23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լոլոների և բոլոլաների պակաս չկա․ Փաստ

Երեկ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք օրակարգային հարցերի, որոնք վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում էին, ավելին՝ դարձել էին լուրջ քննարկումների առարկա: Ընդհանրապես, հարկ է նշել, որ այս նիստում մի շարք առանցքային հարցեր և կարևոր շեշ­տադրումներ արվեցին: Նիստի սկզբին կա­ռավարության ներկայացուցիչներն անդրա­դարձան Սևանի «ծաղկման» խնդրին և խոսե­ցին ստեղծված վիճակի հանգուցալուծման և լիճը ճգնաժամային վիճակից դուրս բերելու խնդիրների մասին, եղան համապատասխան հանձնարարականներ:

Հարկ է նշել, որ պարբերաբար պատկան մարմինները հայտարարում էին, որ Սևանը շատ կարևոր դեր ունի, և մենք պետք է Սևա­նա լճի մակարդակը բարձրացնենք, սակայն իրականում կանխվել է լճի մակարդակի բարձրացումը, ինչը լուրջ բնապահպանա­կան ռազմավարական սխալ է, ինչպես շեշ­տում են նաև մասնագետները: Վերջին տա­րիներին եղել են նպաստավոր պայմաններ լճի մակարդակը բարձրացնելու համար, եթե թույլ տային, ապա մենք կունենայինք շատ ավելի լավ իրավիճակ Սևանում: Հիմա արդեն, երբ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած, խնդրի մասին սկսել են խոսել բոլորը:

Նիստում քննարկված հարցերի շարքում առանձնահատուկ տեղ էր հատկացված ճանապարհատրանսպորտային  պատահարների և մարդկային զոհերի փաստին: Ոստիկա­նապետի զեկույցից պարզ դարձավ, որ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանա­կահատվածի հետ համեմատ, 19-ով ավել զո­հեր ունենք: Մեքենաների խնդրի մասին խո­սելիս առանձին անդրադարձ եղավ նախորդ շաբաթ Արարատի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մանրամասներին, որի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Ահա այս դեպքն էլ առիթ հան­դիսացավ կառավարությունում ավտոմեքե­նաների հարցի շուրջ խորքային քննարկման… 

Իրականում, ինչպես հաճախ նախկինում, անցած մեկ տարում նույնպես անընդհատ տեսնում ենք, որ բազմաթիվ հանձնարարա­կաններ ու որոշումներ մնացել են զուտ թղթի վրա, այսպես ասած՝ դրանք տրվել են տե­սախցիկների համար, որպես հանրության աչքին որոշակի «թոզփչոցին» լինի և շատկարևոր է, որ այս առանցքային նշանակության հարցերը շատ արագ կյանքի կոչվեն: 

Այսքանից հետո մնում է արվեն համապա­տասխան ճիշտ եզրակացություններ և խնդիրներին ժամանակին լուծումներ տրվեն, այլապես, ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում, «ջուրը հասնում է կամրջի բերանին», նոր միայն այդ պահին սկսում ենք փնտրել տարբեր իրավիճակային որո­շումներ: Կարևորն այն է, որ հանրությունը ոչ թե ջուրծեծոցիներ, այլ իսկական՝ բովան­դակային ու կառուցողական աշխատանք տեսնի, այլապես լոլոների ու բոլոլաների պակաս երբեք էլ չի եղել»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ