23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բադասյանը՝ «պերսոնա նոն գրատա կառավարությունում․ «Հրապարակ»

«Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանի ինքնաբացարկը երեկ ցնծությամբ են ընդունել իշխող խմբակցությունում։ Մեր հարցին, թե ինչպես կամ ինչու Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր քայլից եւ չստիպեց ԱԺ-ին ու «Իմ քայլին»՝ ընտրելու իր թեկնածուին, իշխանական մեր աղբյուրը պատասխանեց, որ վարչապետը, ըստ էության, պատժեց արդարադատության նախարար, կարկառուն սորոսական Ռուստամ Բադասյանին, ով, ասում են, մոլորեցրել է Փաշինյանին եւ ճիշտ չի զեկուցել իրականությունը։

Բանն այն է, որ Բադասյանը մինչ այդ, Փաշինյանի վստահելի իրավաբանների շրջանակում քննարկել է մի շարք թեկնածություններ, կարելի է ասել՝ մինի քասթինգ են անցկացրել, մասնակցել են նաեւ ՀԱԿ-ին հարող իրավաբաններ։ Մեզ ասացին, որ անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է «ներկայացուցիչ» ունեցել, եւ բոլորը կարծես եկել են եզրակացության, որ Ավետիսյանը չի կարող ՍԴ գործուղվել։ Թեկնածուների թվում է եղել նաեւ Արտակ Զեյնալյանի անունը։ Բայց երբ Բադասյանը մի քանի «ընտրյալներից» կազմված ցանկը ներկայացրել է Փաշինյանին, վերջինս գայթակղվել է Ավետիսյանի գիտնականի կոչումով եւ ընտրել է հենց նրան, իսկ Բադասյանը չի տեղեկացրել, որ վարչապետի վստահելիների «նեղ կռուգը» մերժել է նրան։ Միայն առաջադրումից եւ բարձրացված աղմուկից հետո է ջրի երես դուրս եկել իրականությունը։ Ասում են, որ Բադասյանն այժմ կառավարությունում «պերսոնա նոն գրատա» է հայտարարված, եւ չի բացառվում, որ շուտով նրան հրաժեշտ տան»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ