06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գաղտնալսել են. Ժողովուրդ

Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը շարունակում է գերծանրաբեռնված աշխատել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում որքան անձի բնակարան է խուզարկվել, քանի անձի հեռախոսային խոսակցության վերծանման համար են հետաքննական եւ նախաքննական մարմինները միջնորդություն ներկայացրել դատարան:

Այսպիսով, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը եւ բավարարել է 2293-ը: Իսկ հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություների լսման եւ ձայնագրման մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 92- միջնորդություն, որից 5-ը մերժվել է, իսկ ահա 86-ը` բավարարվել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ