11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանությունը վախենո՞ւմ է Սերժ Սարգսյանի վերադարձից․ «Հրապարակ»

«Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր ԱԺ ապրիլյան թեմայով քննիչ հանձնաժողով այցելելու օրը։ Ասուլիսի վայր է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա հատվածը։ Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Ռեստորանում բժիշկ Վահե Ավետյանի մահվան ելքով ծեծկռտուքից հետո տեւական […]

Հայկ Մարությանը կթողնի՞ պաշտոնը․ ով կփոխարինի նրան․ «Հրապարակ»

«Արձակուրդի մեջ գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ օղակը սեղմվում է։ Թեպետ մի քանի անգամ գրվել է, որ նա ազատման դիմում է գրել, որն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել, սակայն կորոնավիրուսի համաճարակն ընդհանրապես ակնհայտ դարձրեց, որ քաղաքապետը տեղում չէ։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ այժմ նրանից խիստ դժգոհ է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ համառ […]

Ռուբեն Հայրապետյանը օրինական է մանդատ ստացել. բացահայտում. «Ժողովուրդ»

«Դեռեւս օգոստոսի 5-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:Բայց պարզվում է՝ այդ հանձնարարությունը բավականին ուշացած է եղել ու անտեղյակ գործընթացներից: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ […]

ՍԴ անդամի թեկնածուն չպետք է լինի Բադասյանի առաջարկով․ «Իմ քայլի» պահանջը․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը: Հիշեցնենք՝ երեկ հայտարարություն տարածելով նա հայտնել էր, թե Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։ Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների մեծ […]

Իշխանությունը հերթական շոուն կբեմադրի` կապված Արամ Սիմոնյանի հետ․ «Հրապարակ»

«Պաշտոնաթողությունից հետո էլ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հանգիստ չունի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին ընդառաջ իշխանությունը հերթական շոուն կբեմադրի՝ կապված Սիմոնյանի հետ։ Մեր աղբյուրն ասաց, որ խոսքը 20 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահման մասին է, որը Սիմոնյանը 2016-17 թվականներին վճարել է ԵՊՀ-ին մատուցված ծառայությունների համար,  հենց դրա առթիվ էլ շուտով նոր քրեական գործ […]

Բադասյանը՝ «պերսոնա նոն գրատա կառավարությունում․ «Հրապարակ»

«Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանի ինքնաբացարկը երեկ ցնծությամբ են ընդունել իշխող խմբակցությունում։ Մեր հարցին, թե ինչպես կամ ինչու Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր քայլից եւ չստիպեց ԱԺ-ին ու «Իմ քայլին»՝ ընտրելու իր թեկնածուին, իշխանական մեր աղբյուրը պատասխանեց, որ վարչապետը, ըստ էության, պատժեց արդարադատության նախարար, կարկառուն սորոսական Ռուստամ Բադասյանին, ով, ասում են, […]

Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր և կնոջ թիկնազորը․ «Հրապարակ»

«Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային կտրուկ փոփոխություններ է արել իր եւ կնոջ պահպանության ծառայություններում։ Միանգամից վեց անձ է ազատել աշխատանքից, նրանց փոխարինելով նոր աշխատակիցներով։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են վարչապետի պահպանությունն իրականացնող ՊՊԾ ղեկավարը, ԱԱԾ ՊՊԾ 1-ին բաժնի պետը, վարչապետի վարորդը, ինչպես նաեւ Աննա Հակոբյանի թիկնազորի պետը, մի կին թիկնապահ եւ վարորդը։ […]

Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով չի լինում․ «Հրապարակ»

«Երբեմն, առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր իրադարձություններ կան, որոնք շատ ավելի կարեւոր իրողություններ են բացահայտում, քան գլոբալ իրադարձությունները։ Գործող իշխանությունների բնույթի, վարք ու բարքի մասին հազարավոր հոդվածներ ու դատողություններ կարող ենք անել, հավանել կամ մերժել, գովաբանել կամ քննադատել։ Բայց կան որոշ դրսեւորումներ, որոնք շատ նշանային են։ Ինձ համար նման նշանային իրադարձություն էր Լոռվա մարզպետի եւ […]

Եկավ, ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ․ «Հրապարակ»

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։ Նա ռուսերենով մի հրաժեշտի խոսք է զետեղել ֆեյսբուքում, պատմելով, որ այն ուղղությունը, որտեղ ինքը խորհուրդներ էր տալիս՝ կորցրել է իր ակտուալությունը, բայց ամեն ինչ լավ է ընթանում, հիմա էլ՝ ինչպես ամենասկզբում, հավատում է Նիկոլ Փաշինյանին և այս կարգի այլ զեղումներ։ Նախկին […]

«Իմ քայլում» կարծում են՝ Արայիկ Հարությունյանը տապալել է համակարգը․ «Ժողովուրդ»

Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց կրկին նախարարը շատ քիչ է խոսել: Բանն այն է, որ նախարարը հան­դիպմանն իր հետ տարել է փոխնախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի