16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Էժանագին «տրյուկներ»: Հայկոն յուրացնում է Տարոնի ձեռքբերումները առանց անուն տալու Հրապարակ

Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ երեկ ստացան նոր բնակարանների բանալիները: Բանալիները երևանցիներին անձամբ հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով․ «Այս տարիների ընթացքում նրանցից ոմանց մոտ խորացել էր կասկածն ու անվստահությունը, շատերն այլևս չէին հավատում, որ երբևէ նոր բնակարան են տեղափոխվելու: Փառք Աստծո, […]

Խոշոր ներդրումային ծրագրի թիկունքին Նիկոլ Փաշինյանի «սիրելի» Գագիկ Խաչատրյանն է. Ժամանակ

Այս տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպել էր «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ եւ քննարկել մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները: Հուլիսի 10-ին «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը կհայտարարի իր նոր ներդրումային ծրագրի մեկնարկի մասին: Այդ նեդրումային ծրագրի հետեւում կանգնած է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ նրա ֆինանսական […]

Առեղծված: «Օրենքով գող» Անդիկի սպանությունը ցնցել է քրեական աշխարհն ու իրավապահներին. Ժողովուրդ

Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Մասիվցի Անդիկ կեղծանունով: Նրա սպանությունը իրարանցում է առաջացրել ինչպես քրեական աշխարհում, այնպես էլ իրավապահ համակարգում: Մասնավորապես, օրաթերթի տեղեկություններով` քրեական աշխարհում կատարվածից հետո հավաքվել են «օրենքով գողերը» և փորձում են հասկանալ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկ […]

Իշխանական պատգամավորները՝ լուրջ փորձաքար են վարչապետի գլխին. Փաստ

Շատ քննարկվեց ԲԴԽ անդամի ընտ­րության հարցը, երբ «Իմ քայլը» խմբակ­ցության ներկայացրած թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց ներկայացրած պաշտոնին: Թերթին տեղեկություններ են հասել, որոնց համաձայն՝ վարչապետը ծանր  խոսակցություն է ունեցել պատգամավորների հետ: Փաշինյանը հանդիմանել է խմբակցության ղեկավարությանն ու անդամներին՝ զարմանալով, թե ինչու են հարցը այդ օրը դրել քվեարկության, եթե գիտեին, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորներ կան: Մեր […]

Կառավարությունը ավտոդպրոցների համար գործ է կպցնում: Վարորդական իրավունք ստանալու կարգը կփոփոխվի. Ժամանակ

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի այլեւս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացին հաջող հանձնի թեստային եւ գործնական քննությունները: Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում` ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու […]

«Դժվար ա՞ էս անտերը մի քիչ ձգել». Փաշինյանը նյարդայնացել է անցումային արդարադատության մեղմ գործիքակազմից. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանությունները չեն ցանկանում անցումային արդարադատության հետ կապված օրենսդրական փաթեթը շուտ հանրայնացնել, անընդհատ ձգձգում են ու փորձում թեման թեժ պահել՝ տարբեր փորձագետների միջոցով քննարկումներով ու տարբեր թեզեր շրջանառելով: Թերթի՝ կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս փաթեթի մի տարբերակ են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինս դժգոհել է՝ ասելով, թե կարգավորումներն ու գործիքակազմը շատ մեղմ են, ու զայրացել, […]

Փաշինյանը «մաշվում» է: Առաջին անգամ նման վիճակագրություն է գրանցվում. Հրապարակ

Վերջերս ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտը, սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։ Նախորդ շաբաթ ամփոփել է տվյալները, օրերս դրանք տրամադրել է մի շարք պետական գերատեսչությունների, որոնք դեռևս չեն հրապարակել այդ արդյունքները: Ըստ այդմ` «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 52 տոկոս է, ԲՀԿ-ինը` 12, «Լուսավոր Հայաստանինը»` 5,8, Հանրապետական կուսակցությանը` 5.1, Դաշնակցությանը` 3,5 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է: […]

Նիկոլ Փաշինյանի պարտությունը: Ներդրումային անկում. 168 Ժամ

Մինչ վարչապետը խոսում է տնտեսության մեջ դրական ազդակների, ներդրումների իրականացման մասին, Կենտրոնական բանկը հերթական անակնկալն է մատուցում։ Հրապարակվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները։ «Բոլոր ազդակները կան ասելու, որ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ լավ ազդակի մեջ, ներդրումներ կատարվում են, և դրանք երևում են պաշտոնական ցուցանիշներից»,-այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արեց հունիսի 20-ին […]

Մարդն անասունից տարբերվում է խղճով ու հիշողությամբ. Հրապարակ

Որ մարդկային խիղճը քաղաքական հաշվարկներում չի գործում, պարզ է։ Որ Մանվել Գրիգորյանը հակասական կերպար է՝ պարզից էլ պարզ։ Մի կողմից՝ մարտական գեներալ, Արցախյան ազատամարտում բացառիկ դերակատար, մյուս կողմից՝ խաղաղ շրջանում բռնության մարմնավորում։ Բայց մեկ տարի ծայրահեղ հիվանդ մարդուն պահել բանտում, դատը չավարտել քաղաքական հաշվարկով՝ ոչ միայն անմարդկային է, այլև՝ իշխանության հիվանդության ախտորոշում։ Նայեք լուսանկարին։ Նայեք […]

ՀՀԿ-ի սուսիկ-փուսիկ Աննայի թռիչքը Արարատ Միրզոյանի գրասենյակից. Հրապարակ

Սուսիկ-փուսիկ աղջիկ էր, հիմա շատերս մի կերպ ենք նրան տեղը բերում. ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը մի խոհարար ուներ` անունը Սուսաննա, ինքը մի օր մոտեցել էր մեր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, թե քույրս` առաջին կրթությամբ Կոնսերվատորիա ավարտած, հետո իրավաբանականն է ավարտել, մի աշխատանք լինի, լավ կլինի, նեղն ենք։ Հովիկ Սահակյանը չէր մերժել․ փորձագետ էր` միջակ ունակություններով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված