23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը «բլոկադայի» է ենթարկում այլախոհ դասախոսներին. Փաստ

Գործող իշխանությունները ԵՊՀ-ում շարունակում են վարել իրենց քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս, ինչը բնավ չի թաքցվում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, որը երեք անգամ դրվել էր քվեարկության ու մերժվել նորից բերվել է հոգաբարձուների խորհրդի օրակարգ’ այս անգամ արդեն հարցման կարգով: Ըստ համալսարանում պտտվող խոսակցությունների, հարցն ունի քաղաքական ենթատեքստ և ծառայում է իշխանական բուրգին:

Թերթին հայտնի է դարձել որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ռեկտորի պաշտոնակատարն իրենց բոլոր քայլերը նախ համաձայնեցնում են իշխանությունների հետ, ապա նոր միայն կայացնում համապատասխան որոշում: Ըստ նույն աղբյուրի, բուհի ներսում լուրջ է դրված քաղաքական հայացքների հանգամանքը, անգամ «այլախոհ» դասախոսները ամեն կերպ «բլոկադայի» են ենթարկվում, նշվում է նաև, որ առաջնային է դարձել անձնական սիմպատիաներով առաջնորդվելը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ