13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռուսաստանում չեն վստահում, ներդրումներ չկան. Փաստ

Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները մեծ հույսեր էին կապում Սփյուռքի հետ՝ հատկապես ներդրումների ու ներգաղթ ապահովելու հարցում։ Հավանաբար հենց դրանով էր պայմանավորված սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակումը։ Ի սկզբանե իշխանությունները հրապարակ էին նետում այն թեզը, որ Սինանյանի աշխատանքի արդյունքում Հայաստան են հոսելու լուրջ ներդրումներ, ինչպես նաեւ խթանվելու է ներգաղթը, սակայն այդպես էլ ոչ […]

Ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս զորամասային էլիտար մեղրամիսը: Դասալքության ուղիղ քարոզ իշխանության կողմից. Ժողովուրդ

ԱԺ իշխանական խմբակցությունը ներկայացնող Հայկ Սարգսյանը որոշել է մի օրենք գրել, որով զինվորական ծառայություն է առաջարկում՝ արագացված ընթացակարգով: Ամենեւին հասկանալի չէ, թե ինչու է նա այս սիմվոլիկ ծառայությունն առաջարկում, ըստ որի՝ եթե չես ուզում ծառայել, ապա կարող ես պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել ու … հետո թերեւս գնալ, տանը բազմոցին պառկել: […]

Հայատանը լրջագույն պրոբլեմներ է ունենալու. Գեւորգ Կոստանյան. Հրապարակ

Այսօր լրանում է Սասուն Խաչատրյանի` Ձեզ տրված 48 ժամը, Դուք Մոսկվայում եք, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Անկեղծ ասած` չի հետաքրքրում»: Հետախուզո՞ւմ։ «Չի հետաքրքրում»: Ինչո՞ւ։ «Գործընթացը խիստ արհեստական է»: Տեղեկություն կա, որ Ձեզ հետ կապված նման «հրատապ» ռեժիմը պայմանավորված է նրանով, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված` Քոչարյանին առնչվող գործընթացներին գործուն […]

Աննա Հակոբյանի նվիրատուների էնտուզիազմը նվազել է. Հրապարակ

Սիթի օֆ Սմայլ/ ժպիտների քաղաք» բա­րեգործական հիմնադրա­մի համար լավագույն ժա­մանակները չեն: Վերջին ամիսներին էականորեն նվազել է հիմնադրամի նվիրատվությունների չա­փը: Ըստ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի պաշտոնական հաշվետվությունների՝ այս տարվա երկրորդ եռամսյա­կի ցուցանիշներով, այսինքն՝ հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակա­հատվածում, բարեգործա­կան կազմակերպության մուտքերը կազմել են 37 մլն 041 հազար 825 դրամ: Մինչդեռ երրորդ եռամսյա­կում, այսինքն՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Սիթի […]

Զինվորների դիակները նախատոնական նվեր էին մայրերին. Նիկոլ Փաշինյան․ Politik.am

Իշխանափոխությունից հետո, երկրի ղեկը իրենց ձեռքում պահող քաղաքական թիմը հաճախ է թիրախավորում, այն լրատվամիջոցներին, որոնք պաշտանական քարոզչամեքենայի մաս չեն կազմում կամ լոյալ չեն նոր իշխանություններին:  Նորերն իհարկե նախկինների նման չեն և չեն փորձում լրագրողների բերանը փակել ծեծելով, ահաբեկելով: Նոր իշխանությունը փորձում է օրենսդրական փոփոխությունների ձևով լռեցնել լրատվամիջոցներին, իսկ մինչ փոփոխությունները կյանքի կկոչվեն, փորձում են քարոզչական […]

Ինչո՞ւ է Հայկ Մարությանը թաքցնում բարերարի անունը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է: Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված բարերարի անունը գաղտնի պահելը, որովհետեւ քաղաքապետ Հայկ Մարությանը չի կարող ասել, թե ՊԵԿ նախկին նախագահը հանուն ինչի է քաղաքապետարանին նման շռայլ նվեր արել կամ ինչի դիմաց

Ո՛չ հեղափոխական է, ո՛չ հակահեղափոխական, սիրտը ցավում է երկրի համար: Խոշոր գործարարը փառք է տալիս Աստծուն, որ 1 միլիոն դոլարի ներդրումը չկատարեց. Հրապարակ

Զրուցակիցս բիզնես աշխարհի ներկայացուցիչ է, դեռ 90-ականներից գործող օրինավոր բիզնեսմեն, որ շատ բան է տեսել կյանքում, զրոյից կայացրել է բիզնեսը, նաև մեծաքանակ բարեգործություն է անում, պատկառելի հարկեր վճարում, օտարերկրյա գործընկերներ ունի և հարուստ փորձ։ Նա, ինչպես ցանկացած հայաստանյան գործարար, զուսպ է քաղաքական գնահատականների մեջ, զգույշ՝ շփումներում և գրեթե բոլոր իշխանությունների հետ սերտ համագործակցել է՝ ի […]

Հանուն քավորի աթոռի: Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել. 168 Ժամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջևանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։ Օրերս ԱԺ ներկայացված նախագծով իշխանությունն Իջևանը պատրաստվում է դարձնել հեգեմոն համայնք. նրա շուրջ կմիավորվեն Տավուշի 19 համայնքներ և ապա՝ 2020 թվականի մարտի 15-ին նախանշած Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո, մինիմարզպետարան դարձած այս բոլոր համայնքների կենտրոնացված […]

Արեւմուտքից ՀՀ եկող հիմնական դրամաշնորհների աղբյուրը հանդիսանում է «Թրանսփարենսին», հենց նրա դաբրոյով են վարչապետի աշխատակազմում «աթոռ ստանում». Փաստ

Ինչպես հայտնի է, ՀՀ քաղհասարակության սեկտորում գործում են մի շարք ՀԿ-ներ եւ միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը հաճախ դառնում է այս կամ այն շրջանակի քննադատության կամ թիրախի առարկա։  Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ չէ եւ պատված է խորհրդավորության շղարշով։ Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին:  Խոսքը «Թրանսփարենսի […]

Նիկոլի հերթական աֆյորան. Իրավունք

Բավականին հետաքրքիր տեղեկություն էր տարածել ՀՀ կառավարությունը՝ իր ֆեյսբուքյան էջում: Ելնելով դրանից, Հայաստանում պետբյուջեի եկամուտների իսկական ճախրանքներ են: Այսինքն. «2019-ի հունվար–հոկտեմբերին   ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2018-ի համեմատ ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով:   Պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների եւ պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ»: Ավելի համոզիչ լինելու համար ներկայացրել են նաեւ գրաֆիկական պատկերը, համաձայն որի՝ անցած տարվա հունվար-հոկտեմբերին պետբյուջեն ունեցել է 1 001 միլիարդ, իսկ 2017թ.-ին՝ 907 միլիարդ դրամ եկամուտներ: «Վստահելով» կառավարությանը, այնուամենայնիվ, հիշեցնենք՝ Հայաստանում նման ցուցանիշներ հրապարակելու իրավունք ունի միայն պաշտոնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի