19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արսեն Թորոսյանը հաջողացրեց իր օպերացիան. Ժողովուրդ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին: Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին արդեն տեղեկացրել են, որ նա օգոստոսի 1-ից ազատված է աշխատանքից: Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր աշխատանքին անհամապատասխանության հիմքով: Ըստ մեր տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որից հետո վարչապետը փաստեր […]

Ի՞նչ գործ ունի ԱԱԾ պետը Իջեւանում. Իրատես

Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո ազգային անվտանգության ծառայությունն սկսել է զբաղվել ամեն ինչով, այն դեպքում, երբ առանձին ստորաբաժանումներ կարող են հրաշալի իրականացնել այդ գործառույթը` ֆեյքերի դեմ պայքարից մինչեւ գազալցակայաններում ՀԴՄ չտրամադրողների, սեւազգեստների որս: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը եւս գնացել է Իջեւան: Պարզվեց, որ նա Տավուշի մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի […]

Պարապ «զվռնելու» փոխարեն ինքնակրթվեք, մարդու խայտառակ եք անում. Փաշինյանը` իր պատգամավորներին. Փաստ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել», այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով և օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով: Բնականաբար, Փաշինյանը ներկայացրել է իրենց ընդհանուր թեզերը, թե ինչ «գծի» մեջ պետք է գործունեություն ծավալել ու չանցնել նախատեսված սահմանները: Տեղեկությունների […]

Վարչապետի մակարդակով սպառնացել են փռել ասֆալտներին ու ծնոտներին խփել: Ի՞նչ պետք է անեին իջևանցիները. Իրատես

Օրեր առաջ Իջևանում ոստիկանների և անտառահատների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, հուսով եմ, իշխանությունների համար սառը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են՝ շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել: «Ոստիկանը մերն է» վանկարկումներով ճանապարհ փակողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում նույն ոստիկանների վրա քարեր էին նետել: […]

Հրայր Թովմասյանի եւ հեղափոխականների տարբերությունը. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով։ Նա ասում էր, որ ՍԴ նախագահը չի կարող մինչև 2035 թ․ պաշտոնավարել, գործող օրենքը նախատեսում է 6 տարին մեկ ՍԴ նախագահի ընտրություն, նաև՝ որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների […]

Հայաստանի նոր իշխանությունները խոսում են բաների մասին, որոնք գործնականում անհնար է իրագործել. Ժամանակ

Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են նախորդների քաղաքականությունը, այսինքն՝ խոսում են բաների մասին, որոնք գործնականում անհնար է իրագործել: Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե բանակցում են ռուսական կողմի հետ նոր ատոմակայան կառուցելու շուրջ: Նոր ատոմակայան կառուցելու մասին դեռևս 2008-ին խոսել էր նախագահ Սարգսյանը ԱԺ-ում իր ուղերձի ժամանակ: Բայց Հայաստանն ինքը գումար չունի 4-5 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրը […]

Արա­րատ Միրզոյանի այցը բազմաչարչար բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի . Հրապարակ

ՀՀ իշխանությունից երեք առանցքային պաշտոնյա այս պահին Վաշինգտոնում են՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Զոհրաբ Մնացականյանը: ԱԺ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում:  Ինչ գումար է դա նստելու հա­յոց բազմաչարչար բյուջեի վրա՝ հարցրինք ԱԺ-ից: ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյան, Էդմոն Մարուքյան, «Իմ քայլից»՝ 2. Լիլիթ Մակունցն ու Աննա Կարապետյանը՝ Արա­րատ […]

Իշխանությունը «բլոկադայի» է ենթարկում այլախոհ դասախոսներին. Փաստ

Գործող իշխանությունները ԵՊՀ-ում շարունակում են վարել իրենց քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս, ինչը բնավ չի թաքցվում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, որը երեք անգամ դրվել էր քվեարկության ու մերժվել նորից բերվել է հոգաբարձուների խորհրդի օրակարգ’ այս անգամ արդեն հարցման կարգով: Ըստ համալսարանում պտտվող խոսակցությունների, հարցն ունի քաղաքական ենթատեքստ […]

Վարչապետի մոտ իրավիճակ է փոխվել՝ մտքափոխվել է. Ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաև դատական համակարգին և վեթինգ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններին: Մասնավորապես, ՀՀ վարչապետը նշել էր, որ վեթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ և սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում: «Վեթինգ նշանակում է որևէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթինգն այն է, […]

Ճոխ պարգեւավճարների անարդար բաշխումը վրդովեցրել է. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս ստացել են հունիս ամսվա աշխատավարձերը, որոնք ուղեկցվել են բավական ճոխ պարգևավճարներով։ Ուշագրավ է, սակայն, որ պարգևավճարների առյուծի բաժինը՝ աշխատավարձի 40 տոկոսի չափով, հասել է վարչական մասի աշխատողներին, իսկ մասնագետները, ովքեր առանց այդ էլ ստանում են ցածր աշխատավարձ, ընդամենը 20-30 հազար դրամ «պրեմիա» են ստացել։ Աշխատակիցներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի