28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունը նոր «թավշյա ռեկետ» է ներմուծում՝ պարտադիր հարկ. Իրավունք

Սորոսականի համարում ունեցող նախարար Արսեն Թորոսյանը հակազգային, հակաքրիստոնեական մի շարք ծրագրերից հետո (Գարդասիլ, դիահրկիզարաններ), որոշել է նոր բարձունքներ նվաճել: Եվ, բնականաբար, էլի ժողովրդի հաշվին: Այսպես, նա նախաձեռնում է 2022թ. ներդնել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Դրանով նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ` առողջության հարկ, չափն էլ` 6 տոկոս: Այսինքն` յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձի 6 տոկոսը պետք է վճարի առողջապահության հարկ, եւ չգիտես էլ, թե առաջացող հսկայական գումարներն ովքեր են լափելու: Այս մասին գրում է «Իրավունքը» եւ շարունակում. 

Ի՞նչ հիմքերով է նման նախագիծ դրել շրջանառության մեջ ՔՊ-ական նախարարը, փորձեցինք պարզել նրա մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, ում հետ կապվել մեզ ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց: Չնայած` նման «խրոնիկական անհասանելիությունը» կարելի է հասկանալ…

Բանն այն է, որ առողջապահության ապահովագրությունը, իրոք, շատ երկրներում է ընդունված: Բայց միայն թե հիմնականում ո´չ հարկի եւ ո´չ էլ` պարտադրանքի տեսքով: Ընդ որում, խոսքը ապահովված երկրների մասին է, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը կարող է աշխատավարձի 6 տոկոսը սեփական առողջության համար հետագայում օգտագործելու շռայլությանը գնալ: Բայց ահա Հայաստանում պատկերը, ինչ խոսք, միանգամայն այլ է:

Տեսեք, խոսքը մի երկրի մասին է, որտեղ բնակչության մեծ մասի համար աշխատավարձ ասվածը հազիվ հիմնականում` սննդին, ապա` կոմունալ եւ նման հրատապ հարցերին է հերիքում: Այն էլ` ոչ լիարժեք, շատերը կարող են ամսվա վերջին կիսաքաղցած մնալ: Ճիշտ է, մեր «հեղափոխական» չինովնիկությունը մի գլուխ հավաստիացնում է, թե աշխատավարձերի շեշտակի բարձրացումներ է արել, սակայն իրենց իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մասնավորապես այս տարվա ընթացքում` անցած տարվա համեմատ միջին աշխատավարձերն ավելացել են 5.9 տոկոսով: Մյուս կողմից, համոզում են նաեւ, թե գնաճը շատ փոքր է:

Բայց բերենք մեկ պարզագույն օրինակ. նույն տիպի եւ քաշի հացը, որն անցած տարվա այս ժամանակները վաճառվում էր 220-240 դրամով, հիմա արդեն` 280-300 (պատրաստ ենք ցանկացած չինովնիկի եւ վիճակագրի ասվածն ապացուցել): Այսինքն, ունենք 20 տոկոսից ավել թանկացում: Չնայած, ամեն մի քաղաքացի էլ շատ լավ կարող է պատմել, թե որ ապրանքը (հատկապես` առաջին անհրաժեշտության) մեկ տարի առաջ որքան արժեր եւ հիմա` որքան: Այնպես որ, այդ համեմատաբար փոքր գնաճով լավ կանեն, որ զահլա չտանեն. ամեն մեկը սեփական գրպանի վրա է զգում:

Սա ներկայիս իրավիճակն է: Իսկ ահա գալիք տարի, ինչպես հայաստանյան բյուջեի նախագիծն է ցույց տալիս, էլի որեւէ տանելի տնտեսական դինամիկայի չպետք է սպասել: Այն էլ, եթե խոստացածներն անեն, ինչը եւս խիստ կասկածելի է: Այսինքն, ունենք սոցիալական վիճակի փաստացի վատթարացում, որը եթե անգամ չխորանա, ներկայիս ծանր մակարդակը գալիք տարի կպահպանվի: Եվ այս վիճակում մարդկանց եկամուտների 6 տոկոսն էլ ուզում են պոկել, թե ինչ-որ ապահովագրություն ենք անում: Նաեւ հասկանում են, որ նման թալանը կամավորության սկզբունքով ոչ մի դեպքում չի աշխատի. ո՞վ իր ունեցածը ինքնակամ կտա ինչ-որ նախարարի, թե առ, կեր, բարի ախորժակ: Եվ ահա մտածում են` պետական մասշտաբի այդ թալանին օրենքի, այսինքն` պարտադրանքի տեսք տալ: Կարող են, թուղթն էլ է իրենց ձեռքը, գրիչն էլ: Միայն թե դա արդեն օրենք չի լինի, այլ` պետական մակարդակի «ռեկետ», ավելի ճիշտ` «ջեբկիրություն»: Ու այս վիճակում ի՞նչ ասի առողջապահության նախարարի խոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ