13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վանեցյանը կուսակցություն է հիմնելու․ Փաստ

«ԱԱԾ տնօրենի, այնուհետ նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ կապված Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության հետ: «Փաստ» թերթին այս թեմայով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեր հավաստի աղբյուրների, Վանեցյանն առաջիկայում իսկապես կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին: Հետաքրքիր է նաեւ կուսակցության անունը: Մեր ունեցած տեղեկություններով, կուսակցությունը կանվանվի «Պատիվ ունեմ»: […]

«Ջակուզի փարթիի» հերոսի հայցն ընդդեմ ՊԵԿ-ի բավարարվել է․ Հրապարակ

«Բավրայի մաքսակետի նախկին պետ, ջակուզի փարթիի հայտնի հերոս Երեմ Մարգարյանը դատի էր տվել ՊԵԿ-ին, այժմ շահել է դատը։ ՊԵԿ-ը ստիպված է լինելու Մարգարյանին վճարել 2017-ից չվճարած աշխատավարձն ամբողջությամբ: 2017 թ․ մայիսին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը: Նա շուրջ 2 տարի է՝ դատական ատյաններում վիճարկում է առաջադրված […]

Ո՞վ և ինչո՞ւ է տվել պարանը զինվորին․ նոր մանրամասներ․ Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հասել օրերս Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի կախվելու առնչությամբ հարուցված քրգործից: Հիշեցնենք` զինվորին նոյեմբերի 26-ի առավոտյան էին պարանով ծառից կախված գտել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պարանը, որով նա կախվել է, զորամասին չի պատկանել, առհասարակ զորամասում այդպիսի պարան չի եղել: Քննությունը պարզել է, որ զինվորին այդ պարանը տվել են, […]

Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցական կոդերը․ 168 Ժամ

«Երեկ Հատուկ քննչական ծառայության  ծառայողի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին զեղումներ է կատարել Աստվածաշնչյան թեմաներով: Նա նախ՝ խոսելով քննիչների աշխատանքի դժվարությունների ու անմարդկային պայմանների մասին, նշել է, թե այդ ճանապարհը յուրահատուկ Գողգոթա է, որը պետք է անցնել: Իսկ արդեն պետական ծառայողների դերին անդրադառնալիս՝ Փաշինյանը խոսել է այն մասին, որ շատ […]

Իշխանությունը «թայմ աութ» է վերցրել․ փակուղու առաջ են․ Փաստ

«Ակնհայտ է, որ ՀՀ դատաիրավական ոլորտում տիրող անհասկանալի վիճակի առումով, մասնավորապես ՍԴ շուրջ ընթացող զարգացումներում ներկայումս յուրատեսակ «թայմ աութ» է տիրում, քանի որ, «Փաստի» տեղեկություններով, իշխանություններն այս փուլում ժամանակավոր «դադար» են վերցրել ՍԴ-ն ցրելու և Հրայր Թովմասյանի դեմ սկսած դեմարշի հարցում։  Բանն այն է, որ այդպես էլ չեն գտնում հարցի լուծումը, որը մի կողմից թե՛ […]

Իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը․ Հրապարակ

Պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում: Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես ԱԱԾ-ին․ Խաչատրյանն առաջարկում է նման լիազորություն տալ նաեւ ոստիկանությանը։ Խոսքը դատարանի վճռից հետո կատարվող գաղտնալսման մասին է։  Փաստորեն, իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը»։ Այս […]

Կառավարությունը նոր «թավշյա ռեկետ» է ներմուծում՝ պարտադիր հարկ. Իրավունք

Սորոսականի համարում ունեցող նախարար Արսեն Թորոսյանը հակազգային, հակաքրիստոնեական մի շարք ծրագրերից հետո (Գարդասիլ, դիահրկիզարաններ), որոշել է նոր բարձունքներ նվաճել: Եվ, բնականաբար, էլի ժողովրդի հաշվին: Այսպես, նա նախաձեռնում է 2022թ. ներդնել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Դրանով նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ` առողջության հարկ, չափն էլ` 6 տոկոս: Այսինքն` յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձի 6 տոկոսը պետք […]

Մի սպանության պատմություն. Իրատես

Գնա­լով ա­վե­լի քիչ ենք նկա­տում Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րով­հետև երբ ի­ռա­ցիո­նա­լու­թյու­նը քան­դում է բո­լոր պատ­նեշ­նե­րը, դա­դա­րում է սպաս­ման վե­րած­վե­լուց, այդ փու­լից սկս­վում է հան­գս­տու­թյու­նը, նույ­նիսկ ժպի­տը` «ի­ռա­ցիո­նա­լի» նկատ­մամբ, ո­րով­հետև այն ար­դեն պա­թո­լո­գիա է, և հա­կա­ռակն է անս­պա­սե­լի:   Նկա­տենք ան­չափ կարևոր մեկ բան. Ի­տա­լիա այ­ցից հե­տո Փա­շի­նյա­նը «կազ­դուր­վում» է: Այն­քան միա­միտ չենք, որ մտա­ծենք` «խոկ­ման» փուլ […]

Զգալով վարկանիշի անկումը՝ իշխանությունը մոբիլիզացիա է հայտարարել. Փաստ

Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, անհանգստացած լինելով ներկայումս քաղաքական դաշտում տեղի ունեցող ակտիվ գործընթացներից ու վերադասավորումներից, ձեռնամուխ են եղել նոր մարտավարության։  Տեղեկություններ կան, որ առաջիկայում, ի հակակշիռ ընդհանուր ընդդիմադիր ճամբարում նկատվող ակտիվ զարգացումների ու մասնավորաբար «Վերնատուն» հասարակական եւ քաղաքական ակումբի եւ այլ նոր ուժերի հայտնվելու, ինչպես նաեւ հաշվի առնելով իշխանությունների՝ գնալով ավելի ու ավելի նվազող վարկանիշը, […]

Մեկ տարի է՝ պարապուրդ է. Հրապարակ

ԱԺ-ում աշխատող լրագրողներն գործում են բավականին բարդ պայմաններում. հարցերին պատասխանելուց խուսափող իմքայլականներին երբեմն գումարվում են ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի անպատրաստ, իրենց գիտելիքների վրա անվստահ պատգամավորները։ Մեկ տարուց ավելի գործող ԱԺ-ն չունի մամլո խոսնակ, եւ ցանկացած հարց մնում է առկախ, օդում` հասցեատեր չունենալու պատճառով։   Չե՞ք կարծում, որ խորհրդարանական երկրում ԱԺ աշխատանքն առանց մամլո խոսնակի նոնսենս է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի