11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար. «Ժողովուրդ»

«ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը: Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, ընդ որում՝ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման […]

Ռուսաստանից Հայաստան դեպորտների մեծ ալիք է սպասվում. «Իրավունք»

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ հայ-ադրբեջանական լարվածությունը Ռուսաս­տանի Դաշնությունում անհետեւանք չի մնա: Արտակարգ դրությունից հետո սպասվում է դեպորտների մեծ ալիք՝ ՌԴ-ից Հայաստան: Այս առումով արդեն իսկ որոշակի լարվածություն կա Ռուսաստանի ժամանակավոր աշխատանք գտած հայերի շրջանում , նրանց փաստաթղթերը հայտնվել են տեղի իրավապահների խոշորացույցի տակ»: Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

Փաշինյանը հրահանգել է ամեն գնով քրգործ հարուցել Վանեցյանի նկատմամբ. «Հրապարակ»

«Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Ըստ մեր տեղեկությունների, այս փուլում խոսքը դեռեւս գնում է նյութեր նախապատրաստելու աշխատանքների մասին, որոնք, բնականաբար, ուղղորդվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հրահանգը մեկն է՝ ամեն գնով քրեական գործ հարուցել եւ կանխել Վանեցյանի քաղաքական գործունեությունը։ Եվ ԱԱԾ-ն՝ Արգիշտի Քյարամյանի […]

Դատավորնե­րը ոչ միայն գաղտնալսվում են, այլև գաղտնատեսագրվում․ «Հրապարակ»

«Ազգային անվտանգության ծառա­յությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քա­ղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը: Այն պահից, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների դռները եւ դատավորներին անվանեց «պատե­րի տակ վնգստացող» ու նախկինների պատվերը կատարող, ԱԱԾ-ն մի ուրիշ եռանդով ձեռնամուխ եղավ դատական […]

Ամեն ինչ անելու են՝ ավելի երկար ժամանակով սահմանափակելու համար. «Փաստ»

«Թեկուզ տոկոսային առումով համեմատաբար փոքր թվերով, սակայն Հայաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է։ Քաղաքացիների առողջությանը և կյանքին վերաբերող հարցերում վիրուսի առաջ բերած սպառնալիքներով էր պայմանավորված, որ մարտ և ապրիլ ամիսներին խիստ կարանտինային ռեժիմ սահմանվեց, սահմանափակվեց մարդկանց տեղաշարժի իրավունքը։ Եթե կարանտինային իրավիճակը երկար պահպանվեր, ապա հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով կանխել վիրուսի արագ տարածումը, բայց ելնելով տնտեսական […]

Հայկ Սարգսյանը խաբել է իշխանական վերնախավին. «Հրապարակ»

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» քննվում է իշխող վերնախավում, եւ չի բացառվում, որ նրան ստիպեն մանդատը վայր դնել։ Լողափային հայտնի փարթիի աղմուկից հետո, մեր տեղեկություններով, «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը զանգել է Սարգսյանին եւ հետաքրքրվել, թե ինչ առնչություն ունի միջոցառման եւ լողափի հետ։ Պատգամավորը «սուխոյ ատկազ» է եկել, ասել է, թե բացարձակ կապ չունի […]

Դիտավորություն և հստակ իրականացվող քաղաքականություն․ «Փաստ»

«Ներկայիս իշխանությունները, անցած երկու տարվա ընթացքում, ի թիվս բազմաթիվ ու բազմաբնույթ այլ հարցերի, պարբերաբար հայտնվում են այնպիսի թեմաների շուրջ քննադատությունների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, ավանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական եկեղեցուն եւ այլն: Վերջին ամենաթարմ օրինակը դպրոցի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետ կապված մեծ աղմուկն է: Չնայած պատասխանատուները փորձում են իրենց քննադատողներին մեղադրել հնարավոր […]

Հանձնարարվել է «քնած» տեղից շարժել գործերը․ «Փաստ»

«ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են եւ կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։  «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։  Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին:  Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած […]

Անկումը խորանում է․ 168․am

168.am-ը գրում է․ «Տնտեսական ճգնաժամը Հայաստանում շարունակում է խորանալ։ Խորանում է նաև տնտեսական անկումը։ Մարտից սկսած տնտեսությունը միայն հետ է գնում։ Չորրորդ ամիսն անընդմեջ նվազում է արձանագրվում։ Արդեն տարվա առաջին կեսի արդյունքներով, գրանցվել է 4,7 տոկոս տնտեսական ակտիվության անկում։ Այն առնվազն կրկնակի ավելի է կառավարության կանխատեսումներից Հիշեցնենք, որ ապրիլին կառավարությունը տարեկան տնտեսական անկումը գնահատել էր […]

Տավուշի մարզպետը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել. «Իրավունք»

«Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը փաս­տեր է արձանագրում այն մասին, որ գործող իշխանությունները չեն դադարում իրենց կերուխումը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 հոգի: Հիշեցնենք, որ վերջին օրերին այսօ­րինակ դեպքերն այնքան շատ են, որ զար­մանալն անիմաստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի