05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Ժամանակին նիկոլականները անչափ բուռն էին արձագանքել; Ինչո՞ւ ծպտուն չի լսվում Արարատ Միրզոյանի գեոքաղաքական «տապալումների» մասին. Իրատես

Ասում են, թե Արարատ Միրզոյանն իր վերջին երկարատեւ եւ բուռն «վոյաժների» ժամանակ հետաքրքիր, «դաստիարակչական» վիճակի մեջ է հայտնվել։ Կիպրոս-Մոսկվա թռիչքի ժամանակ Մոսկվայում, ինչպես մնացյալ «մահկանացու» ուղեւորներին, տրանզիտ գոտում պարտադրել են «հանվել»` գոտին, մնացյալը հանել, նոր անցնել անվտանգության սարքի միջով, ինչն էլ վերջինս բարեխղճորեն արել է: Բայց խնդիրն այլ է. ժամանակին, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն […]

Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի և բնակարանային շուկայում. 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ «Իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը շատ էր հպարտանում անշարժ գույքի շուկայի աննախադեպ ակտիվությամբ` դա պայմանավորելով նրանով, որ հեղափոխությունից հետո արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շտապում են տեղափոխվել Հայաստան։ Թե որքանո՞վ էր հիմնավոր վարչապետի այս պնդումը, ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Մեծ հայրենադարձությունն այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է անշարժ գույքի […]

Ո՞րն է Փաշինյան-Պուտին ձևաչափի բուն խնդիրը․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այցով գտնվում է Վիետնամում, տեղեկություն է տարածել ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, նկատելով նաեւ, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էր ունեցել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ: Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեեւ հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր […]

Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված փաստաթուղթ. Ստեփանակերտ․ Առավոտ

«Առավոտ»-ը գրում է․ «Այսպիսի հայտարարու­թյունները որևէ նշա­նակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձևը, որում ղարա­բաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձևա­կերպումներ կան, այսպես պա­տասխանեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողո­վի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին […]

ԵՏՄ-ում դեմ են ՀՀ արտոնության երկարաձգմանը․ Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է․ «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձ­նաժողովի նախագահ Միքա­յել Մելքումյանը Մոսկվայում տեղի ունեցած Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ բարձրացրել է մե­քենաների ներմուծման վե­րաբերյալ ՀՀ-ի ունեցած ար­տոնության երկարաձգման հարցը:  Սակայն այդ արտո­նության երկարաձգմանը դեմ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ղազախստանը, որտեղ ընդհանրապես օրեն­քի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենա­ները վերագրանցել Ղազախստանում, իսկ արտո­նության երկարաձգման մա­սին […]

Աղետալի վիճակ՝ իշխանության հանցավոր գործունեության պատճառով․ Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է․ «Սևանա լճում իրավիճա­կը աղետալի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախարարությունն իր և իշխանու­թյունների վրայից պատաս­խանատվությունը գցելու նպատակով ներկայացրել է լճի ծաղկման պատճառների մի ամբողջ ցանկ, որի հիմնական իմաստը ցույց տալն է, որ տեղի ունեցածը օբյեկ­տիվ և իշխանության կամքից անկախ բնույթ է կրում, կլիմայական փոփոխություն­ներ, տեղումների սակավու­թյուն, քամիների ինտենսի­վություն և այլն:  Մինչդեռ մասնագետները […]

Որքա՞ն է վճարել ՀՀ քաղաքացին «սիրուն աղջկա» շրջագայությունների համար. Հրապարակ

Հուլիսի 10-ին կլրանա ՀՀ քա­ղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման կամ, ավելի ճիշտ՝ պետբյուջեի հաշվին գործուղումների մեկ տարին: Այդ ընթացքում Տաթևիկ Ռևազյան շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քա­ղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի և […]

Սա ոչ թե կուսակցական, այլ արժեհամակարգի հարց է. եղել եմ ու կլինեմ ավանդական ու քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի ջատագով. Շարմազանով. 168.am

Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել էր Ստամբուլյան կոնվենցիային և նշել, որ ավանդական ընտանիքի մոդելն այլընտրանք չունի: «Հարգելի հայրենակիցներ, թե՛ մեր իշխանության ժամանակաշրջանում, և թե այսօր, որպես ընդդիմադիր գործիչ՝ պայքարել եմ հանուն ազգային և ավանդական արժեհամակարգի պաշտպանության: Լինելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ՝ երբեք չեմ խուսափել իմ խիստ գնահատականները հնչեցնել հակապետական, հակաազգային և օտարամոլ […]

Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել. Ժողովուրդ

Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ՝ «Monte Carlo» տեսակի սիգա­րետը 350 դրամից թանկացել է՝ դառնա­լով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, ապա հիմա այն 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը ևս […]

Ինչո՞ւ է ՀՀ Սահմանադրության օրը, վարչա­պետը հապշտապ մեկնել Վիետնամ. Փաստ

Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչա­պետի գլխավորած պատվիրակությունը մեկ­նում է Վիետնամ: «Փաստ» թերթի տեղեկու­թյուններով, այս այցը բավականին հապշ­տապ ու հանպատրաստից է եղել: Ուշագրավ է, որ դեռևս մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, որը, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս իր հավա­տարմագրերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի