23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխատողները պետք է վճարեն չաշխատողների ապահովագրության համար. 168 Ժամ

«Կառավարությունը մտադիր է անցնել առողջության համա­պարփակ ապահովագրության: Ու դրա համար նախատեսում է սահմա­նել նոր՝ առողջապահության հարկ, որը պիտի վճարի աշխատողը՝ սե­փական աշխատավարձից:

Իբր Հայաստանում աշխատա­վարձերն այնքան բարձր են, հիմա էլ նոր հարկ: Այն էլ ոչ ավել, ոչ պա­կաս, 6 տոկոսի չափով: Մինչ այդ, իհարկե, նախատեսվում է նվազեց­նել եկամտային հարկի դրույքաչա­փը՝ 23 տոկոսից դարձնելով 20 տո­կոս: Բայց դրանով հանդերձ, ստացվում է, որ կառավարությունը 3 տոկո­սով իջեցնում է եկամտային հարկը, որպեսզի 6 տոկոս նոր հարկ դնի:

Թե դա ինչպե՞ս է ազդելու մարդ­կանց եկամուտների վրա, դժվար չէ պատկերացնել: Այս փոփոխություն­ներից հետո իրականում աշխատող քաղաքացիների եկամուտները ոչ թե ավելանալու են, ինչպես մինչև հիմա ներկայացվում էր, այլ նվազե­լու են: Նոր հարկի ներդրումից հետո տեղի է ունենալու հարկային բեռի ծանրացում:

Որ առողջության ապահովագրու­թյունն անհրաժեշտություն է, այդպես էլ կա: Բայց ներկա պայմաններում արդյո՞ք նորմալ է լրացուցիչ 6 տոկո­սանոց հարկ դնելը, երբ առանց այն էլ մարդկանց եկամուտները շատ ցածր են: Եվ ոչ միայն ցածր են, այլև շատ դանդաղ են ավելանում: Աշխատող քաղաքացիների 60 տո­կոսի աշխատավարձը չի անցնում 150 հազար դրամից: Խոսքը 360 հա­զար մարդու մասին է, որոնք այդ գումարով հազիվ կարողանում են հոգալ իրենց նվազագույն սոցիալական կարիքները:

Նման ցածր աշխատավարձերի պայմաններում 6 տոկոսանոց նոր հարկային բեռը սոցիալական առու­մով մեծ ծանրություն է շատերի հա­մար: Ուդրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում աշխատող քաղաքացիներն անհամեմատ ավելի քիչ են, քան չաշխատողները:

Այսօր Հայաստանում հայտարարագրված է 602-603 հազար աշխա­տող: Ու ստացվում է, որ այդ մարդիկ պետք է վճարեն մի քանի անգամ ավելի՝ չաշխատող քաղաքացիների առողջության ապահովագրության համար: Խոսքը սոցիալական արդա­րության մասին չէ: Խոսքը դրա արդ­յունքում հարկային բեռի այդքան լուրջ ծանրացման մասին է:

Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանում շուրջ 250 հազար գործազուրկ կա: Առողջության հա­մատարած ապահովագրություն ներդնելուց առաջ, նախ պետք է մտածել այդ մարդկանց աշխատան­քով ապահովելու մասին: Այդ դեպ­քում հաստատ առողջապահության հարկի բեռը ոչ թե 6 տոկոս, այլ շատ ավելի ցածր կլինի: Շատ ավելի ցածր կլինի նաև ճնշումն աշխատող քաղաքացիների վրա:

Իսկ եթե կառավարությունն այնու­ամենայնիվ մտադիր է անտեսել այս ամենը և անցնել պարտադիր ապա­հովագրության, ապա պետք է բարի լինի շատ ավելի մեծ ֆինանսական բեռ ստանձնել: Եվ ոչ թե հասարա­կության առանց այն էլ խղճուկ աշ­խատավարձերի հաշվին փորձի իր ուսերից գցել մարդկանց առողջու­թյան ապահովման պարտավորու­թյունը:

Այնպես չէ. որ առողջության համա­տարած ապահովագրության անցնե­լու գաղափարը նոր է: Այդ մասին վա­ղուց է խոսվում: Բայց նախկին կա­ռավարությունները չէին շտապում գնալ դրան, որովհետև մի կողմից պատրաստ չէին նման ֆինանսական բեռ ստանձնել, մյուս կողմից հակ­ված չէին աշխատող քաղաքացիներին դնել այդպիսի ծանրության տակ:Համատարած ապահովագրու­թյան անցնելու հետ կապված խնդիր­ները, իհարկե, միայն ապահովագրավճարի չափով չեն սահմանա­փակվում: Պակաս կարևոր չէ, թե այն որքանո՞վ կարդարացնի ակնկալիք­ները: Պետք է ենթադրել, որ առողջու­թյան համապարփակ ապահովագ­րության անցնելուց հետո ունենալու ենք բոլորովին նոր որակի բուժսպա­սարկում:Իսկ ինչքանո՞վ է համա­կարգը պատրաստ դրան: Այսօր էլ ըստ էության այդ համա­կարգը մասնակիորեն գործում է հա­սարակության որոշ հատվածի հա­մար: Արդեն մի քանի տարի է, ինչ պե­տությունը սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացնում է նաև պարտադիր բժշկական ապա­հովագրություն: Ուդրանում ընդգրկված է շուրջ 150 հազար մարդ:

Բայց արդյո՞ք ապահովագրության այդ համակարգն արդարաց­րել է իրեն, և մարդիկ կարողանում են դրա շրջանակներում նորմալ բժշկական սպասարկում ստանալ, թե՞ գումարները պարզապես փոշի­անում են:

Այս հարցերի պատասխաններն այնքան էլ միանշանակ չեն: Միանշա­նակ չէ նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող, այսպես կոչված, անվճար բուժսպա­սարկման արդյունավետությունն ու որակը:

Այնպես որ, համատարած կամ հա­մապարփակ առողջապահական փաթեթին անցնելուց առաջ, կառա­վարությունը և, առաջին հերթին, Առողջապահության նախարարու­թյունը նախ պետք է փորձի շտկել այ­սօր գործող համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու թերու­թյունները: Այլապես, եթե պիտի հե­տագայում էլ այսպես շարունակվի, ապա ոչ մի ապահովագրություն էլ մեզ չի փրկի»:

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ