13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանում տոնական հանգիստը 1 մլն արժե, Վրաստանում՝ 100 դոլար. Ժողովուրդ

Օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ` Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով: Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում Ամանորյա փաթեթը` չորս հոգու համար, դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի […]

Շատ կարճ չէ՞ր ժամանակը՝ նախկին համախոհներին ուրանալու համար. Հրապարակ

Երկու հրաժարականի պահանջ կա այսօր օդում կախված՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ կրթության, գիտության, մշակույթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Երկուսն էլ այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ ձեռքերը, եւ նա, ինչպես նաեւ ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։ «Պաշտպանել» ասվածը մեղմ է՝ ամեն ինչի պատրաստ են՝ նրանց «չհանձնելու» […]

Մի ուշագրավ պատմություն Սերժ Սարգսյանի եւ Խաչատուր Սուքիասյանի մասին. Իրատես

Երեկ գործարար Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանին, ասել է. «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար: Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում… Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր […]

Հեղափոխական նախկին պաշտոնյան, որն աչքի էր ընկել միայն Օպերայի շրջակայքում մի քանի սրճարան քանդելու ակտիվությամբ, լքել է Հայաստանը. Իրավունք

Համացանցում է հայտնվել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի լուսանկարը՝ Լոս Անջելեսից: Այո, նախկին պաշտոնյան, որն աչքի էր ընկել միայն Օպերայի շրջակայքում մի քանի սրճարան քանդելու ակտիվությամբ, Հյուսիսային պողոտան «շլանգով» ջրելով եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին խոչընդոտելով, իր առաքելությունը հայրենիքում համարել է ավարտված ու մեկնել է Միացյալ Նահանգներ: Այս եւ […]

«Բջնին» կվերադարձվի. իշխանության սիրելի գործարար Սուքիասյանը հենց այնպես չի այս դատավճիռը կայացրել. Իրատես

Երբ այսօրվա գործարար-օլիգարխները գեթ մեկ ՓՄՁ էլ չունեին, անկախության առաջին տարիներից արտոնյալ վիճակում հայտնված Խաչատուր Սուքիասյանը վայելում էր օրվա իշխանությունների բարեհաճությունը ու երբեք չէր խոսում, հիմա էլ չի խոսում, թե ինչեր էին անում այդ տարիներին երկրի տնտեսության հետ։ Փոխարենը երեկ նա կարծես դատավճիռ ներկայացնելու տոնով ասել է, որ իրենից խլված «Բջնի» գործարանը պետք է իրավական […]

Լուռ սկանդալ: ԱՄՆ դեսպանը հեռացել է առանց հրաժեշտ տալու. Իրատես

Ասում են, թե իշխանությունները` Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, արևմտյան վեկտորի հետ սկսել են լուրջ խնդիրներ ունենալ: ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. տիկին դեսպանը հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի: Ավելի ծանր են հարաբերությունները անգլիական «գետնին» վրա. ոչ Հայաստանը Միացյալ թագավորությունում (ՄԹ) դեսպան ունի, ոչ էլ ՄԹ-ն` Հայաստանում: Ավելին` […]

Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացավ, ինքնասպան է եղել․ մանրամասներ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել: Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է:   «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` զինվորները վիճել են, եւ միակ վարկածն այն է, որ Արթուրը կրակել է Դավիթի վրա ու […]

Ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ օպերացիան հեռուն է գնացել. Ժողովուրդ

Օրաթերթը բացահայտումներ է արել, որոնք ավելի են խճճում քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը: Պարզվում է` քաղաքապետարանը «ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար» բարտեր-բանաձեւով տարբեր շինթույլտվություններ է շռայլել: Եղել են նույնիսկ ընկերություններ, որոնց թույլատրել են շինարարական աշխատանքները սկսել` նախապես չասելով, թե կոնկրետ ինչ են պահանջելու դրա դիմաց: Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նման գործարքների «մենեջերը» […]

Դուխովների հռոմեական արձակուրդները: «Ռայն էյր»-ը մի՞ֆ էր. Իրավունք

Մինչ մեր դուխով երիտասարդները ճամպրուկներն են դասավորում՝ հունվարից շաբաթ-կիրակիները Հռոմում սուրճ վայելելու համար՝ մտովի հրաժեշտ տալով Ծաղկաձորին, մոռացած Շենգենյան երկրների համար վիզայի առկայության պահանջը, մեկ էլ անտեր «սև ուրբաթ» օրով տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը։ Եվ օ՜, զարմանս։ Քննարկվում էր այդ բաղձալի չվերթերի տոմսի արժեքից օդի տուրքը հանելու հարցը, նշելով, որ հետագայում, երբ ավիափոխադրողը […]

Աշխատողները պետք է վճարեն չաշխատողների ապահովագրության համար. 168 Ժամ

«Կառավարությունը մտադիր է անցնել առողջության համա­պարփակ ապահովագրության: Ու դրա համար նախատեսում է սահմա­նել նոր՝ առողջապահության հարկ, որը պիտի վճարի աշխատողը՝ սե­փական աշխատավարձից: Իբր Հայաստանում աշխատա­վարձերն այնքան բարձր են, հիմա էլ նոր հարկ: Այն էլ ոչ ավել, ոչ պա­կաս, 6 տոկոսի չափով: Մինչ այդ, իհարկե, նախատեսվում է նվազեց­նել եկամտային հարկի դրույքաչա­փը՝ 23 տոկոսից դարձնելով 20 տո­կոս: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի