24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում տոնական հանգիստը 1 մլն արժե, Վրաստանում՝ 100 դոլար. Ժողովուրդ

Օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ` Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով:

Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում Ամանորյա փաթեթը` չորս հոգու համար, դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը, արժե 1 մլն 600 հազար դրամ: Իսկ Թբիլիսիի «Vaki» հյուրանոցն, օրինակ, 4 գիշերվա համար առաջարկում է 47 հազար դրամից 55 հազար դրամ՝ երկու անձի համար:

Բայց շատ են այն քաղաքացիները, որոնք պարզապես բնակարան են վարձում` օրը 5000-6000 դրամով: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, սակայն,  օրաթերթի հետ զրույցում չի համաձայնել, որ Վրաստանում գներն ավելի մատչելի ու մրցունակ են:

«Բացառություն կարող է կազմել միայն Ամանորյա փաթեթների առումով, որովհետեւ մեզ մոտ` բոլոր զբոսաշրջավայրերում` կլինի Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, ավադույթ է ձեւավորվել՝ Ամանորին հանդես են գալիս հիմնականում փաթեթային առաջարկներով»,- ասել է Ապրեսյանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ