11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԿԳՍՄՆ ուղեցույցն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս․ «Հրապարակ»

«ԿԳՄՍ նախարարությունը՝ երկար-բարակ մշակումներից հետո, վերջապես հրապարակեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն հանրակրթական ուսհաստատությունները կորոնավիրուսի պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպելիս։ Ծանր ու դժվար իրականանալի մի փաստաթուղթ, որն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս։ Փաստաթուղթ, որը կարող է թվալ, թե գրվել է սովետական ժամանակների սանէպիդկայանի աշխատողների ձեռքով, որոնք միայն կանոններ սահմանելու տերն են, […]

Նախկին ՔՊ-ականը հայհոյել է Փաշինյանին․ նրան տարել են ոստիկանություն․ «Հրապարակ»

Օրերս միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանի և Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջև։ ՔՊ նախկին անդամը, տեսնելով վարչապետի ավտոշարասյունը, «Իմ քայլի» նախընտրական բուկլետներ է նետել վարչապետի շարասյան վրա և հայհոյել։ Միջադեպից հետո Դորվանյանին տարել են ոստիկանություն։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Արա Դորվանյանը հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ դա իր քաղաքացիական ակցիան է եղել։ […]

ՀՀ իշխանության հանդեպ Արևմուտքի վերաբերմունքը վերաբերմունքը վատացել է․ «Փաստ»

Փաստ» թերթի տեղեկություններով` վերջին շրջանում բացասական առումով լրջագույնս փոխվել է ՀՀ իշխանությունների հանդեպ Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի վերաբերմունքը, քանի որ նրանք ի դեմս Նիկոլ Փաշինյանի այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, որը կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջին օրերին դիվանագիտական խողովակներով որոշակի քայլեր են կատարվել, որոնք առաջիկայում ուղղակիորեն իրենց ազդեցությունն են […]

Հույս ունեմ՝ դա ոչ թե Արցախի նախագահի, այլ իր խոսնակի կարծիքն է․ Վանեցյան․ «Հրապարակ»

Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մի քանի օր Արցախում էր՝ իր կուսակիցների հետ հանդիպումներ էր ունենում Արցախի քաղաքական շրջանակների, պաշտոնատար անձանց հետ։ Մամուլը գրեց, որ փորձել են հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, չի ստացվել, ապա Հարությունյանի խոսնակն իրարամերժ բացատրություններ տվեց․ նախ՝ ծանրաբեռնված օրակարգը վկայակոչեց, ապա հայտարարեց, որ «․․․նախագահ Հարությունյանի համար ընդունելի […]

Մանկապարտեզներում ժողով է եղել. ի՞նչ են հրահանգել դաստիարակներին. «Ժողովուրդ»

երեկ նախադպրոցական հաստատությունների շատ ղեկավարներ ժողով են հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչպես են կազմակերպելու մանկապարտեզների աշխատանքները: Բանն այն է, որ ինչպես դպրոցների, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների պարագայում հրահանգ է առկա, որ տարիքով ավագ դաստիարակներն ու դայակները պետք է տանը մնան՝ կորոնավիրուսով չվարակվելու համար, քանի որ գտնվում են ռիսկային գոտում և այս իրավիճակում ղեկավարությունը ցանկացել է […]

Ինչո՞ւ Վահ­րամ Ավե­տի­սյա­նը հետ կան­չեց իր հա­մա­ձայ­նու­թյու­նը. «Փաստ»

Ինչպես հայտնի է, կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում էր ներկայացրել: Ավետիսյանը մասնավորաբար իր ՖԲ էջում գրել էր. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության […]

Տնտեսական վիճակը ծանրանում է, իշխանությունը մանր-մունր հարցերով է զբաղված. «Փաստ»

«Նախորդ ամիսների համեմատությամբ կորոնավիրուսի համավարակի նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, և իշխանությունները փորձում են հանրությանը հավաստիացնել, թե գտնվում ենք համաճարակը հաղթահարելու ճանապարհին։ Այնուամենայնիվ, COVID-19-ի համավարակի լիարժեք հաղթահարման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ցանկացած պահի վարակի տարածման տեմպերը կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, հատկապես, որ շուտով կրթական հաստատություններն սկսում են իրենց գործունեությունը։ Թվում […]

Զանգվածային կրճատումներ՝ «Գազպրոմ»-ում․ «Հրապարակ»

«Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։ Ընկերության լրատվականից հստակեցրին․ «Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»: Կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր […]

Ոչ մի երկրում իշխող ուժը քննադատելու համար չի պախարակում ընդդիմությանը․ «Հրապարակ»

«Աշխարհի դեմոկրատական երկրները քաղաքական պայքարի հստակ համակարգ են ձեւավորել՝ կուսակցությունների միջոցով իշխանության գալու ուղին։ Մեկը կամ մի քանիսը կոալիցիոն կառավարման եղանակով գալիս են իշխանության, մյուսները զբաղեցնում են ընդդիմադիր դաշտն ու պայքարում հաջորդ ընտրություններում հաջողելու համար։ Ընտրությունների միջեւ ընկած ժամանակամիջոցում իշխող քաղաքական ուժը փորձում է լավ կառավարել եւ ընտրողին համոզել, որ լավ է կառավարում երկիրը։ Իսկ […]

Սկանդալային կետեր՝ կրթական չափորոշիչներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջեւ չափորոշիչներում փոփոխություններ կատարելու պահանջ են դրել, քանի որ կարծում են, որ եթե նման ձեւաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա երեխաները նույնիսկ հոգեբանորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի