25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միստիկայից՝ բլեֆ. 168.am

Օրերս Նիկոլ Փաշինյանը, ով տասնօրյա արձակուրդում էր, հանդես եկավ իր հերթական լայվով և հանրության հետ իր մենախոսության մեջ խոսեց ինչ-որ «խորհրդավոր ու գաղտնի» փաստաթղթի մասին:

Ըստ նրա, խոսքը Հայաստանում պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ցանցի կամ ճահճի մասշտաբների մասին 2014 թվականի ինչ-որ միստիկ գաղտնի զեկույցի մասին է: Ըստ էության՝ Փաշինյանն իր այս բացահայտմամբ ընդամենն արդարացնում է սեփական կառավարության և թիմի անարդյունավետությունը: Փաշինյանը, խոսելով նման «գաղտնազերծած» անվերնագիր փաստաթղթի մասին, ակնհայտ փորձում է թեժ պահել իր քաղաքական ակտիվությունն ու հեղինակությունը: Նա նման օրինակով փորձում է հերթական անգամ դեմոնիզացնել նախորդ իշխանություններին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, և ամեն կերպ ինչ-որ դավադրապաշտական ու խորհրդապաշտական ինտրիգների միջոցով հանրությանը մատուցել հերթական սոուսված սուտը:

Իշխանափոխությունից հետո Փաշինյանը կարծես գտել է իր իշխանության «հարատևության» գաղտնի բանաձևը. նա ամբողջությամբ ու խորքային ամեն ինչում մեղադրում է նախորդներին, որ «20 տարի շարունակ կեղեքել ու թալանել են ժողովրդին՝ համատարած բռնաճնշումների ենթարկելով», և երկրորդ, որ «ամեն ինչում մեղավոր են հարուստները, և նրանցից շատ արագ պետք է ազատվել»:

Իր իշխանության մեկուկես տարվա ընթացքում ցանկացած ճգնաժամի ու փակուղային իրավիճակում հայտնվելու պարագայում Փաշինյանը խոսում էր բացառապես նշված երկու ուղղություններով՝ ներկայացնելով համապատասխան մեղադրականներ: Այնպիսի տպավորություն է, որ նա հերթական «հողմաղացային» կռիվն է տալիս Սերժ Սարգսյանի ստվերի հետ և հերթական անգամ փորձում իր անճարությունը քողարկել նրա անվան տակ: Այն դեպքում, երբ իր կառավարությունը, իշխանությունը մինչ օրս օգտվում է նախկին իշխանությունների կողմից թողնված քաղաքական, տնտեսական, համակարգային ռեսուրսներից։

Ավելին, օգտվում են նաև պետական համակարգում աշխատող կադրերից, որովհետև իր հետ իշխանության եկածները ոչ միայն փորձառություն, կենսագրություն չունեն և տառացիորեն փողոցից են բերվել և պաշտոններ ստացել, այլև մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեն։

Հատկանշականն այն է, որ, երբ Փաշինյանին հարկավոր է լուրջ քաղաքական մանյովր, ապա  նա, որպես հմուտ մանիպուլյատոր, կարողանում է շատ կազմակերպված հասնել իրեն ցանկալի արդյունքի և հանրությանն այդ փուլում իրենով անել, իսկ արդեն որոշ ժամանակ անց այդ «էզոթերիկ» ու «դարակազմիկ» բացահայտումներն ուղղակի նետվում են պատմության աղբանոցը:

Կասկածից վեր է, որ գաղտնի զեկույց-փաստաթղթի մասին թեզը ստի հերթական չափաբաժինն է՝ ուղղակի քաղաքական բլեֆ: Այնպիսի սուտ, որ նույնիսկ շարքային քաղաքացին է դա հասկանում։ Այլապես Փաշինյանը պարտավոր է ուղղակի հրապարակել, թե ինչ սենսացիոն բացահայտումների և լուրջ սկանդալի մասին է խոսում: Նա պետք է դա անի, քանի որ միայն վերացական ասել, թե կա նման զեկույց, և չներկայացնել՝  զեկույցնինչի մասին է, ինչ անվանում ունի, կամ ովքեր են դրա հեղինակները, ուղղակի բարոյական չէ և խոսում է քաղաքական գործչի անսկզբունքայնության և քաղաքական մանիպուլյացիայով զբաղված լինելու մասին:

Այս ֆոնին փաստենք մի կարևոր դրվագ ևս. Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում նշյալ հայտնի «լայվից» հետո իշխանությանը սպասարկող լրատվականները լծվեցին շահարկել այս փաստը և ամենատարբեր հրապարակումներով ու ուղղորդված վերլուծականներով հանրությանը ներկայացնել, թե հատկապես որ քաղաքական իրադարձության հետ է ասոցիացվում տվյալ զեկույցը:

Ակնհայտ է, որ տարբեր ժամանակահատվածների մասին խոսելիս բախվում են տարբեր քաղաքական շրջանակների շահերը, տրորվում են տարբեր տրամաչափի «կոշտուկներ», ուստի վերացական խոսել, որ 2014-ից հետո ներկայացվել է փաստաթուղթ, պոլիտկոռեկտ չէ, արհեստական է, և ներքաղաքական դաշտում հերթական լարվածությունն ապահովելու համար է շրջանառվում:

Ավելին՝ բացառված չէ, որ նման արհեստական զեկույցի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է ՀՀ ներքաղաքական դաշտում ապահովել հերթական քաղաքական քաոսը, որպեսզի քաղաքական ուժերի միջև որևէ լուրջ կոնսոլիդացիա տեղի չունենա, և այդ ուժերը, հիշելով երբևէ գոյություն ունեցած տարաձայնություններն ու քաղաքական հակադրությունները, խուսափեն քաղաքական լուրջ հայտ ներկայացնելուց: Սա նույնպես քաղաքական PR տեխնոլոգիաներին բնորոշ ժեստ է, և այդ ամենը քաղաքական իշխանություններն իրականացնում են փայլուն ձևով:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ