11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Հայատանը լրջագույն պրոբլեմներ է ունենալու. Գեւորգ Կոստանյան. Հրապարակ

Այսօր լրանում է Սասուն Խաչատրյանի` Ձեզ տրված 48 ժամը, Դուք Մոսկվայում եք, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Անկեղծ ասած` չի հետաքրքրում»: Հետախուզո՞ւմ։ «Չի հետաքրքրում»: Ինչո՞ւ։ «Գործընթացը խիստ արհեստական է»:

Տեղեկություն կա, որ Ձեզ հետ կապված նման «հրատապ» ռեժիմը պայմանավորված է նրանով, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված` Քոչարյանին առնչվող գործընթացներին գործուն աջակցություն եք ցուցաբերում։ «Ես փաստաբանական գործունեությամբ չեմ զբաղվում»:

Նաեւ տեղեկություն կա, որ ներքաղաքական արդարադատության հետ կապված էլ Դուք որոշակի ազդեցություն կարող եք ունենալ պրոցեսների վրա` դարձյալ Քոչարյանին առնչվող։

«Շատ բաների հետ կարելի է կապել այդ «հրատապությունը»։ Բոլորին հայտնի է, թե ես այս ընթացքում ինչ գործունեությամբ եմ զբաղված։ Հստակ կարող եմ ասել մի բան, որ մեր իրավապահ մարմինների գործունեության արդյունքում երկիրը միջազգային իրավական հարթակներում ունենալու է լրջագույն պրոբլեմներ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ