01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ Վահ­րամ Ավե­տի­սյա­նը հետ կան­չեց իր հա­մա­ձայ­նու­թյու­նը. «Փաստ»

Ինչպես հայտնի է, կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում էր ներկայացրել:

Ավետիսյանը մասնավորաբար իր ՖԲ էջում գրել էր. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»։

«Փաստ» թերթի տեղեկություններով` իրականում բազմաթիվ հարցերի շարքում գերակշռող են եղել հարցերը կապված «Մարտի 1»-ի գործի հետ: Իմքայլական պատգամավորները թափանցիկ կերպով հասկացրել են Վահրամ Ավետիսյանին, որ նրա թեկնածությանը կողմ կքվեարկեն, եթե հավաստիացնի, որ գործելու է Վահե Գրիգորյանի «գծի մեջ», հակառակ դեպքում չի ընտրվի:

Ավետիսյանը, սակայն, նշել է, որ ինքը պրոֆեսիոնալ իրավաբան է, և լուրջ չէ ի սկզբանե որևէ գործի հետ կապված որոշում ակնկալել, յուրաքանչյուր գործ պետք է ուսումնասիրել մանրամասնությամբ և ըստ այդմ որոշում կայացնել, այլ ոչ թե առաջնորդվել կանխակալ վերաբերմունքով: 

 Հիմնական այս հակասությունն էլ պատճառ է դարձել, որ Ավետիսյանը հետ կանչի իր համաձայնությունը»,-գրում է թերթը:
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ