24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանում չեն վստահում, ներդրումներ չկան. Փաստ

Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները մեծ հույսեր էին կապում Սփյուռքի հետ՝ հատկապես ներդրումների ու ներգաղթ ապահովելու հարցում։ Հավանաբար հենց դրանով էր պայմանավորված սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակումը։

Ի սկզբանե իշխանությունները հրապարակ էին նետում այն թեզը, որ Սինանյանի աշխատանքի արդյունքում Հայաստան են հոսելու լուրջ ներդրումներ, ինչպես նաեւ խթանվելու է ներգաղթը, սակայն այդպես էլ ոչ մի էական առաջընթաց չգրանցվեց, ավելին՝ իր նշանակումից շատ կարճ ժամանակ անց Սինանյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ «ներդրումները սպասվող ծավալից ցածր են»։

Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը դեռեւս վստահում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ապրող սփյուռքահայերի մի որոշ մասը, իսկ ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայում եւ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, ապա նրանց գերակշիռ մասն այդքան էլ մեծ սպասումներ ու ակնկալիքներ չունի կառավարության կողմից վարվող քաղաքական եւ տնտեսական կուրսից։

 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Սինանյանի հետ կապված՝ կառավարությունում լուրջ սպասումներ ունեն հատկապես Արեւելյան Եվրոպայի երկրների ու Ռուսաստանի հայերի հետ տարվող քաղաքականության մասով։ Կարծիք կա, որ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ առաջիկայում Սինանյանը մեկ շաբաթով գործուղվում է Ուկրաինա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ