16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանությունը որոշել է անաղմուկ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան․ Հրապարակ

«Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը նոր իշխանությունների մոտ կարծես այլընտրանք չունի, մեր տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությանը գործադիրից հրահանգել են չխոսել այդ կոնվենցիայի մասին, կարծիքներ չհայտնել, որպեսզի սեպտեմբերին սկսվող աշնանային նստաշրջանի ժամանակ անաղմուկ վավերացնեն այն:  Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխա­նության ժամանակ, բայց պետք է դեռ վավե­րացվի: Կոնվենցիայի աղմկահարույց դրույթնե­րից մեկը, հիշեցնենք, երրորդ սեռի գոյության ամրագրումն […]

Ուշադրությունը շեղելու, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Նախիջեւանի ուղղությունից հայկական դիրքերի թիրախավորումը նոր երեւույթ չէ։ Դա սկսվել է ԼՂ հակամարտության այն փուլից, երբ հակամարտությունը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության նաեւ, եւ լարվածություն է սկսվել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչը պատահական չի եղել, եւ դա ցուցիչ է, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, եւ ռազմական գործողությունների դեպքում այս հատվածում եւս պատրաստ […]

Սահմանադրական դատարանի` ձիով քայլը. որն է լինելու հաջորդ քայլը. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի վարույթը կասեցվել է մինչև այդ կառույցներից պատասխաններ ստանալը: Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել ՀՀ քրեական օրենսգրքի […]

Յուղոտ նվեր՝ Սամվել Ալեքսանյանին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում խմորումները շարունակվում են։ Եթե առաջիկայում վարչապետը կամ իր աշխատակազմից որեւէ մեկը չընդունի կենտրոնի աշխատակիցներին, չի բացառվում, որ նրանք գնան կառավարության «դուռը»՝ բողոքի ցույց անելու։ Կենտրոնն ընդգրկված է պետական հաստատությունների ցանկում, որը մտադիր են մասնավորեցնել։ Ըստ տեղեկությունների՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով վերջերս առավել սերտ հարաբերություններ է […]

Նորանոր «իջևաններ» են սպասվում. կրկին ճանապարհ կփակվի. Փաստ

«Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջևաններ» են սպասվում: «Փաստ» թերթին հաված լուրերի համաձայն, առաջի­կայում նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սևանի ափա­մերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու՝ կառավարության որոշման հետ կապ­ված: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ծովագյուղցիները մինչև իջևանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր են դիմել ծայրահեղ միջոցների՝ […]

Վենետիկի հանձնաժողովը խառնեց իշխանության սցենարը: Նոր ուղի են գտել. Ժողովուրդ

 Թերթի տեղեկություններով՝ ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասով: Մասնավորապես, մինչև Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում, և հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես հերթով հրաժարական կտան, […]

«Որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել». Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն. Իրատես

Ասում են, թե Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն. շտաբի ղեկավարները խոստում են տվել, որ 30 հազար ստորագրություն կհավաքեն, ինչի համար «կամանդյույուշչին» փող չի խնայել (այս անգամ արտաքին հովանավորներից են գումարներ վերցվել. սոցցանցերում տեսանյութեր են պտտվում)։ Հավաքվել է ընդամենը 16 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքը ֆիասկո […]

Արսեն Թորոսյանը հաջողացրեց իր օպերացիան. Ժողովուրդ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին: Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին արդեն տեղեկացրել են, որ նա օգոստոսի 1-ից ազատված է աշխատանքից: Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր աշխատանքին անհամապատասխանության հիմքով: Ըստ մեր տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որից հետո վարչապետը փաստեր […]

Ի՞նչ գործ ունի ԱԱԾ պետը Իջեւանում. Իրատես

Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո ազգային անվտանգության ծառայությունն սկսել է զբաղվել ամեն ինչով, այն դեպքում, երբ առանձին ստորաբաժանումներ կարող են հրաշալի իրականացնել այդ գործառույթը` ֆեյքերի դեմ պայքարից մինչեւ գազալցակայաններում ՀԴՄ չտրամադրողների, սեւազգեստների որս: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը եւս գնացել է Իջեւան: Պարզվեց, որ նա Տավուշի մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի […]

Պարապ «զվռնելու» փոխարեն ինքնակրթվեք, մարդու խայտառակ եք անում. Փաշինյանը` իր պատգամավորներին. Փաստ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել», այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով և օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով: Բնականաբար, Փաշինյանը ներկայացրել է իրենց ընդհանուր թեզերը, թե ինչ «գծի» մեջ պետք է գործունեություն ծավալել ու չանցնել նախատեսված սահմանները: Տեղեկությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի