05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զարմանալի է, թե ինչու սնուցման ռեզերվային համակարգերը չգործեցին: Ո՞վ պետք հատուցի տուժած քաղաքացիներին. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` նախօրեին Հայաստանի որոշ մարզերում ու Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ տեղի եղան և երեկվանից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պետք է պարզեն դրա պատճառները: Այս պահին քննվում է վթարի արտաքին, այլ ոչ թե ներքին գործոնի փաստը:

Եվ չնայած այդ հանգամանքին, օրինակ էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց մետրոպոլիտենի մասով: «Զարմանալի է, թե ինչու սնուցման ռեզերվային համակարգերը չգործեցին: Պետք է դադարը շատ կարճատև լիներ, մետրոն առաջին դասի սպառիչ է, և նա պետք է այդպես չընկներ անջատումների տակ: Սա մտածելու տեղիք է տալիս», – հավելեց նա: 

Եվ հետաքրքիր է, որ նախօրեի մասշտաբային վթարի հետևանքով վնասներ կրած քաղաքացիների փոխհատուցման համար որպես այդպիսին կարգ չկա: Վերջիններս պետք է դիմումներ ներկայացնեն ՀԷՑ, սակայն դրանք կբավարարվեն, թե ոչ, դժվար է ասել: Համաձայնեք, տարօրինակ է. քաղաքացիները վնաս են կրում այլոց սխալների համար, սակայն փոխհատուցում չի լինի:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ