13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանափոխությունը մեծ փոփոխություններ է բերել Խաչատուր Սուքիասյանի կյանքում: 67 մլն 500.000 դրամի պայմանագիր. 168 Ժամ

2018թ. թավշյա իրադարձությունները և իշխանափոխությունը որոշ գործարարների կյանքում մեծ փոփոխություններ են բերել։ Դա է պատճառը, որ նրանք ժամանակ առ ժամանակ առիթը բաց չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության, առհասարակ՝ նոր իշխանությունների գովքն անելու՝ չնկատելու տալով բազմաթիվ բացթողումներն ու արատավոր, կոռուպցիա պարունակող երևույթները։ Վերջերս գործարար Խաչատուր Սուքիասյանը քննադատում էր նախկին իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ երրորդ […]

Կացնային. հանձնարարված է ազատվել «թրի տակով չանցնողներից». Փաստ

Քանիցս անդրադարձել ենք այն փաստին, որ ՀՀ իշխանությունները լուրջ ռազմավարություն են մշակել համայնքների ղեկավարների նկատմամբ: Մասնավորապես նշել էինք, որ, մեր տեղեկություններով, ներքին հանձնարարական է իջեցվել՝ ամեն կերպ ազատվել չենթարկվող, «թրի տակով չանցնող» համայնքապետներից։ Նշենք, որ գլխավորապես դրանք այն համայնքապետներն են, որոնք ընտրվել են նախկին իշխանությունների օրոք։ Օրերս Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բացահայտ ի ցույց դրեց […]

Օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ «սղղացրել» են նորամուծություն, որով նոր բեռ են դնում քաղաքացիների վրա. Փաստ

Երեկ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը՝ ընդամենը 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:   Թվում է՝ օրենքը բավական լավն է, գրեթե բոլորը այն գովում էին: Սակայն պարզվում է, որ իշխանությունները, սովորույթի համաձայն, լավ նախաձեռնության ներքո «սղղացրել» են նորամուծություն, որով նոր բեռ են դնում […]

Կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարը կկրկնապատկվի. Ժողովուրդ

2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու: Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը և այն ուժի մեջ է մտնում հենց հունվարի 1-ից: Այսպիսով, հունվարի 1-ից բոլոր աշխատավարձ ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ, սակայն յուրաքանչյուր տարի այն 1 տոկոսով […]

Արթուր Վանեցյանի առաջին քայլը. Հրապարակ

Հրապարակի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը եւ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել քաղհասարակության կայացմանը։ Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա […]

Տարոն ջան, կներես

Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված Նոր Տարվա միջոցառումներին տրամադրվելու է շուրջ 325 մլն դրամ` վարչական շրջանների ամանորյա ծախսերը ներառյալ, Երևանի տոնական ծախսերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 550 մլն դրամ, այսինքն` 1 մլն 200 հազար դրամ։ Ընդ որում գումարի մոտ կեսը` 271 մլն դրամը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից։ Թե այս գումարով քանի՞ անօթևանի հարց կլուծվեր, […]

Իշխանությունը զբաղված է միայն քանդել-ավերելով․ Հրապարակ

«Որեւէ կառույցի կառուցվածքը կամ ղեկավար կազմը փոխելը մի իմաստ ունի՝ վատ կառուցվածքը փոխել ավելի լավով, տգետ ու կոռումպացված ղեկավարին՝ ավելի հմուտ ու անբասիր մեկով։ Սակայն բոլոր այն փոփոխությունները, որ ձեռնարկվել են 2018-ի հեղափոխությունից հետո, պարզվում է, այդ նպատակին չեն ծառայել։ Փոխել են գործող՝ թեկուզ վատ գործող համակարգը չգործող կամ սխալ գործող համակարգով։ Ազատել են գործից […]

Օտարերկրյա ներդրումների հոսքերը կրկնակի զիջում են 2018թ․ ցուցանիշը․ 168.am

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ներդրումների նոր վիճակագրությունը։ Ըստ այդմ, տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Մինչ վարչապետն արդարացնում է քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արաբ ներդրողների նկատմամբ ցուցաբերված արհամարհական վերաբերմունքը և ներդրողների մասին դատողություններ է անում նրանց հագուկապով, այլ բան, թերևս, […]

«Նոստրադամուս» և էքստրասենս փոխնախարարը․ Հրապարակ

«ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։ Բրուտյանը վարչապետին իր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել ավելի վաղ, քան գործուղման մեկնելը։Իր հաշվետվությունում, որը պետական պաշտոնական փաստաթուղթ է, Բրուտյանը ներկայացրել է, թե ինչ արդյունքներ է տվել 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը Մոսկվայում պետական գնումների հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստին իր մասնակցությունը, թե […]

Հրահանգել են ստուգել Ծառուկյանի շինությունները. արդեն մի բան գտել են․ Ժողովուրդ

«Շեյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն- ԲՀԿ հարաբերությունները այլ փուլ են թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգվել է ուսումնասիրել եվ պարզել 2002 թ.-ից սկսած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող շենք-շինությունների օրինականությունը, եւ արդեն մի բան գտել են՝ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» ընկերության հետ կապված: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը Երեւանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի