11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դպրոցների ֆինանսավորումը կկրճատվի. «Հրապարակ»

««Հանրակրթության համակարգում պայթող սկանդալները կարող են գործող իշխանությունների համար կործանարար լինել։ Ոչ միայն չափորոշիչների, դասագրքերի, բուհական ընդունելության քննությունների, սեպտեմբերի 15-ից սկսվող ուսումնական գործընթացի ուղեցույցի հետ կապված է կրթական համակարգում դժգոհություն հասունանում, այլ նաև ֆինանսավորման նոր կարգի, որի նախագիծն օրերս հրապարակվեց։ Երբ 1999-2000 թվականներին հանրակրթության ոլորտն անցավ աշակերտ-թվով ֆինանսավորման, դա արվեց Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական […]

Արձակուրդ` «պատերազմի» ժամանակ. «Փաստ»

«Վերջին երկու օրերին հայկական տեղեկատվական հոսքերի էպիկենտրոնում նորից առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Նախօրեին Թորոսյանն ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան օգտահաշիվը (նաեւ պաշտոնական էջը), իսկ դրանից առաջ էլ անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թորոսյանը հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնելու։ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչեւ սեպտեմբերի 18-ը Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ. այս լուրը նախորդ […]

Մեսչյանը համարում է, որ Հայկ Մարությանն իրեն «փչացրել է». «Հրապարակ»

«Ինչքան էլ իշխանությունը հայտարարում է, որ ազատվելու է «նախկինների մնացորդներից», իրականում նախկինների ամենակարկառուն ներկայացուցիչներն այս ընթացքում իրենց բոլորովին վատ չեն զգում, եւ շատերը, կարելի է ասել, շարունակում են պաշտոնավարել կամ ազդել կարեւոր որոշումների կայացման վրա։ Մեզ պատմեցին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնի նշանակման եւ պաշտոնավարման ողջ պատմությունը։ Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը նրան առաջարկել է […]

Դիմակի համար տուգանքի «լիմիտը» բարձրացրել են. ոստիկանները դժգոհ են. «Հրապարակ»

«Շարքային ոստիկանների շրջանում բուռն դժգոհություն է հասունանում․ երեկ մեզ պատմեցին, որ քաղաքացիներին դիմակ չկրելու համար տուգանելու իրենց վրա դրված «լիմիտն» ավելացրել են, եթե նախկինում օրական 10 քաղաքացու պիտի պարտադիր տուգանեին, որ համարվեր հանձնարարականը կատարված, ապա վերջին օրերին հինգով ավելացրել են․ «Եթե 15 հոգու չենք տուգանում, գիշերը 12-ին են թողնում տուն գնանք, իսկ եթե տուգանում ենք, […]

Անորոշ և հակասական պետական քաղաքականություն․ «Հրապարակ»

«Մեր պետական քաղաքականության մոտիվներն ու ուղղվածությունը երբեմն միանգամայն անհասկանալի են։ Ոչ միայն անհասկանալի, այլեւ երբեմն անտրամաբանական ու հակասական։ Այդ անտրամաբանականությունը հատկապես զգացվեց քովիդի դեմ պայքարի շրջանում։ Դիմակ ու ձեռնոց կրեք՝ պարտադրեցին մեզ, հետո ձեռնոցի մասին մոռացան, իսկ դիմակի նկատմամբ վերաբերմունքը գրեթե պաշտամունքի հասցվեց։ Հիմա փորձում են դիմակ պարտադրել դպրոցականներին, որոնք պետք է շաբաթը 6 օր […]

Պարետատունը մանրամասն հաշվետվություն է պահանջել Արսեն Թորոսյանից․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հուլիսի […]

Փաշինյանի այցը Դիլիջան անհարմարություն է պատճառել բնակիչներին. «Հրապարակ»

«Անցած հանգստյան օրերը՝ շաբաթ-կիրակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ անցկացրել է Դիլիջանում: Նա անգամ քաղաքի հայտնի ռեստորաններից մեկից՝ «Պոպոք»-ից, լուսանկար հրապարակեց: Սակայն պարզվում է՝ նրա այցն անհարմարություն է պատճառել քաղաքի բնակիչներին եւ այնտեղ հանգստանալու մեկնած մեր հայրենակիցներին: Ոստիկաններն ամեն քայլափոխի տուգանել են դիմակ չկրող քաղաքացիներին, իսկ տեղացիները մեր լրագրողին վստահեցրել են, որ սովորական օրերին ոստիկանությունն […]

Հայ-ռուսական հարաբերությունները խարխլելու նոր նախաձեռնություն կլինի․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստի հետ կապված ներիշխանական կուլիսներում բավականին լուրջ տարաձայնություններ են եղել, որոնք առկա են մինչ օրս։ Այս հարցում հիմնական քննադատողի դերում է իշխանության արեւմտյան ուղղվածության թեւը, որը բացահայտ դժգոհ է եղել Փաշինյանի այդ քայլից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս առումով բավական կոշտ են եղել հատկապես, […]

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է հայտնի «ռյուկզակ բռնողին»․ «Հրապարակ»

«Մենք մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն աշխատանքից ազատել է իր և կնոջ թիկնազորի աշխատակիցների և վարորդների մեծ խումբ։ Մեր տեղեկություններով` ազատվողների թվում է եղել նաև վարչապետի թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը՝ հայտնի «ռյուկզակ բռնողը»։ Հիշեցնենք, որ նա ապրիլյան քայլերթերի ժամանակ և դրանից հետո էլ տևական ժամանակ կրում էր վարչապետի ուսապարկը, որի մասին […]

Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»

«Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։ Իսկ, ահա, տարեսկզբի համեմատ՝ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։ ՀՀ կառավարության պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 7,460.94 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի