16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանության ենք եկել առնվազն 40 տարով․ Արման Եղոյան. Ժամանակ

Վերջերս Աղվերանում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել էր, որ իրենք իշխանության են եկել առնվազն 40 տարով: Մնում է պարզել, թե երբվանից է սկսվում այդ 40 տարվա հաշվարկը՝ 2018թ. մայիսի 8-ի՞ց, դեկտեմբերի 9-ի՞ց, թե՞ հայտարարության պահից: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա […]

Հիմա ի՞նչ ուտեն աղքատները՝ թող Նիկոլ Փաշինյանն ասի. 168 Ժամ

Պաշտոնական տվյալներով՝ գնաճը Հայաստանում արտաքուստ բարձր չէ` ընդամենը 2,5 տոկոս։ Սա հունիսի ցուցանիշն է՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը Հայաստանում աճել է 6,5 տոկոսով։ Այսինքն` աշխատավարձն ավելի առաջանցիկ աճ է գրանցել, քան գնաճը։ Թվում է, թե այս պայմաններում երկրում սոցիալական վիճակը պիտի բարելավվեր, մարդիկ սկսեին ավելի լավ ապրել։ Սակայն այդպես չէ։ Ու դրանում […]

Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի թագավոր ախպերն է. Հրապարակ

Կար ժամանակ, երբ Սամվել Ալեքսանյանը կոկորդ էր պատռում, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իրենց հետ է, շատերը հավատում, շատերն էլ չէին հավատում․ «Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա, ուզում ա ցույց տա, որ ընդդիմությունա, բայց թող իրեն չճղի՝ ինքը մեր ախպերնա»,- ասում էր Սամվել Ալեքսանյանը։  Երբ լրագրողները հարցնում էին․ կարո՞ղ եք ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ հետ է՝ արձագանքում էր․ «Ինքը […]

Վանո Սիրադեղյանը բավականաչափ «ամագ» ունի Նիկոլի վրա, ի՞նչ է արվում նրա վերադարձի համար. Հրապարակ

Որեւէ քայլ արվո՞ւմ է Վանո Սիրադեղյանի զինակիցների, ընկերների կողմից` նրա վերադարձի մասով, ասում են` վատառողջ է, մինչդեռ բավականաչափ «ամագ» ունի Նիկոլի վրա՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։ «Վերադարձի համար առաջին հերթին պետք է Վանո Սիրադեղյանը դիմի. մեր պաշտոնները ոչ մի նշանակություն չունեն, եթե նա չի ցանկանում վերադառնալ»: Դուք բարի կամք դրսեւորե՞լ եք՝ որպես պետության […]

Արժեքներ չունեցող իշխանություն: Մարդիկ մոխրացան, երևում է, այնքան կարևոր չէ, որքան սեփական PR-ը. Իրատես

Մարդը որքան անկարևոր է դարձել։ Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով մարդիկ մոխրացան, երևում է, մեր օրերում այնքան կարևոր չէ, որքան սեփական PR-ը, «փուչիկ» հաջողությունները, իրենց առօրյա գործը մեծ ձեռքբերում համարելը։ Մեր գումարների հաշվին գոյատևող հանրային հեռուստատեսության լուրերին ես հետևում, որ տեղեկանաս, թե սահմռկեցուցիչ վթարից քանի՞ մարդ է տուժել և ի վերջո, ի՞նչն […]

Հունվարից գազը կթանկանա: Իշխանությունը թաքցնում է մանրամասները. Ժամանակ

Իշխանությունները թաքց­նում են գազի գնի շուրջ ըն­թացող բանակցությունների մանրամասները, որովհետև դրանք բավական անբարեն­պաստ են հայկական կողմի համար:  Մեր տեղեկություն­ներով՝ ռուսական կողմը մտադիր է 2020 թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանել 200 դոլար հազար խորա­նարդ մետր գազի համար: Այս եւ այլ հրապաակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:   

Վարչապետը՝ տուրիստի դերում. Փաստ

Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի­նյանի պաշտոնական այցը Վիետնամ և Սինգապուր: Արդեն այն փաստը, որ Փաշինյանը երկրի համար առանցքային տոնին՝ Սահմա­նադրության օրը, բացակայում էր Հայաստա­նից, ենթադրում է, որ այդ այցերը Հայաստա­նի համար բացառիկ նշանակություն ունեն: Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Հայաս­տանի գործող վարչապետն ուղղակի հավուր պատշաճի չի գնահատում Սահմանադրու­թյան օրը, մանավանդ, որ կարճ պաշտոնա­վարման ընթացքում […]

Ծիծաղելի է: Հայկ Սարգսյանը գերազանցում է Շմայսին. Հրապարակ

Երեկ Սինգապուրում ՀՀ վարչապետի եւ տիկնոջ պատվին տրված ճաշի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բաժակաճառում Սինգապուրին ուղղված գեղեցիկ խոսքեր է ասել, հետո նշել․ «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»: «Մերիտոկրատիա»՝ բառացի նշանակում է «արժանիների իշխանություն»։ Երեկ այդ «արժանիներից» մեկը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, […]

Ժամանակին նիկոլականները անչափ բուռն էին արձագանքել; Ինչո՞ւ ծպտուն չի լսվում Արարատ Միրզոյանի գեոքաղաքական «տապալումների» մասին. Իրատես

Ասում են, թե Արարատ Միրզոյանն իր վերջին երկարատեւ եւ բուռն «վոյաժների» ժամանակ հետաքրքիր, «դաստիարակչական» վիճակի մեջ է հայտնվել։ Կիպրոս-Մոսկվա թռիչքի ժամանակ Մոսկվայում, ինչպես մնացյալ «մահկանացու» ուղեւորներին, տրանզիտ գոտում պարտադրել են «հանվել»` գոտին, մնացյալը հանել, նոր անցնել անվտանգության սարքի միջով, ինչն էլ վերջինս բարեխղճորեն արել է: Բայց խնդիրն այլ է. ժամանակին, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն […]

Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի և բնակարանային շուկայում. 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ «Իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը շատ էր հպարտանում անշարժ գույքի շուկայի աննախադեպ ակտիվությամբ` դա պայմանավորելով նրանով, որ հեղափոխությունից հետո արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շտապում են տեղափոխվել Հայաստան։ Թե որքանո՞վ էր հիմնավոր վարչապետի այս պնդումը, ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Մեծ հայրենադարձությունն այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է անշարժ գույքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի