04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Երբ կենացները քաղցրացել են, Հայկ Մարությանը համբուրել է Շուշան Պետրոսյանին. Հրապարակ

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում տրվեց «Երևանի օրերը՝ Արցախում» միջոցառումների մեկնարկը, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, աշխատակազմի տարբեր պաշտոնյաներ և ավագանու անդամներ։ Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտում տրվեց նաև Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների մեկնարկը։

Մաեստրոյի պատվին անցկացվել են տարբեր միջոցառումներ, որոնք հետո ամփոփվել են տոնական խնջույքով՝ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերի ու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մենք տեղեկացանք, որ խնջույքին Մանսուրյանին ուղեկցել են նրա երկու քույրերը և քրոջ՝ Արաքս Մանսուրյանի դուստրը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Նորաթուխ իշխանականներով լի միջավայրում, սակայն, Շուշանը հայտնվել է «դիսկոմֆորտի» վիճակում՝ ամբողջ ընթացքում ասես փշերի վրա է եղել, քանզի ներկաների մեծ մասը «հակառակորդ» ճամբարից էր։

Բայց որոշ ժամանակ անց կենացները քաղցրացել են, և Ստեփանակերտի քաղաքապետը ներկաներին առաջարկել է խմել ոչ միայն մաեստրո Մանսուրյանի, այլև Շուշան Պետրոսյանի կենացը՝ որպես հայ երգարվեստում, նաև Արցախում իր ներդրումն ունեցած տաղանդավոր արտիստի։ Դա հաստատել է նաև Հայկ Մարությանը, որն անգամ մոտեցել համբուրել է Շուշանին։ Իմքայլականներն էլ, նրանցից ոմանք՝ չուզելով ու ճարահատյալ,  ոտքի են կանգնել և խմել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր-երգչուհու կենացը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ