11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր և կնոջ թիկնազորը․ «Հրապարակ»

«Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային կտրուկ փոփոխություններ է արել իր եւ կնոջ պահպանության ծառայություններում։ Միանգամից վեց անձ է ազատել աշխատանքից, նրանց փոխարինելով նոր աշխատակիցներով։

Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են վարչապետի պահպանությունն իրականացնող ՊՊԾ ղեկավարը, ԱԱԾ ՊՊԾ 1-ին բաժնի պետը, վարչապետի վարորդը, ինչպես նաեւ Աննա Հակոբյանի թիկնազորի պետը, մի կին թիկնապահ եւ վարորդը։ Անտեղյակ անձին կարող է թվալ, թե վարչապետի ընտանիքի նկատմամբ ոտնձգություններ կամ ինչ որ վտանգ է եղել, դա է պատճառը, որ կադրային ջարդ է իրականացնում։ Բայց մեր աղբյուրը ասում է, որ պատճառները շատ ավելի պարզունակ են եւ կապված են վարչապետի կնոջ պահպանության հետ։ 

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ վարչապետի խոսնակից։ Վերջինս նշեց, որ չի մեկնաբանում ինֆորմացիան։ Երբ պնդեցինք հարցը, նա կրկնեց, որ մեկնաբանություն չունի։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ