23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերնախավի վախկոտությունն ու ցինիզմը խնդիր է մեր հասարակության համար. Առավոտ

Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ջուր է աղ­տոտվելու, կամ հակառակը՝ որ մեր պետությունը փող է կորցնելու, առավել ևս՝ այն չէ, որ ինչ-որ կոնվենցիա է վավերացվելու (որի պահանջները, միևնույն է, չեն կատարվելու): Կա ավելի լուրջ վտանգ: Ավելի ճիշտ` երկու խնդիր, որի լուծումը ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսնում:

1/ Մար­դիկ շարունակում են ապրել առասպելներով: 2/ Մարդիկ, որևէ թեմայի շուրջ չհամաձայնելով ու վիճելով, թշնամանում են: Կոնվենցիայից կարելի դուրս գալ, կորցրած փողը կարելի է հետ բերել, անգամ աղտոտված ջուրը կարելի է մաքրել՝ փա­կելով աղտոտման աղբյուրը: Բայց ինչպե՞ս մաք­րել առասպելներով սնվող աղտոտված հոգինե­րը…

«Հենց որ Ամուլսարի հանքը գործարկվի, ամբողջ Հայաստանը մի հատ մեծ Չերնոբիլ կդառնա»: «Հենց որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, բոլոր տղամարդիկ կին կդառնան»: Ոչ միայն մեր, այլև բոլոր ժողովուրդների մեծամասնությունը ապրում է առասպելաբանությամբ: Տարբերությունն այն է, որ զարգա­ցած հասարակություններում մարդիկ, որոնք գի­տեն ճշմարտությունը, համարձակվում են այն ար­տաբերել:

Իսկ մեր նման երկրներում իրականու­թյունը շատ լավ իմացող մարդկանց մեծ մասը կա´մ «ռիսկ չի անում» հակադրվել միֆերին՝ վա­խենում է քարկոծվելուց, կա´մ էլ միտումնավոր և ցինիկաբար նպաստում է առասպելների տարած­մանը՝ քարոզչական նկատառումներից ելնելով: Վերնախավի վախկոտությունն ու ցինիզմը խնդիր է մեր հասարակության համար, օրինակ, մարդիկ, որոնք շատ լավ հասկանում էին, որ ոստիկանա­կան գնդի վրա հարձակվելը և մարդ սպանելը ծանր հանցագործություն է, արդարացնում էին այն՝ այդպիսով նպաստելով զանգվածային փսիխոզին:

Առասպելների գլխավոր նպատակը, ինչպես տեսնում եք, թշնամանք սերմանելն է՝ հասարակու­թյան տարբեր խմբերի միջև և, իհարկե, իշխա­նության առաջին դեմքերի հանդեպ: Ես միշտ դեմ եմ եղել դրան՝ քննադատել, պահանջել, բողոքել՝ այո, թշնամանալ՝ ոչ, և իմ այդ վերաբերմունքը տարածվում էր նախորդ երեք նախագահների վրա՝ իրենց բոլոր սխալներով ու ձախողումներով: Հիմա նույն առասպելների միջոցով այդպիսի զգացմունք­ներ են բորբոքվում ներկայիս վարչապետի հան­դեպ՝ Ամուլսարի խնդրի հետ կապված: (Այժմ, կար­ծես, Փաշինյանը, քննադատության հեղեղը մեղ­մացնելու համար, մտադիր է «նոր ՇՄԱԳ-ի» միջո­ցով խնդիրը ևս մի քանի ամսով հետաձգել, բայց վստահ չեմ, որ դա լավագույն լուծումն է):

Ներհասարակական թշնամանքը վատ բան է՝ անկախ նրանից, թե ում դեմ և ինչ նպատակով է այն բորբոքվում: Ճիշտ են ասում՝ մենք փոքր եր­կիր ենք՝ նոր հանքեր բացելու համար: Իսկ որ իրար հետ թշնամանանք՝ դրա համար մեծ ենք:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ