը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ