23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը վախենո՞ւմ է Սերժ Սարգսյանի վերադարձից․ «Հրապարակ»

«Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր ԱԺ ապրիլյան թեմայով քննիչ հանձնաժողով այցելելու օրը։ Ասուլիսի վայր է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա հատվածը։ Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։

Ռեստորանում բժիշկ Վահե Ավետյանի մահվան ելքով ծեծկռտուքից հետո տեւական ժամանակ հանրությունը բոյկոտում էր համալիրը, մինչ այժմ էլ վերաբերմունքը միանշանակ չէ։

Ինչո՞ւ հենց «Հարսնաքարում»․ հարցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Արտակարգ դրության երկարաձգումը կտրուկ նվազեցրել է նման կանխատեսելի մարդաշատ ասուլիսի անցկացման վայրի ընտրության հնարավորությունը՝ պարտադրելով կազմակերպիչներին մի շարք սահմանափակումներ: Մենք պատասխանատու ենք զգում մեզ լրագրողների հանդեպ եւ ստեղծված իրավիճակում գտել ենք տեխնիկական եւ հակահամաճարակային պահանջներին լավագույնս համապատասխանող լուծում: Մնացած իբր թե քննադատությունը պարզունակ երեսպաշտություն է, որի հիմքում բացառապես Սերժ Սարգսյանի՝ հանրային քաղաքական հարթակ վերադառնալու կապակցությամբ իշխանական եւ մերձիշխանական վախերն են: Թող չեղարկեին արտակարգ դրության այս անիմաստ ռեժիմը, եւ ասուլիսն այլ վայրում տեղի կունենար»: 

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ