16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարչապետի մակարդակով սպառնացել են փռել ասֆալտներին ու ծնոտներին խփել: Ի՞նչ պետք է անեին իջևանցիները. Իրատես

Օրեր առաջ Իջևանում ոստիկանների և անտառահատների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, հուսով եմ, իշխանությունների համար սառը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են՝ շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել: «Ոստիկանը մերն է» վանկարկումներով ճանապարհ փակողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում նույն ոստիկանների վրա քարեր էին նետել: […]

Հրայր Թովմասյանի եւ հեղափոխականների տարբերությունը. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով։ Նա ասում էր, որ ՍԴ նախագահը չի կարող մինչև 2035 թ․ պաշտոնավարել, գործող օրենքը նախատեսում է 6 տարին մեկ ՍԴ նախագահի ընտրություն, նաև՝ որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների […]

Հայաստանի նոր իշխանությունները խոսում են բաների մասին, որոնք գործնականում անհնար է իրագործել. Ժամանակ

Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են նախորդների քաղաքականությունը, այսինքն՝ խոսում են բաների մասին, որոնք գործնականում անհնար է իրագործել: Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե բանակցում են ռուսական կողմի հետ նոր ատոմակայան կառուցելու շուրջ: Նոր ատոմակայան կառուցելու մասին դեռևս 2008-ին խոսել էր նախագահ Սարգսյանը ԱԺ-ում իր ուղերձի ժամանակ: Բայց Հայաստանն ինքը գումար չունի 4-5 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրը […]

Արա­րատ Միրզոյանի այցը բազմաչարչար բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի . Հրապարակ

ՀՀ իշխանությունից երեք առանցքային պաշտոնյա այս պահին Վաշինգտոնում են՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Զոհրաբ Մնացականյանը: ԱԺ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում:  Ինչ գումար է դա նստելու հա­յոց բազմաչարչար բյուջեի վրա՝ հարցրինք ԱԺ-ից: ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյան, Էդմոն Մարուքյան, «Իմ քայլից»՝ 2. Լիլիթ Մակունցն ու Աննա Կարապետյանը՝ Արա­րատ […]

Իշխանությունը «բլոկադայի» է ենթարկում այլախոհ դասախոսներին. Փաստ

Գործող իշխանությունները ԵՊՀ-ում շարունակում են վարել իրենց քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս, ինչը բնավ չի թաքցվում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, որը երեք անգամ դրվել էր քվեարկության ու մերժվել նորից բերվել է հոգաբարձուների խորհրդի օրակարգ’ այս անգամ արդեն հարցման կարգով: Ըստ համալսարանում պտտվող խոսակցությունների, հարցն ունի քաղաքական ենթատեքստ […]

Վարչապետի մոտ իրավիճակ է փոխվել՝ մտքափոխվել է. Ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաև դատական համակարգին և վեթինգ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններին: Մասնավորապես, ՀՀ վարչապետը նշել էր, որ վեթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ և սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում: «Վեթինգ նշանակում է որևէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթինգն այն է, […]

Ճոխ պարգեւավճարների անարդար բաշխումը վրդովեցրել է. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս ստացել են հունիս ամսվա աշխատավարձերը, որոնք ուղեկցվել են բավական ճոխ պարգևավճարներով։ Ուշագրավ է, սակայն, որ պարգևավճարների առյուծի բաժինը՝ աշխատավարձի 40 տոկոսի չափով, հասել է վարչական մասի աշխատողներին, իսկ մասնագետները, ովքեր առանց այդ էլ ստանում են ցածր աշխատավարձ, ընդամենը 20-30 հազար դրամ «պրեմիա» են ստացել։ Աշխատակիցներին […]

Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն. Հրապարակ

«Որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,- երեկ «Ազատության» հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՍԴ-ի փոփոխությունը: «Մանիպուլյացիայի հեղինակները 4 սուբյեկտ են՝ Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան և հանրապետական խորհրդարանական մեծամասնություն», որոնք «ՍԴ-ն բուդկայի նման սեփականաշնորհել են»։ Մեր ընթերցողներից մեկն արձագանքել էր․ «Նիկոլ Փաշինյանին` վարչապետ, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրել է նախկին Ազգային […]

Կենտրոնական բանկի պահուստները դեռևս չեն վերականգնվել. 168 Ժամ

Վերջին ամիսներին Կենտրոնական բանկը (ԿԲ) ակտիվորեն տարադրամ է գնում։ Չնայած դրան` տարեսկզբի կտրուկ նվազեցումից հետո ԿԲ արտաքին պահուստները դեռևս ամբողջությամբ չեն հասցրել վերականգնվել։ Ինչպես հայտնի է, կտրուկ նվազում տեղի ունեցավ հունվարին. պահուստները մեկ ամսվա ընթացքում կրճատվեցին 265 մլն դոլարով։ Եթե անցած տարվա դեկտեմբերին դրանք հասնում էին 2 մլրդ 259 մլն դոլարի, ապա այս տարվա հունվարին […]

Սկանդալ է հրահրվել Սամվել Կարապետյանից աջակցություն կորզելու համար. Փաստ

Երեկ հայտնի դարձավ, որ ոմն գործարար Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը: Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ տուժող ներկայացող Վահե Պարազյանը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել ՌԴ-ում՝ մարդ առևանգելու և խոշտանգելու համար: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի դիմաց ազատության մեջ հայտնված Պարազյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի