13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սերժ Սարգսյանը դեռ հիմնական ասելիքը չի ասել: Հիմնական ելույթն առջեւում է. Փաստ

Նախօրեին Զագրեբում ԵԺԿ համագումարին ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որոշակի գնահատականներ հնչեցնելով Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ։  «Փաստ» թերթի տեղեկություններով, բացի այս հրապարակային ելույթից, Սերժ Սարգսյանն ունեցել է նաեւ մասնավոր հանդիպումներ ու զրույցներ, որտեղ ավելի շատ փակագծեր է բացել հայաստանյան իրականության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության […]

Դուք ֆուտբոլ չեք սիրում, չեք ապրում ֆուտբոլով, ընդամենը քաղաքական հրահանգով դուրս եք եկել Վանեցյանի դեմ. Մխիթարյանի մայրը՝ իշխանականներին. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` ՀՖՖ գործկոմի նիստն ամենեւին էլ հաշտ ու համերաշխ չի անցել, հենց սկզբից է նիստը լարված սկսվել: Գործկոմի կազմը ուղիղ երկու կեսի է բաժանվել՝ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք համատեղությամբ նաեւ ՀՖՖ գործկոմի անդամներ են, մյուս թեւում էլ՝ Արթուր Վանեցյանն ու գործկոմի մյուս ներկայացուցիչները: Իշխանականները խիստ մարտական են եկել նիստին ու սկզբից եւեթ «ատամ ցույց […]

Հենրիխ Մխիթարյանի մայրն արձագանքել է Փաշինյանի խորհրդականին. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը` համարելով, որ վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա։ Այս առիթով օրաթերթը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե նա հանդես է […]

Փաշինյանը հիմա էլ Հիսուսի Քրիստոսի հետ է համեմատում իրեն. Իրատես

Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ Մի­լա­նի հայ հա­մայն­քի հետ ու­նե­ցած հան­դիպման մա­սին ա­ռա­ջին բա­նը, որ մտա­ծե­ցի, այն էր, թե հան­դի­պումն ին­չու էր տե­ղի Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Քա­ռա­սուն Ման­կունք ե­կե­ղե­ցում կազ­մա­կերպ­վել: Ըստ իմ ու­նե­ցած ե­կե­ղե­ցա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի՝ ե­կե­ղե­ցում բա­ցա­ռա­պես հոգևոր ծե­սեր ու ա­րա­րո­ղու­թյուն­ներ են կա­տար­վում՝ ժա­մեր­գու­թյուն, պա­տա­րագ, խո­կում, քա­րոզ և այլն: Չգի­տեմ՝ նախ­կի­նում ե­ղե՞լ է ար­դյոք նման նա­խա­դեպ, այ­նուա­մե­նա­յնիվ, […]

«Թողեք` էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղք է»: Սուրիկ Խաչատրյանի եղբայրը դատի կտա. Ժողովուրդ

Ի՞նչ խողովակների եւ հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հանրահայտ «Լիսկային»: Ըստ քրգործի` այս պատմության մեջ Ս. Խաչատրյանի եղբայրն էլ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ, որը վրդովված պնդել է՝ դատարան է դիմելու. «Ես ցանկանում եմ իրենց դատի տալ, եղբայրները […]

Աննախադեպ թվեր, ուռճացում: 9 միլիարդ պակասորդ. Ժողովուրդ

Մինչ նոյեմբերի 27-ին քաղաքային իշխանությունները Երևանի եկող տարվա բյուջեի նախագծի հանրա­յին լսումներ կկազմակերպեն, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը պարզել է, որ մայրաքա­ղաքի 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ կունենա, այնինչ նախկին տարիների ամենա­մեծ դեֆիցիտը մոտ 300 մլն դրամ է եղել, այսինքն՝ բազմապատիկ պակաս: Եկող տարի ծախսերի թերակատա­րումն էլ կգերազանցի նախորդ տարիներին այն դեպքում, երբ, […]

Սերժ Սարգսյանը խոսեց: Ուշագրավ մեսիջներ. 168 Ժամ

Զագրեբում ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը, ի վերջո, խոսել է՝ քաղաքական գնահատական տալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ղարաբաղյան կարգավորմանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը որոշակի նահանջել է իշխանափոխությանն անցյալ տարի իր տված առաջին գնահատականից, թե՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Նա նշել է իր գլխավորած կառավարության կարևոր գործառույթը […]

Ո՞ր ապրանքները կթանկանան հունվարի 1-ից. Փաստ

2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու է նաեւ առաջին անհրաժեշտության […]

Ֆուտբոլի հավաքականի պարտությունը պատահական չէ. Իշխանության դեմարշն ընդդեմ Վանեցյանի. Փաստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ գրեթե երկրորդ կազմով հանդես եկող Իտալիայի ընտրանուն զիջելով 1:9 հաշվով: Երեւույթն ինքնին ամոթալի է, սակայն իրականում այս հաշիվը բացահայտում է ավելի խորքային խնդիրները, որոնք կան մեր ֆուտբոլային աշխարհում, եւ ներկա իշխանությունների իրական դեմքը: Արտաքուստ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչ կապ կարող է լինել Հայաստանի […]

Օրինագծերը տապալվում են պատգամավորների գործուղումների պատճառով. Ժողովուրդ

օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Գործուղված պատգամավորները նույնիսկ իրենց քվեարկության մասին գրավոր տեղեկություն չէին թողել: Նոյեմբերի 12-ից մեկնարկած նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում: Նոյեմբերի 11-16-ը Վաշինգթոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի