02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մարտի մեկին «քաղաք մտած տանկերի» սուտը. Politik.am

Մարտի մեկի գործը շարունակում է շատ դեպքերում հենված մնալ կեղծ պատմությունների և միֆերի վրա, որոնք այս տարիներին քաղաքակն տարբեր խմբերի կողմից դրվել են շրջանառության մեջ։ Մարտի մեկի ամենահայտնի միֆերից մեկը «տանկերի քաղաք մտնելու» պատմությունն է։ Սրա մասին վերջերս նաև վարչապետ Փաշինյանը խոսեց։ Փաշինյանը սպառնաց նաև, որ ինքը ևս կարող է տանկեր մտցնել քաղաք, եթե իր ընդդիմադիր ուժերը երկրորդ նախագահ Քոչարյանին համարեն քաղբանտարկյալ։

Տանկերի այս միֆը վերջին մի քանի տարիներին ակտիվորեն տարածում է մարտի մեկի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Մենք նախորդ ամիսներին մի քանի անգամ փորձել ենք տիկին Սաֆարյանից մեկնաբանություն ստանալ, թե խոսքը ինչ տանկերի մասին է։ 

Ի վերջո հայտնի փաստ է, որ 2008 թվականի մարտի 1-ին և դրանից հետո տանկեր չեն մտել Երևան։ Փաստաբան Սաֆարյանը իր խոսքում հաճախ է խոսում Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ նկատված «տանկի» մասին, բայց իրականում 2008 թվականի մարտի 1-ին այդ տեղում եղել է ոստիկանության զորքերի ենթակայության տակ գտնվող զրահամեքենան, որը նաև 2018 թվականի հանրահավաքների ժամանակ է հանվել քաղաք, բայց որևէ մեկը չի խոսում, որ տանկեր են հանվել քաղաք։

Ի վերջո բոլորին էլ պարզ է, որ փաստաբանը և Փաշինյանին աջակից այլ գործիչներ հասկանում են, որ տանկ չի մտել Երևան, նրանք նաև լավ են հասկանում, որ իրենց մանիպուլյացիան դեռևս աշխատում է ու հասարակությունը կուլ է տալիս կեղծ տեղեկատվությունը, բայց ինչ որ ժամանակ իրենք ստիպված են լինելու փաստերով խոսել իրենց հայտարարությունների մասին։ Ի վերջո հաճախ են նրանք խոսում կեղծ ու սուտ տեղեկությունների անթույլատրելիության մասին, այս դեպքում լավ կլինի իրենց դրած պահանջին առաջինը իրենք հետևեն, որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա նրանց մեղադրել կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ