28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«ժողովրդի վարչապետն» արդեն հեգնում է ժողովրդին, որի պահանջներն արդարացի էր համարում. Փաստ

Ինչպես հաճախ է պատահում Հայաստանի ղեկավարների հետ մարզեր այցելելիս, Փաշինյանին ևս քաղաքացիները զայրացրել են՝ տալով սոցիալական բնույթի հարցեր և խնդրելով աջակցություն: Փաշինյանը Գյումրիում բառացիորեն ասել է տարեց մի կնոջ. «Թող ձեր տղան գնա աշխատի, հերիք ա հա»: Այդ կինը բողոքում էր վարչապետին, որ բազմազավակ մայր է, պարտքերի մեջ է, իսկ որդին նորմալ գումար վաստակելու համար ստիպված պետք է գնա Ռուսաստան: Իհարկե, այս խոսքերը համահունչ չեն «ժողովրդի վարչապետի» հռչակած «տնտեսական հեղափոխության» տրամաբանությանը:

Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանը տնտեսական աճ է ապրում, և հանկարծ մի կին եկել-ասում է՝ աշխատանք չկա, չեն կարողանում ապրել: Հայաստանի վարչապետը համոզված է, որ երկրում ստեղծված են բոլոր պայմանները սեփական աշխատանքով լավ ապրելու համար: Իր ֆեյսբուքյան էջում նա տվել է «լավ ապրելու պարզ բանաձևը»: Նա մասնավորապես նշել է. «Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռոմ-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»:

Ինչպես նկատելի է, «ժողովրդի վարչապետն» արդեն հեգնում է այն նույն ժողովրդին, որի պահանջները կառավարությունից ժամանակին նա արդարացի էր համարում: Սա անձի երկվության այն դասական օրինակն է, երբ ընդդիմադիր եղած ժամանակ այդ նույն ժողովրդին համոզում էր, որ աղքատ ես ապրում, քանի որ «Սաշիկը 50% փայ է մտնում», որ պետական պաշտոնյաները թալանում են բյուջեն:

Հիմա ստացվում է՝ ամեն ինչ շատ լավ է, չեն թալանում, աշխատանքը ծփում է, ուղղակի ժողովուրդն է «լոդր», «ծույլ» և չի ցանկանում աշխատել: Փաշինյանը առիթը բաց չի թողնում՝ դա շեշտելու համար: Հիշո՞ւմ եք նրա թևավոր դարձած խոսքը, որ «աղքատությունը ձեր մտքում է»: Նա ասում է, որ կառավարությունը միկրոբիզնեսին ազատում է հարկերից (թեև դա դեռ տեղի չի ունեցել), ասում է, որ հոգում են զինծառայողների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների նպաստների հարցը, արտոնյալ վարկավորման ծրագրեր են անում, ուսանողներին օգնում, աղետի գոտու բնակիչների առջև ստանձնած պարտավորություններն անում, իսկ ահա մնացած հոգսերը քաղաքացին ինքը պետք է հոգա իր աշխատանքով:

«Եվ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք: Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա: Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին, ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին: Եվ, ի դեպ, մրցունակ կրթություն ստացած մարդը լավ է ապրում Հայաստանում և ավելի լավ պետք է ապրի: Քաջալերենք մեր երեխաներին մրցունակ կրթության, ինքնազարգացման, ինքնաքննադատության եւ ստեղծագործականության: Լավ ապրելու պարզ բանաձև»,- ասում է Փաշինյանը Գյումրի այցելելուց հետո:

Սա այլ կերպ, քան փախուստ իրականությունից, դժվար է բնութագրել: Փաշինյանը բառացիորեն պնդում է, որ կառավարությունից մեծ հույսեր չունենաք, ուզում եք լավ ապրել, գնացեք ու աշխատանք ստեղծեք ձեզ համար: Սակայն նա չի ցանկանում պարզաբանել, թե ինչու են այդքան բարձրագույն կրթություն ստացած մարդիկ այսօր գործազուրկ կամ ինչու են ստանում այնքան ցածր աշխատավարձ, որ անգամ սեփական կարիքները դժվար են հոգում: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են շարունակում անդադար բանկերից վարկեր վերցնել և խորացնել իրենց ֆինանսական ստրկությունը, ինչո՞ւ արտագաղթը շեշտակի չի պակասում: Ինչո՞ւ է կառավարությունը կրճատում աշխատատեղեր, պետական հիմնարկներ՝ փաստացի ավելացնելով գործազրկությունը: Մի խոսքով՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ