11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Բջնին» կվերադարձվի. իշխանության սիրելի գործարար Սուքիասյանը հենց այնպես չի այս դատավճիռը կայացրել. Իրատես

Երբ այսօրվա գործարար-օլիգարխները գեթ մեկ ՓՄՁ էլ չունեին, անկախության առաջին տարիներից արտոնյալ վիճակում հայտնված Խաչատուր Սուքիասյանը վայելում էր օրվա իշխանությունների բարեհաճությունը ու երբեք չէր խոսում, հիմա էլ չի խոսում, թե ինչեր էին անում այդ տարիներին երկրի տնտեսության հետ։ Փոխարենը երեկ նա կարծես դատավճիռ ներկայացնելու տոնով ասել է, որ իրենից խլված «Բջնի» գործարանը պետք է իրավական գործընթացներով վերադարձվի իրեն։ Օրվա իշխանության սիրելի գործարար Սուքիասյանը հենց այնպես չի այս դատավճիռը կայացրել (խոսքն ամենեւին այն մասին չէ, թե ժամանակին ինչպես է այն տրվել մեկ այլ գործարարի)։

Արդեն այդ ուղղությամբ ուշագրավ զարգացումներ կան։ Գործարար Ռուբեն Հայրապետյանի բիզնեսները, նախկին գործունեությունն այս օրերին համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում են։ Իսկ «Բջնի» գործարանի (ում այս պահին պատկանում է այն) հետ կապված գործարքը, թերեւս, կիզակետում է։ Դատելով Սուքիասյանի ինքնավստահությունից, կարելի է ասել, որ գործարանը կրկին վերադարձվելու է նրան:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ